29-ամյա հարսը տատիկի տուն գնալու պատրվակով տանից գողացել է խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր, վերցրել երեխաներին ու հեռացել․shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գավառի բաժին է դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչ 57-ամյա Արմինե Գ․-ն եւ հայտնել, որ իր հարսը՝ 29-ամյա Վարդինե Կ․-ն, նույն օրը ժամը 15։15-ի սահմաններում իր տատիկի տուն գնալու նպատակով իր երեխաների՝ 10-ամյա Ս․ Պ․-ի եւ 7-ամյա Վ․ Պ․-ի հետ միասին հեռացել է տանից եւ նրանց գտնվելու վայրը իրեն հայտնի չէ:
Հաջորդ օրը՝ մարտի 22-ին, ժամը 10։10-ին Արմինե Գ․-ն կրկին հաղորդում է տվել, որ իր հարսը իրենց տան ննջասենյակում գտնվող մահճակալի ներքնակի տակից գողացել է 300 հազար դրամ, իսկ իր ննջասենյակի զգեստապահարանից հափշտակել 1 հատ ոսկյա շղթա եւ 3 հատ ոսկյա մատանիներ:
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գավառի բաժնում նյութեր են նախապատրաստվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ՝ Վարդինե Կ․-ին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Դավիթ Հայրոյանի շերամյան անզուգական կատարումը (տեսանյութ)
Դավիթ Հայրոյանը Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց․ նոր ձայներ» ծրագրի մրցանակակիրներից է։ Նա լավագույն տասնյակում էր եւ այժմ էլ շարունակում է ներկայացնել հայ ժողովրդական երգերը՝ յուրովի մեկնությամբ։
Marzer.am-ը Դավիթ Հայրոյանի հետ առաջիկայում նախատեսում է հարցազրույց, որում կբացահայտենք երիտասարդ երգչի հետաքրքրությունները, ապագա ծրագրերը․․․
Իսկ մինչ այդ՝ առաջարկում ենք վայելել Շերամի «Գալիս եմ դուռդ» երգը՝ Դավիթ Հայրոյանի կատարմամբ։
Մոսկվայում ահաբեկչության հետեւանքով զոհերի թվում ՀՀ 1 քաղաքացի կա
Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում կա Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացի։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Ի շարունակություն ավելի վաղ տարածված մեր հաղորդագրության՝ հայտնում ենք, որ համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի»,- ասված է Անի Բադալյանի գրառման մեջ:
Ավելի վաղ Բադալյանն անդրադառնալով շրջանառվող ոչ պաշտոնական լուրերին այն մասին, որ ահաբեկչության զոհերի թվում հայ կա՝ նշել էր՝ որ այդ տեղեկությունները ճշտվում են։
Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 133 մարդ, վիրավորվել ավելի քան 150 մարդ։
Հայաստանում տեղումները կշարունակվեն՝ նաեւ ձյան տեսքով
Արեւմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 26-ին կեսօրից հետո եւ երեկոյան ժամերին Հայաստանի ամբողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը:
«Մարտի 25-ին կեսօրից հետո դեպի երեկո տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կդադարեն։
Մարտի 26-ին արեւմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո եւ երեկոյան ժամերին հանրապետության ամբողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում այդ տեղումները կլինեն ձյան տեսքով։
Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։
Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: