Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Մարտ 12, 2024 օրվա արխիվը

Օրացույց
Մարտ 2024
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« Փետրվար
Ապրիլ »

Ծաղիկներ, շնորհակալագրեր ու դրամական պարգեւներ ԶՊՄԿ-ում 35 եւ ավելի տարի աշխատող կանանց (ֆոտոշարք, տեսանյութ)

Կանանց միամսյակի կապակցությամբ 35 տարի և ավելի աշխատանքային փորձ ունեցող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կին աշխատակիցները, ընկերության ղեկավարության կողմից արժանացան շնորհակալագրերի, ծաղկեփնջերի և դրամական պարգևների: Մթնոլորտը ջերմ էր և տոնական:
Աշխատակիցները շոյված էին գնահատանքի համար:
 
Լուսանկարները՝ ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջից։
 
Ներկայացնում ենք նաեւ  «Սյունիք» հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը միջոցառման մասին։
  • 19:07 / 12 մարտի 2024

Դելիմիտիացիան կարող է սկսվել Տավուշի մարզից․ Փաշինյանը կմեկնի Տավուշ

Չեմ բացառում, որ կարող է դելիմիտիացիան սկսվել Տավուշի մարզից։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տեսակետներ կան, որ դելիմիտիացիան ամբողջությամբ անել, հետո անդրադառնալ կոնկրետ գործողություններին կամ միջանկյալ տարբերակին, կամ սկսել ամենաբարդ հատվածներից, եւ այդպես շարունակ։ Չեմ բացառում, որ կարող է դելիմիտիացիան սկսվել Տավուշի մարզից։ Որոշումներ կայացնելիս պետք է ելնենք իրողությունների եւ իրավիճակի համապարփակ վերլուծությունից եւ Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները եւ իրադրության կայունության ապահովման պահանջները եւ անհրաժեշտությունները կառավարելու տրամաբանությամբ»,- նշեց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ տարածքների փոխանակմանը՝ Փաշինյանն ասաց, որ նման հնարավորությունները մեծ չեն․ «Դա կարող է դեֆորմացնել կամ լրացուցիչ ռիսկեր բերել։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ առաջիկայում մենք պետք է նաեւ գործողություններն անենք հետեւյալ տրամաբանությամբ՝ նայենք, այնտեղ, որտեղ մեր կոմունիկացիաները, այս պայմանավորվածությունների հիման վրա դե յուրե սահմաններից դուրս են, դա մեր կոմունիկացիաները այդ հատվածները վերակառուցենք, որպեսզի Հայաստանի բոլոր կոմունիկացիաները անցնեն Հայաստանի բոլոր դե յուրե տարածքով, որպեսզի մենք այդ ոլորտում խնդիրներ չունենանք։

  • 12:54 / 12 մարտի 2024

Առողջություն, կամք եւ ուժ․ Գորիսի համայնքապետարանի շնորհավորանքը Առուշ Առուշանյանին

Այսօր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ծննդյան 33-րդ ամյակն է։  Գորիսի համայնքապետարանը շնորհավորել է նրան։

«Հարգելի՜ պարոն Առուշանյան

Ընդունեք Ձեր կոլեկտիվի ջերմագին շնորհավորանքները՝ Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։

Ձեր կատարած նպատակային ու վճռական քայլերի շնորհիվ մեր համայնքը շարունակում է արձանագրել տեսանելի առաջընթաց և, որ ամենակարևորն է, ամուր հիմք է ստեղծվել կայուն զարգացման համար: Ձեր ազնիվ և պետականամետ գործունեությունն ուղղված է բացառապես պետության և ժողովրդի բարեկեցության բարելավմանը:

Ձեզ ցանկանում ենք առողջություն, կամք և ուժ՝ նույն ոգով արարելու համար, որպեսզի շարունակեք Ձեր ազգանվեր ու հայրենանվեր գործունեությունը»,-ասված է շնորհավորանքի տեքստում։

 

Marzer.am-ի խմբագրակազմը շնորհավորում է Առուշ Առուշանյանին եւ միանում բոլոր ասված ու դեռեւս չասված բարեմաղթանքներին։

 

  • 11:50 / 12 մարտի 2024

52 մլն դոլար Հայաստանին

Միացյալ նահանգները՝ Հայաստանում ժողովրդավարության եւ տնտեսության ամրապնդման նպատակով, նախատեսում է իր բյուջեից գումար հատկացնել Հայաստանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Բյուջեն Հայաստանի համար ենթադրում է 52 միլիոն դոլար»,- նշել է խոսնակը:

  • 10:41 / 12 մարտի 2024

Զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանություն եւ ծեծ՝ Աբովյան քաղաքում. 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են մեկ տասնյակից ավելի անձանց կողմից Աբովյան համայնքի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի էական հանգամանքներ: 2024 թվականի մարտի 7-ին՝ Ժամը 19:03-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել՝ Աբովյան համայնքի Սահմանադրության հրապարակում գտնվող հացատան մոտ տեղի ունեցող քաշքշուկի ընթացքում հնչած կրակոցների վերաբերյալ։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել քննչական, վարութային և օպերատիվ անհրաժեշտ միջոցառումներ, որոնց արդյունքում տվյալներ են ձեռք բերվել միջադեպին մասնակից անձանց ինքնության և շարժառիթի մասին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում որոշում է կայացվել՝ նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին:

Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ 2024թ. մարտի 7-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող կանգառում ուղևորափոխադրմամբ զբաղվող ՍՊ ընկերության աշխատակիցների և Աբովյան համայնքի բնակիչ Վ.Մ.-ի միջև ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք։ Դրանից հետո, երբ վերջինս իր կողմից վարած «Մազդա 3» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաք, վերը նշված աշխատակիցները տեղի ունեցածի մասին տեղեկացրել են նույն քաղաքի մեկ այլ բնակչին և հետապնդելով` նույնպես ուղևորվել են քաղաք Աբովյան:

  • 10:22 / 12 մարտի 2024

Զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանություն եւ ծեծ՝ Աբովյան քաղաքում. 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են մեկ տասնյակից ավելի անձանց կողմից Աբովյան համայնքի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն եւ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի էական հանգամանքներ:

2024 թվականի մարտի 7-ին՝ Ժամը 19:03-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել՝ Աբովյան համայնքի Սահմանդրության հրապարակում գտնվող հացատան մոտ տեղի ունեցող քաշքշուկի ընթացքում հնչած կրակոցների վերաբերյալ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ ձեռնարկել քննչական, վարութային եւ օպերատիվ անհրաժեշտ միջոցառումներ, որոնց արդյունքում տվյալներ են ձեռք բերվել միջադեպին մասնակից անձանց ինքնության եւ շարժառիթի մասին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում որոշում է կայացվել՝ նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին:

Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ 2024թ. մարտի 7-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող կանգառում ուղեւորափոխադրմամբ զբաղվող ՍՊ ընկերության աշխատակիցների եւ Աբովյան համայնքի բնակիչ Վ.Մ.-ի միջեւ ուղեւորափոխադրման հարցի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն եւ ծեծկռտուք։ Դրանից հետո, երբ վերջինս իր կողմից վարած «Մազդա 3» մակնիշի ավտոմեքենայով ուղեւորվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաք, վերը նշված աշխատակիցները տեղի ունեցածի մասին տեղեկացրել են նույն քաղաքի մեկ այլ բնակչին եւ հետապնդելով` նույնպես ուղեւորվել են քաղաք Աբովյան:

  • 10:22 / 12 մարտի 2024

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am