Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Архив за 27 Июнь 2025

Календарь
Июнь 2025
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
 
« Май
Июль »

Բախումներ չեն լինելու․ Փաշինյանի 3 գրառումները վերջին մեկ ժամում

«Եվս մեկ աստվածաշնչյան պատվիրան խախտեց «սրբազանը»՝ հնազանդություն իշխանություններին։ Այսինքն՝ օրենքով սահմանված կարգով կայացված որոշումներին»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մինչ այս գրառումը վարչապետը եւս երկու գրառում էր արել։

«Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայր Աթոռում։ Տեսնելով, որ իրավապահները սադրանքների չեն տրվում իրենք իրենց մեջ անցան բռունցքների։ Բախումներ չեն լինելու։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը իր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը, քրիստոնեաբար ազատելու է եւ Վեհարանը հանձնելու է Վեհի»,- գրել է նա։

Սրան անմիջապես հետեւել է մեկ այլ գրառում՝ հետեւյալ բովանդակությամբ. «Ակնհայտ է, թե ինչու է թաքնվում իրավապահներից։ Եթե դատարանը մեկ կամ երկու ամիս կալանք սահմանի, առանց կնոջ ո՞նց է ապրելու «սրբազանը»»։

 

  • 18:10 / 27 июня 2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կմնա տնային կալանքի մեջ

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանքից ազատ արձակվեց։ Վերջինիս նկատմամբ կիրառվեց տնային կալանք։ Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Գաբրիելյանը  2025թ․ ապրիլի 29-ին դատական նիստի է եղել, երբ իրավապահները գնացել են դատարան՝ նրա աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու: Գլխավոր դատախազը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու համար դիմել էր  Բարձրագույն դատական խորհուրդ, ինչը բավարարվել էր։ faceboxtelegram

Դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու  համար, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ զբաղեցնելով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված հիմքով արդարադատություն իրականացնելիս կրելով անկախ, անաչառ լինելու եւ միայն Սահամադրությանը եւ օրենքներին համապատասխան գործելու պարտականություն, դատական իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, կաշառք տվողի օգտին, իր իշխանական եւ ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություններ կատարելու եւ անգործություն դրսեւորելու համար, Գալուստ Խուրշուդյանի օժանդակությամբ Զոհրաբ Սիխարուլիձեից /Յեզգատյան/ պահանջել է խոշոր չափերով կաշառք։

Արտուշ Գաբրիելյանը  կալանավորվել էր ս/թ մայիսի 1-ին։

  • 17:58 / 27 июня 2025

Հրդեհի հետեւանքով այրվել է 6 ավտոմեքենա․ կանխվել է հրդեհի տարածումը

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը Երեւանի Ծարավ Աղբյուր փողոցում բռնկված հրդեհի հետեւանքների մասին նոր տեղեկություններ է հաղորդել։

«Հունիսի 27-ին՝ ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը եւ մեկ ավտոսանդուղք:

Անվտանգության նկատառումներից ելնելով շենքից տարհանվել են 350 բնակիչ։ Շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում այրվում են ավտոմեքենաներ։

Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին, մարվել՝ 08։36-ին։

Այրվել են վեց ավտոմեքենա, որից երկուսը՝ մասամբ։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը հարակից ավտոմեքենաներ եւ շինության այլ հատվածներ»,- հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

  • 10:23 / 27 июня 2025

Պոլիկլինիկայի բուժքույրերը կաշառք են վերցրել՝ պատվաստված լինելը հավաստող կեղծ վկայականներ տրամադրելու դիմաց

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերեւույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պոլիկլինիկայի բուժքույրը 2022 թվականի փետրվարից մինչեւ ապրիլն ընկած ժամանակահատվածում միասնական դիտավորությամբ մի խումբ անձանց օժանդակությամբ տարբեր անձանցից վերցրել է 500 հզր ՀՀ դրամ կաշառք:

Բուժքույրը կաշառքի մի մասը պահել է իրեն, մյուս մասը փոխանցել պոլիկլինիկայի 2 բուժքույրերին՝ կաշառք տվող անձանց չպատվաստելու, սակայն պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ վկայականներ տրամադրելու նպատակով:

Քննչական կոմիտեից  հայտնում են, որ երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված առեւտրային կաշառքը), երեք անձի նկատմամբ՝ 38-200-րդ հոդվածի 2-րդ մասով (առեւտրային կաշառքին օժանդակելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

  • 09:58 / 27 июня 2025

Ինչո՞ւ է նախարար Խուդաթյանը մեկնում Թուրքիա․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Այսօր՝ հունիսի 27-ին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կմեկնի Թուրքիա, նրա հետ Թուրքիա կմեկնի նաեւ խորհրդականներից մեկը։ Նախարարությունից մեկնաբանեցին, որ այցի նպատակը «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում»-ին մասնակցելն է, որին 30-ից ավելի երկրների տրանսպորտային ոլորտի ղեկավարներ են մասնակցում․ դա նախարարական ֆորում է։

Մենք տեղեկություն ունենք, որ Թուրքիա մեկնելուց առաջ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Դավիթ Խուդաթյանի եւ նրա տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ, քննարկել են մի շարք հարցեր՝ արդյո՞ք դե յուրե հնարավոր է Հայաստանից դեպի Թուրքիա ապրանքների արտահանումը եւ Թուրքիայից Հայաստան ներմուծումը, արդյո՞ք հնարավոր է Թուրքիայով ապրանքների տարանցում եւ Թուրքիայից Հայաստանով տարանցում` դե յուրե, եւ, վերջապես` թուրքական բեռնատարները կարո՞ղ են բեռնափոխադրումներ իրականացնել Հայաստանի տարածքով կամ հակառակը։

Չի բացառվում, որ Թուրքիա այցի իրական նպատակն այս հարցերը կոնստրուկտիվ հուն ուղղելն ու հարաբերություններ հաստատելն է։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

  • 09:49 / 27 июня 2025

Դիմակավորված անձինք խուզարկում են Շիրակի թեմի առաջնորդարանը․ Միքայել Աջապահյանն այնտեղ չէ

Հունիսի 27-ի առավոտյան,  մոտ 30 դիմակավորված անձինք  ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան: Այս մասին հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Ըստ լրատվամիջոցների՝ այս պահին Աջապահյանը առաջնորդարանում չէ, իսկ իրավապահները խուզարկում են առաջնորդարանը։

  • 09:30 / 27 июня 2025

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am