Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները պարբերաբար հանդիպումներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ Սյունիքի մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ։ Այս մասին Marzer.am-ը տեղեկանում է Սյունիքի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից։
Սեպտեմբերի 6-ին մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը եւ խորհրդական Նվարդ Հարությունյանը հանդիպել են Տեղ եւ Տաթեւ համայնքներում հաստատված մեր հայրենակիցների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղահանվածներին հուզող խնդիրները, արձանագրվել նրանց բարձրաձայնած հարցերը, որոնք լրացուցիչ կուսումնասիրվեն, ներկայացվել պետական աջակցության ծրագրերը, ստեղծվել հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմ։
Հանդիպումները կշարունակվեն մարզի մյուս համայնքներում։
0 Comments