Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Բաբայանը այսօր նշում է ծննդյան 35-րդ ամյակը։
Արսեն Բաբայանը ավարտել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» բաժինը/բակալավր/՝ 2011թ-ին, այնուհետեւ՝ 2013թ-ին նույնի բաժնի մագիստրատուրան, իսկ 2016թ–ին՝ նույն համալսարանի ընդհանուր վիրաբուժության կլինիկական օրդինատուրան։ 2016թ-ից մինչեւ 2024թ-ի մարտ ամիսը աշխատել է «Էրեբունի» ԲԿ-ի ընդհանուր եւ կրծքավանդակի վիրաբուժական բաժանմունքում որպես ընդհանուր վիրաբույժ։ 2024թ-ի մարտի 11-ից Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի որոշմամբ նշանակվել է Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետեւ՝ տնօրեն։
Marzer.am-ը շնորհավորում է Արսեն Բաբայանին՝ մաղթելով առողջություն, մասնագիտական վերելքներ ու անկոտրում կամք։
Նաեւ, ուզում ենք արձանագրել՝ որ ըստ արձագանքների, երիտասարդ բժշկին հաջողվեց շտկել Կապանի բժշկական կենտրոնի «մեջքը»։
0 Comments