«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամնեը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 4-ին, Տավուշի մարզի Կիրանց համայնքից, զոհվածների ծնողների, մշակույթի գործիչների, հասարակական գործիչների հետ միասին շարժվեցին Երեւան: Քայլերթին է մասնակցում նաեւ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը եւ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը:
Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մայիսի 9-ի կոսօրին կհասնի Երեւան եւ կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:
Նրանց պահանջն է դադարեցնել այս զիջողական քաղաքականությունը եւ միակողմանի զիջումներին վերջ դնել։
0 Մեկնաբանություն