Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Архив за 7 Апрель 2024

Календарь
Апрель 2024
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
« Март
Май »

Հայաստանում սպասվում են կարճատեւ անձրեւներ, օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով նվազելուց հետո նույնքան կբարձրանա

Հայաստանի տարածքում ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ, հնարավոր է նաեւ ամպրոպ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից, ապրիլի 9-ին, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Քամին՝ արեւմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 7-8-ի ցերեկը կնվազի եւս 2-4 աստիճանով, 12-ին նույնքան կբարձրանա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երեւանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ, հնարավոր է նաեւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 9-ին, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • 15:40 / 07 апреля 2024

Մայրը սրբության մարմնավորումն է, օջախի ոգին, ընտանիքի լիությունն ու շունչը․ Գեւորգ Փարսյան

Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման օրվա կապակցությամբ։

«Թանկագին մայրեր

Սրտանց եւ խոնարհումով շնորհավորում եմ Ձեզ Ավետման օրվա՝ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ:

Ապրիլի 7-ի խորհուրդն ու առանձնահատուկ նշանակությունը հնարավորություն են ընձեռում հերթական անգամ գնահատանքի եւ մեծարանքի խոսքեր ուղղելու հայ մայրերին՝ ընդգծելով նրանց բացառիկ առաքելության կարեւորությունը:

Հատկապես հայ տղամարդու համար այս տոնը ամենակարեւոր օրերի շարքում է, քանի որ մեզ համար մայրը սրբության մարմնավորումն է, օջախի ոգին, ընտանիքի լիությունն ու շունչը:

Մայրերը, բացի այն, որ մեզ կյանք են պարգեւում լույս աշխարհ բերելով, նրանք մեծացնում, կրթում ու դաստիարակում են մեզ մեծ սիրով ու պատասխանատվությամբ եւ հոգատար լինում նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց նկատմամբ հոգ տանելու պարտականությունը այլեւս մերն է։

Ավելի լավ բնութագիր, քան հայ մեծանուն գրող Իսահակյանն է տվել, դժվար է գտնել. Ամենագեղեցիկ բանն աշխարհում մոր աչքերն են, թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ:

Սիրելի մայրեր, դուք ամենապաշտելի ու ամենաբարի էակներն եք, որ ունենք մեր կյանքում, եղե՛ք առողջ ու երջանիկ, ապրեցե՛ք երկար»։

  • 15:22 / 07 апреля 2024

Մարիամի մայրությունն աստվածային հրաշք էր, եւ այս տոների խորհուրդը մարդկայինի ու աստվածայինի միաձուլումն է․ Մանվել Փարամազյան

Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարմազյանը շնորհավորական ուղերձ է հղել մայրության ու գեղեցկության տոնի առթիվ։

«Սիրելի կանայք, սիրելի մայրեր,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման օրվա` Ապրիլի 7-ի կապակցությամբ, որը մենք նշում ենք նաեւ որպես Մայրության եւ գեղեցկության տոն:

Մարիամի մայրությունն աստվածային հրաշք էր, եւ այս տոների խորհուրդը մարդկայինի ու աստվածայինի միաձուլումն է:

Հայ կինը միշտ եղել է օջախի պահապան, հենարան եւ սյուն, իսկ ամուսնու համար՝ թեւ ու թիկունք: Այսօր էլ նա պատվով է կատարում դարերից եկած այդ վեհ առաքելությունը՝ անմնացորդ ու անձնվիրաբար ծառայելով ընտանիքին ու հայրենիքին` իր շուրջը սփռելով անսահման սեր ու ջերմություն, բարություն ու հոգատարություն:

Մեր ազգային նկարագիրը ձեւավորող անկյունաքարերից մեկը եղել եւ միշտ կլինի հայ ընտանիքներում մոր հանդեպ տածած անսահման սերն ու նվիրվածությունը: Հայ կինն իր առաքինի իմաստությամբ մշտապես անգնահատելի դեր է ունեցել ընտանիքներում եւ ընդհանրապես հասարակության կյանքում` դարերով ձեւավորված ավանդույթների եւ ազգային արժեքների պահպանման առաքելությամբ: Միայն ամուր ընտանիքն ու այդ ընտանիքից ներս սերն ու հավատն են, որ կարող են երաշխավորել մեր ժողովրդի լուսավոր ապագան եւ սերունդների հայեցի դաստիարակությունը:

Սիրելի կանայք, գնահատանքի եւ մեծարման այս գարնանային հիասքանչ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն: Թող գարուններն ու ժպիտները ձեր կյանքում լինեն անսպառ ու անհաշվելի, իսկ ձեր հոգատարությունը, սերը, ողջախոհությունն ու նվիրումը լինեն մեր մշտական ուղեկիցը:

Մաղթում եմ խաղաղություն, երկարակեցություն եւ ամենայն բարիք ձեզ ու ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»։

  • 14:54 / 07 апреля 2024

Ադրբեջանցիների կրակոցից վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը (լուսանկարներ)

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 7-ին, ժամը 00։30-ից 1։00 ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն եւ ոչ նպատակային կրակի հետեւանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը։

Տան բնակիչը վնասվածք չի ստացել։

Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:

  • 14:33 / 07 апреля 2024

Աստվածամայրը իր առաքինի կերպարով, հեզությամբ ու աստվածսիրությամբ բարի օրինակ է բոլոր մայրերին ու օրիորդներին․ Գարեգին Բ

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Աստվածածնի ավետման տոնի առթիվ՝ նշելով, որ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից Հայրապետական օրհնությունն ու շնորհավորանքն են բերում համայն մեր ժողովրդին, ի մասնավորի բոլոր տիկնանց, օրիորդներին եւ մայրության բերկրանքին սպասող կանանց՝ Սուրբ Աստվածածնի Ավետման հոգենորոգ տոնի առիթով։

«Աստվածամայրը իր առաքինի կերպարով, հեզությամբ ու աստվածսիրությամբ բարի օրինակ է բոլոր մայրերին ու օրիորդներին, ովքեր գովելի ջանքեր ու նվիրում են բերում իրենց ընտանիքների բարօրությանը եւ մեր ժողովրդի առաջընթաց կյանքին:

Սիրելինե՛ր, փորձություններով ուղեկցվող այս օրերին, երբ ազգային մեր սպասումներում մշտարթուն ակնկալությունը ունենք Տիրոջ օգնականության, Սուրբ Կույսին ուղղված հրեշտակի խաղաղեցնող ավետիսը հնչում է նաեւ ձեզ համար. «Աստված ձեզ հետ է»: Ձեր սրտերում ամուր պահեք առ Աստված հավատարմությունը, զորացյալ մնացեք հավատի, հույսի ու սիրո մեջ, որպեսզի Աստծուն ապավինած ու միմյանց աջակից՝ կարող լինեք դիմակայել բոլոր մարտահրավերներին եւ դեպի վերելք առաջնորդեք ձեր կյանքը:

Սիրելի մայրեր եւ քույրեր, Միածնաէջ Տաճարի Սուրբ Խորանի առջեւ աղոթում ենք, որ Աստվածամոր բարեխոսությամբ Բարձրյալն Աստված Իր օրհնության եւ խնամքի ներքո պահի ձեզ եւ ձեր ընտանյաց անդամներին, որպեսզի ձեր սրտերում տեղ չգտնեն հուսահատությունը, ցավն ու տրտմությունը:

Թող Տերը Իր գթառատ սիրով խաղաղ ու բարօր կյանք պարգեւի մեր ժողովրդին՝ ի հայրենիս եւ ի սփյուռս աշխարհի»,- նշել է Վեհափառ Հայրապետն իր ուղերձում:

  • 12:12 / 07 апреля 2024

Համագյուղացիները կտրել են գերեզմանոցի եղեւնիները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգած  Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Սարգիս Հ․-ն, ով հայտնել է, որ մարտի 30-ի կեսօրին իր համագյուղացիները՝ 44-ամյա Սարգիս Վ․-ն եւ 42-ամյա Մյասնիկ  Վ․-ն  կտրել են իրենց գյուղի գերեզմանատանը գտնվող իր պապական գերեզմանոցում առկա թվով երկու, մոտ քառասուն տարեկան եղեւնիները:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Սարգիս Վ․-ին եւ Մյասնիկ Վ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիետի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • 11:33 / 07 апреля 2024

Հայաստանում նշվում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը

Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:

Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծո կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս եւ կծնես մի որդի եւ նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի եւ Բարձրյալի որդի կկոչվի: ... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33): Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունն, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը...» (Ղուկ. 1:38): Սա է ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը:

  • 11:24 / 07 апреля 2024

Ադրբեջանը կրակել է Խոզնավարի, Արավուսի, Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից

Միեւնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է իրականությանը չհամապատասխանող հերթական հաղորդագրությունը. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-22:05-ը, կրակ չեն բացել սահմանագոտու արեւելյան եւ հարավարեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

  • 11:14 / 07 апреля 2024

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am