Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Архив за 12 Июнь 2025

Календарь
Июнь 2025
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
 
« Май
Июль »

«Ու՞ւր է այդ քննիչ հանձնաժողովը, ո՞ւր է այդ եզրակացությունը»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության՝ հունիսի 12-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների յուրացումից, հիշեցրեց, որ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով էր ստեղծվել, որը ղեկավարում էր ընդդիմության ներկայացուցիչը։  «Պետք է արձանագրել՝ ո՞ւր է այդ քննիչ հանձնաժողովը, ո՞ւր է այդ եզրակացությունը, որ չի շարունակվում այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքը, թող հանրությանը պարզաբանում տան»,-նշեց վարչապետը:

«Էլի, հազա՛ր ներողություն, դուրս են գալիս, տակից-գլխից խոսում են որոշ կաշառակերներ. չասենք՝ ում մասին է խոսքը, չնայած բոլորս էլ հասկացանք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է:

100 միլիոն հիմնադրամից գողացե՞լ էին… Արծվիկ Մինասյա՞նը չէր այդ քննիչ հանձնաժողովի ղեկավարը: Բա ո՞ւր է իրենց զեկույցը, թող գրեն, ստորագրեն, որ գողացվել է, մենք էլ կիմանանք՝ ինչ անենք: Սիրուն կդիմենք դատարան եւ նրանց կստիպենք հակառակը պնդել»,- մասնավորապես նշեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ  իրականում հայտնի է՝ ինչ է տեղի ունեցել:

Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանն արձագանքեց՝ ասելով, որ թեման եղել է «կեղծ օրակարգ, փուչիկ», եւ որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ներկայացված այն ուժերը, որոնք հարցը բարձրաձայնել են, կառավարող մարմնի անդամ են:

Փաշինյանն էլ հավելեց, որ խորհուրդը հարցը քննարկել է եւ եկել եզրակացության, որ «թեմա չկա» այդտեղ։

«ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ձեւավորվե՞լ է, թող այդ հանձնաժողովն էլ եզրակացությունը տա՝ ում են կանչել, ինչ են արել»,-միտքը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

  • 12:27 / 12 июня 2025

Ճամբարակում պայթյունի հետեւանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Ճամբարակում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երեւանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունեկեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկում պայթյունի հետեւանքով հրդեհ է բռնկվել։  Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ եւ 2-րդ հարկի բնակարանները։ Հաղորդվել է 5 զոհի, 10 տուժածի մասին։

Պայթյունի գործով ՀՀ քննչական կոմիտեում  նախաձեռնել է քրեական վարույթ:

  • 12:13 / 12 июня 2025

Ինչպե՞ս են պատրաստվում միավորել ամբողջ հասարակությանը․ Սարգիս Յազիչյան

Marzer.am-ը սկսում է նոր շարք։ Այսուհետեւ կներկայացնենք Ամենայն Հայոց կաթողիկոսի որոշմամբ, ս/թ մայիս ամսին կարգալույծ արված վարդապետի՝  Հայր Զավեն Յազիչյանի տեսակետը՝ հասարակության հուզող հարցերի շուրջ։  Նախկին հոգեւորականի հոդվածները կհրապարակվեն ավազանի անունով՝ Սարգիս Յազիչյան։

Հեղինակն արդեն ներքոհիշյալ հոդվածը հրապարակել է  ֆեյսբուքի իր օգտահաշվում, ուստի ներկայացնում ենք առանց խմբագրման։

«ՀՀ ԱԺ-ում ներկայում գործում է 107 պատգամավոր։ Ընդդիմադիր դաշտում հիմնականում առանձնանում են երկու ուժ՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները։ Վերջերս այս ուժերի որոշ անդամներ հայտարարեցին, որ պատրաստվում են գիշերը դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄԷ-ից Երեւան վերադարձող Կաթողիկոսին՝ ի պաշտպանություն եւ աջակցություն։

Նախաձեռնությունը, ըստ էության, արձագանք էր վարչապետի սոցցանցային հրապարակումներին, որոնցից մեկը հետեւյալն էր․ «․․․ ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը եւ ուխտից հետո զավակ է ունեցել»։ Վարչապետի ակնարկները բացահայտորեն ուղղված էին Կաթողիկոսին ու հոգեւորական այն շրջանակներին, որոնց վերաբերյալ պարբերաբար շրջանառվում են խոսակցություններ ամուսնության, զավակների եւ անպատշաճ վարքի մասին։

Օդանավակայանում Կաթողիկոսի դիմավորման ընթացքում հնչեցին միասնության, միաբանության, համախմբան կոչեր՝ «Եկե՛ք միաբանվենք», «Պաշտպանե՛նք, վերականգնե՛նք ազգային արժանապատվությունը»․․․

Բայց այս իբր «միավորված» ընդդիմությունը, որն իր հռետորաբանությամբ ժողովրդին կոչ է անում համախմբման, միասնականության սեփական շարքերից անգամ չի կարողանում հավաքել ընդամենը 36 ստորագրություն, որպեսզի սկսի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։

Հիշեցնենք՝

Նման գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է առնվազն 36 պատգամավորի ստորագրություն,

Եվ ապա քվեարկության ժամանակ՝ 54 կողմ ձայն, որպեսզի առաջարկը ընդունվի։

Այսինքն՝

Այն ընդդիմությունը, որն անընդհատ հնչեցնում է «միասնականություն», «համախմբում», «արժանապատվություն», «միաբանություն», բառերը, իր ներքին համախմբումն անգամ ապահովել չի կարողանում։

Ու հիմա հարց՝

Եթե իրենք չեն կարողանում միավորվել, համախմբվել նույնիսկ մի հարցի շուրջ, ապա ինչպե՞ս են պատրաստվում միավորել ամբողջ հասարակությանը։

Հ․Տ․

Դարձյալ ու վերստին, հարկ եմ համարում նշել, որ ես երբեք այս կամ որեւէ կառավարության, կուսակցության ջատագովը չեմ եղել՝ այսական կամ այնական, ներկայական կամ նախկինական չեմ եղել ու չեմ»։

 

 

  • 12:01 / 12 июня 2025

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am