Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Архив за 20 Июнь 2025

Календарь
Июнь 2025
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
 
« Май
Июль »

Խոսքի ազատությո՞ւն, թե՝ իշխանության զավթման քարոզ․ ո՞րտեղ է գծվում սահմանը․ Սարգիս Յազիչյան

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը նախօրեին բավարարեց Հայաստանի Քննչական կոմիտեի միջնորդությունը եւ որոշեց երկամսյա կալանք կիրառել Սամվել Կարապետյանի նկատմամբ։

Սույն որոշման հրապարակումից անմիջապես հետո հասարակության տարբեր շերտերից՝ ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ անհատներ, կուսակցություններ, քաղաքացիական խմբակներ ու նույնիկս Հայ Եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ, շտապեցին ու հրապարակայնորեն հանդես եկան Կարապետյանի օգտին իրենց աջակցության հայտարարություններով՝ տեսագրություններով, սոցցանցային գրառումներով, պաշտոնական հաղորդագրություններով։ Աջակցության ալիքը տարածվեց ոչ միայն Հայաստանի տարածքում, այլեւ ՌԴ-ից որաշ հայտնի ու անհայտ անձինք միացան Սամվել Կարապետյանի աջակցությանը։

Միեւնույն ժամանակ, հարյուրավոր քաղաքացիներ, հոգեւոր դասի բասրցրաստիճան ներկայացուցիչներ՝ «սառեցված» ու «ապա սեռեցված», հավաքվեցին նախ Կարապետյանի առանձնատան դիմաց, ապա՝ Երեւանի դատարանի բակում՝ ի աջակցություն նրա։ Լուրեր են շրջանառվում, որ նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության աշխատակիցներին ուղղորդել են մասնակցել այս հավաքին։

Խոսքի ազատության սահմանները (ՀՀ Սահմանադրություն, հոդ. 42)

  • Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի ունի խոսքի ազատության եւ կարծիքի արտահայտման իրավունք. աջակցություն հայտնել սոցցանցերում, տեսագրությունների տեսքով եւ կամ հայտարարություններով, որեւէ անձի, այդ թվում՝ կալանավորվածի։

Հատկանշական է հիշել որ աջակցության հայտարարությունները՝ չեն կարող իրավական հետեւանք առաջացնել, եթե, անշո՛ւշտ, չեն պարունակում՝ բռնության կոչեր, ատելություն, իշխանության բռնի տապալման, դատական իշխանության դեմ ուղղված գործողությունների կոչեր կամ նմանատիպ գաղափարախոսություններ։

Հուսկ, հրապարակային աջակցությունն ինքնին չի պատժվում, եթե որեւէ հանրային կամ պարզ դեմք եւ կամ կուսակցություն ու հոգեւորական բարձրաձայնի, օրինակ.

  • «Մենք աջակցում ենք Սամվել Կարապետյանին, նա արժանի չէ նման վերաբերմունքի»,
  • «Կարծում ենք՝ նրա նկատմամբ ճնշում է իրականացվում»,
  • կամ «Մեզ համար նա ազգային գործիչ, բարերար է» —

սա ազատ արտահայտվելու սահմաններում է, եւ որեւէ իրավական պատասխանատվություն չի կարող լինել, քանի դեռ չկան վերոնշյալ բռնության կոչերը, իշխանության բռնազավթման քաջալերում, պետական անվտանգության սպառնալիքի խթանում կամ նմանատիպ առաջարկ- գաղափար ու հրապարակային հայտարարություն։

Այնուամենայնիվ, այս զարգացումները իրավական առումով մտահոգիչ են մի քանի տեսանկյունից, քանզի հավաքների ընթացքում բազմիցս լսվեց տարբեր անձանց, անհատների, խմբերի, նույնիսկ եկեղեցկանների ու այլոց կողմից հրապարակային հնչեցված բռնության կոչեր, իշխանության բռնազավթման քաջալերում, պետական անվտանգության սպառնալիքի խթանում։

Այստեղ արդեն կան Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման ռիսկեր, որը վերաբերում է․ «Պետական իշխանությունը բռնությամբ զավթելու հրապարակային կոչերին»

Օրինակ լսվեց, որ

  • «պետք է դուրս գանք հրապարակ ու տապալենք այս իշխանությանը․․․»
  • «ժողովուրդն իրավունք ունի վերցնելու իշխանությունը հենց հիմա, սա սկիզբն է․․․»
  • ու նմանատիպ այլ արտահայտություններ։
  • 16:51 / 20 июня 2025

Կրակել են Ներքին Հանդի վրա

Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել է բնակելի տուն։

Տուժածներ չկան:

Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

  • 16:34 / 20 июня 2025

Գրքի փառատոններ՝ Սյունիքի ու Շիրակի մարզերում

Մինչեւ տարեվերջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը կիրականացնի երկու մարզերում մի շարք մշակութային միջոցառումներ ու ծրագրեր, որոնք կնպաստեն հայ դասական եւ ժամանակակից գրականության հանրայնացմանը մարզերում, մարզերում ապրող գրողներին մշակութային կյանքին ներգրավելուն, նրանց շուրջ հանրային հետաքրքրությունների կենտրոնացմանը, ընթերցանության խթանմանը, մշակույթի ոլորտում տեղեկատվության ոլորտի բացերի լրացմանը, նոր հրատարակությունների հասանելիությանը:

Հունիսի 20-ին  կայացած  նիստում նման որոշում է ընդունել կառավարությունը։

Հիմնավորման համաձայն՝ նախարարությունը որոշել է Գրքի երեւանյան փառատոնը տանել նաեւ մարզեր: 2025 թվականին՝ նախատեսվում է փառատոնը անցկացնել ՀՀ Սյունիքի եւ Շիրակի մարզերում: Մայրաքաղաքից դուրս՝ մարզերում գրքի փառատոններ անցկացնելու կարեւորությունը մի քանի հիմնական պատճառ ունի: Առաջինը կրթական-մշակութային հասանելիությունն է. մարզերում ապրող մարդկանց համար գրքերն ու մշակույթին մոտենալու հնարավորությունը սահմանափակ են: Փառատոների կազմակերպումը կարող է նպաստել գրականության եւ կրթության տարածմանը՝ ապահովելով մարդկանց հասանելիություն ժամանակակից գրականությանը։

 

  • 14:45 / 20 июня 2025

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am