Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Մարտ 10, 2024 օրվա արխիվը

Օրացույց
Մարտ 2024
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« Փետրվար
Ապրիլ »

Մանկավարժությունից՝ նորարական գյուղատնտեսություն․ ջայլամի յուղից՝ կոսմետիկա (տեսանյութ)

Մասնագիտությամբ հատուկ մանկավարժ Լիլիթը մի քանի տարի առաջ ընտանիքով մայրաքաղաքից տեղափոխվել է Եղվարդ եւ որոշել զբաղվել նորարական գյուղատնտեսությամբ:

Ջայլմաների միսն իրացնում էին, ճարպը՝ ոչ: Հնարավորինս անկորուստ բիզնեսի փնտրտուքը Լիլիթին բերեց ջայլամի յուղը վերամշակելու, նաեւ խնամքի միջոցներ արտադրելու մտքին:

«Էկոֆարմն» այսօր կայացած բրենդ է, որի պահանջարկը մեծ է ոչ միայն տեղական շուկայում:

Ներկայացնում ենք   ՀՀ կառավարության պատրաստած տեսանյութը։

  • 21:08 / 10 մարտի 2024

«Սպասում ենք, որ լսեք մեր երգն ու պարեք մեզ հետ»․«Լադանիվա»

«Մենք գնում ենք Եվրատեսիլ: Անչափ հպարտ ենք ու պատիվ ունենք ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում և անհամբեր սպասում ենք, որ լսեք մեր երգը ու պարեք մեզ հետ»,-  «Լադանիվա» խումբը նման գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը: Մարտի 9-ին այս տեղեկացրել է Հանրային հեռուստաընկերությունը:

«Խմբի ճանապարհորդությունը «Եվրատեսիլ» երգի մրցույթում լինելու է բազմազանության, ստեղծարարության և երաժշտության խաչաձև մշակութային կամուրջ և մեծ տոն: Հայաստանի այս տարվա երգն ու տեսահոլովակը կհրապարակվեն մի քանի օր անց»,-ասված է Հանրային հեռուստաընկերության հաղորդագրության մեջ։

«Եվրատեսիլ 2024»-ը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում:

 

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր:

  • 16:56 / 10 մարտի 2024

Լարված իրավիճակ Արագածոտնի մարզում․մարզպետի աշխատակազմից դեռ չեն արձագանքել․ shamshyan.com

Ըստ shamshyan.com-ի՝ արդեն մեկ ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Երեւան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ափնա գյուղի վարչական տարածքում, Վարդենուտ գյուղի 300-ից ավել բնակիչներ ի նշան բողոքի փակել են գլխավոր ճանապարհը։

«Այս ծայրահեղ քայլին դիմել ենք ստիպված, քանի որ պատկան մարմինները, այդ թվում՝ կառավարությունը, տեւական ժամանակ է մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում ու այդ ամենի արդյունքում գյուղը, որ դեռ հայտնի էր սովետական տարիներին, կանգնած է դատարկվելու շեմին։
Ինչ-որ «ՌԻՏ» ՍՊԸ որոշել է ողջ գյուղի բերրի հողերը գրոշներով իրենով անել՝ պատճառաբանելով, թե ստեղծում է էկոգյուղ, որտեղ լինելու է նաեւ դահուկավազքի եւ լեռնադահուկային կոմպլեքս, այդ թվում նաեւ ճոպանուղի, բայց դե որ գյուղը կանգնած է դատարկելու շեմին, դա փաստ է։
Ով է տեսել առանց գյուղացիների, տեղաբնակների հետ հարցը քննարկելու նման որոշում կայացնեն։ Էն, որ ասում ա՝ «գյուղ կանգնի, գերան կկոտրի», հիմա էդ ա։

Ողջ գյուղով մինչեւ վերջ կանգնելու ենք, որովհետեւ իրենց անմարդկային քայլով հանրահայտ գյուղերից մեկը կանգնած է դատարկելու շեմին։ Էդ ընկերություն կոչեցյալը, որոնց տերերի ուղեղները երեւի «սպրիչով» հանած ա, որոշել են ողջ գյուղին գցեն։ Սովետական տարիներին ծաղկող հանրահայտ գյուղը, որ անգամ ԽՍՀՄ փլուզումից հետո ողջ բնակչությունը աչքի լույսի պես պահել է, հիմա ինչ-որ «ՌԻՏ» որոշել է իր սեւ գործն անել։

  • 15:20 / 10 մարտի 2024

Տանձավեր գյուղի կամրջից մեքենան ընկել է ձորը

Մարտի 10-ին, ժամը 11։24-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձավեր գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կամրջից (մոտ 5 մետր) ընկել ձորը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղեւոր Ա. Հ.-ին (ծնված 1964 թ.) դուրս բերել ձորից եւ պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

  • 15:00 / 10 մարտի 2024

Կապանում բացվեց «Մանթաշյանց» գործարարների ակումբի մասնաճյուղը

Մարտի 9-ին Կապանում տեղի ունեցավ «Մանթաշյանց» գործարարների ակումբի Կապան մասնաճյուղի պաշտոնական բացումը։

Համահայկական միջազգային բիզնես ակումբի մասնաճյուղի բացման արարողությանը ներկա են գտնվել Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը, Կապան մասնաճյուղի տնօրեն Գրիգորի Փարսյանը, միության 14 մասնաճյուղերից ժամանած մոտ 45, ինչպես նաեւ Կապանում գործունեություն ծավալող գործարարները։

Ողջույնի եւ շնորհավորանքի իր խոսքում համայնքի ղեկավարը կարեւորել է ակումբի ներկայությունը Կապանում, եւ հույս հայտնել, որ այն տեղի գործարարների համար նոր գործընկերային հարաբերություններ կստեղծի, նոր շուկաներ իրացնելու, արտադրանքը ներկայացնելու, բիզնեսը ընդլայնելու հնարավորություն կընձեռի, ինչու չէ նաեւ նոր կորպորատիվ մշակույթ կձեւավորի։

«Համայնքի կայուն զարգացումը, գործարար միջավայրի բարելավումը եւ ձեռնարկատիրական գործունեության խթանումը մեր առաջնահերթ եւ պարտադիր խնդիրների շարքում է։ Եվ դրանից ելնելով, մեր նպատականերից է փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը, խոշոր բիզնեսի համար ներդրումային նոր հնարավորությունների ստեղծումը եւ համայնքային մակարդակում մեր տնտեսության դիվերսիֆիկացումը» - ասել է Գեւորգ Փարսյանը։

Մանթաշյանց բիզնես ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանի խոսքով՝ Կապանի մասնաճյուղը ակումբի համար ստրատեգիական կարեւորություն է ունենալու, քանի որ այն նպատակաուղղված է զարգացնելու Սյունիքի մարզի տնտեսությունը՝ նպաստելով մարզում բացի հանքարդյունաբերությունից նաեւ այլ ոլորտների զարգացմանը:

Կապան մասնաճյուղի տնօրեն Գրիգորի Փարսյանի համոզմամբ՝ կառուցողական, աշխատանքային ու ընկերական մթնոլորտում հնարավոր է հասնել լավագույն արդյունքի, իսկ բիզնեսում հաջողելու համար այդ նախապայմանները պարտադիր են։

 

  • 13:06 / 10 մարտի 2024

Հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները. ՀՀ եւ Իրանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցությունների հայտարարությունը

 Թեհրանում մարտի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի եւ ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ հերթական քաղաքական խորհրդակցությունները:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաեւ բազմակողմ հարթակներում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Ըստ աղբյուրի՝ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Նշվում է, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդունել են ստորեւ ներկայացված համատեղ հայտարարությունը.

«2024 մարտի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Թեհրան՝ ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերիի հրավերով՝ երկու նախարարի տեղակալների մակարդակով հերթական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով։

  • 12:20 / 10 մարտի 2024

Գորիսում սպորտը հաջողություններ է գրանցում

Ներկայացնում ենք «Սյունիք լրատվական» –ի մեր գործընկերների կողմից պատրաստված տեսանյութը, որը պատմում է Գորիս համայնքի սպորտային կյանքի մասին։

  • 11:49 / 10 մարտի 2024

«Գժուկը պարտվելու է»․ առատ ձյուն Լիճքում (տեսանյութ)

«Գժուկը Մեղրիի տարածաշրջանի Լիճք գյուղում: Մեկ է, որքան էլ գժվի, պարտվելու է տաքին»․ֆեյսբուքի իր էջոմ նման գրառում է արել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա  կադրեր է հրապարակել, որում երեւում է, որ առատ ձյուն է տեղացել Լիճք գյուղում:

  • 11:40 / 10 մարտի 2024

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am