Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Архив за 22 Апрель 2024

Календарь
Апрель 2024
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
« Март
Май »

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ ընդգրկվել են սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կազմում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ է ստեղծվել, որում ընդգրկվել են Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, ինչպես նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաեւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» N 570-Ա որոշումը՝

  1. Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) եւ Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջեւ սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները հստակեցնելու եւ համապատասխան Արձանագրություն-նկարագրության նախագիծ կազմելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ:
  2.  Աշխատանքային խմբի աշխատանքները կազմակերպելու նպատակով ներգրավել ոլորտային մասնագետներ՝ գեոդեզիստներ եւ քարտեզագիրներ։
  3.  Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
  4.  Հանձնարարել Պաշտպանության նախարարին, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին, Կադաստրի կոմիտեի ղեկավարին եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ անհրաժեշտ օժանդակություն ապահովել խմբի աշխատանքներին»,- ասված է որոշման մեջ:

Աշխատանքային խմբում ընդգրկվել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Աղամյանը, Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը, Բաղանիս բնակավայրի վարչական ղեկավար Գեւորգ Սահակյան, Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը, Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար Կամո Շահինյանը, Ոսկեպար բնակավայրի բնակիչ Սերոբ Մախսուդյանը։

  • 13:11 / 22 апреля 2024

Դավիթ Տոնոյանը հանդիպում է պահանջում ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ

Անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ։

«2024 թվականի ապրիլի 19-ին, ժամը 14:20-ի սահմաններում քրեակատարողական հիմնարկից դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ` պահանջելով հանդիպում անձամբ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ անհրաժեշտ եմ համարում վերջինիս ուշադրությունը հրավիրել այն հարցին, որ 2 տարի 7 ամիս անհիմն եւ անօրինական կալանքի տակ գտնվելուց հետո ինչպես 18.04.2024 թվականի, այդպես էլ դատական քննության ընթացքում իմ կալանքի հարցի վերաբերյալ նախորդ որոշումներով սահմանված չէ որեւէ ժամկետային սահմանափակում:

Ե՛վ գործը քննող դատարանը, եւ՛ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները, ուշադրություն դարձնելով դատավարական հարցերին, անտեսում են իրավունքի, մասնավորապես անձի ազատության սահմանադրական իրավունքի խնդիրները, ինչը հետեւանք է գործող քրեադատավարական օրենսդրության եւ ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայի հետեւողական անտեսման:

Մինչդեռ, Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան զեկույցում մանրամասն անդրադարձ էր կատարվել կալանքի` որպես բացառիկ խափանման միջոցի շարունակականության խնդրին: Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու որոշումս պայմանավորված է նաեւ բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչպես նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին դիմելուց առաջ իրավունքի պաշտպանության ներպետական բոլոր միջոցները սպառելու կոնվենցիոն պահանջը: Պատրաստվում եմ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը հրավիրել նաեւ զինվորականների վերաբերյալ բազմաթիվ քրեական գործերով ցուցաբերվող խտրական մոտեցման հարցերին»:

  • 13:01 / 22 апреля 2024

Կապանցի Գաբրիել Ջեեգը մասնակցում է «Երգ երգոց․ նոր ձայներ» 1էստրադային մրցույթին (տեսանյութ)

31-ամյա կապանցի Գառնիկ Բեգլարյանը, որ հանդիսատեսին հայտնի է Գաբրիել Ջեեգ բեմական անվամբ, մասնակցել է «Երգ երգոց․ նոր ձայներ»  էստրադային մրցույթին։ Հետաքրքիր է, որ նրա մրցակիցը նույնպես կապանցի էր՝ 22-ամյա Ալեքս Հարությունյանը։

 

Գաբրիելը ներկայացրել է  Արսեն Սաֆարյանի «Սիրո երեկո» երգն ու անցել հաջորդ փուլ։

Մեկ անգամ եւս վայելեն Գաբրիել Ջեեգի ելույթը։

  • 12:07 / 22 апреля 2024

Միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ Կիրանց-Ոսկեպար հատվածում

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը շարունակում է փակ մնալ։

Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը։

Նշվում է, որ միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ, ճանապարհը փակած բնակիչները գիշերել են տվյալ հատվածում, միջադեպեր չեն եղել։

Ըստ նույն աղբյուրի՝  որ բնակիչները ճանապարհը բացելու մտադրություն չունեն։

Միջպետական ճանապարհը փակել են Տավուշի մարզի մի շարք համայնքների բնակիչներ՝ իրենց բողոքն արտահայտելով սահմանի որոշ հատվածներում սահմանազատման շուրջ պայմանավորվածության դեմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Բնակիչները նշում են, որ դա Հայաստանի կողմից միակողմանի զիջում է՝ շեշտելով, որ սահմանազատումն այդ պայմանավորվածության մեջ նշված հատվածներում եւ ամրագրված սկզբունքներով իրականացնելու դեպքում կարող է անվտանգային սպառնալիքներ ստեղծել Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 22-ին նախատեսված է ՀՀ փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի շարք համայնքների բնակիչների հետ։

  • 11:39 / 22 апреля 2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կհանդիպի տավուշեցիներին

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 22-ին Կառավարության շենքում հանդիպում կունենա Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

«Հայտնում ենք Ձեզ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որևէ հանդիպումից չի հրաժարվել, ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումը կայանալու է այսօր կառավարության շենքում»,- փոխանցեցին փոխվարչապետի գրասենյակից:

Ապրիլի 20-ին Ոսկեպար-Կիրանց հատվածում Հայաստան-Վրաստան միջպետական չճանապարհը փակած և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության դեմ բողոքող գյուղացիները հայտնել էին, որ ապրիլի 22-ին սպասվում է հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։

  • 11:31 / 22 апреля 2024

«Մենք ուժեղ ենք միասին»․ Յուրի Սաքունցի հերթական հաղթանակը (տեսանյութ)

  Չեխիայում ապրիլի 17-ից 21-ը կայացած  պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնոց Յուրքի Սաքունցն ուժերն է չափել Կորտասի հետ։

«Սիրելի մարդիկ, ովքեր հավատում ու սպասում էին իմ հաղթանակին։ Ուրախ եմ տեղեկացնել, որ ես կրկին հաղթեցի։ Հպարտ եմ, որ շրջապատված եմ ինձ հուսադրող, քաջալերող ու հավատացող մարդկանցով։ Մենք ուժեղ ենք միասին»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Յուրի Սաքունցն ու տեղադրել տեսանյութ։

Marzer.am-ը շնորհավորում է մարզիկին՝ հերթական հաղթանակի առիթով ու նախատեսում է առաջիկայում հարցազրույց Յուրի Սաքունցի հետ։

  • 11:22 / 22 апреля 2024

Հետաձգվել ՝է նաեւ Երեւանից Կապան թռիչքը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք չվերթներ հետաձգվել են։  NEWS.am-ին «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյան հայտնեց, որ  այս պահի դրությամբ 12 չվերթ է հետաձգվել։

Հետաձգվել են Երևանից դեպի Կապան, Վենետիկ, Աբու Դաբի, Շարժա, Դուբայ չվերթները։ Քիշնև չվերթի համար օդանավակայանից հայտնում են, որպեսզի դիմեն ավիաընկերությանը։

Հետաձգվել են նաև Մոսկվայից, Վենետիկից, Աբու Դաբիից, Շարժայից, Դուբայից, Կապանից դեպի Երևան չվերթները։

Այս պահին թռիչքուղու հատվածում աշխատանքներ են իրականացվում: 13:30 կվերականգնվի օդանավակայանի թռիչքուղու բնականոն աշխատանքը

  • 10:16 / 22 апреля 2024

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am