Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Մարտ 31, 2024 օրվա արխիվը

Օրացույց
Մարտ 2024
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« Փետրվար
Ապրիլ »

Կյանքի դժվարություններն ու բազմաթիվ փորձությունները երբեք չփոխեցին Ձեր տեսակը․ շնորհավորանք Մանվել Փարամազյանին

Մարտի 31-ը Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ծննդյան օրն է։

Ֆեյսբուքյան իր էջում հոբելյարին շնորհավորել է Դավիթ Համաբարձումյանը։

«Շնորհավոր ծննդյանդ 47-րդ տարեդարձը:

Հպարտ եմ, որ ունեմ Ձեր պես արժանապատիվ եւ խոսքի մեծագույն արժեք ունեցող ղեկավար ու առաջնորդ։

Կյանքի դժվարություններն ու բազմաթիվ փորձությունները երբեք չփոխեցին Ձեր տեսակը, եւ Ձեր լավատեսությամբ, մարդասիրությամբ ու քրիստոնեական մեծ հավատքով` այսօր էլ շարունակում եք ամենօրյա ռեժիմով հարյուրավոր մարդկանց ցավ ու դարդին դարման լինել։

Ուժ, եռանդ, առողջություն եւ տոկունություն եմ մաղթում` միաժամանակ ընտանեկան մեծ երջանկություն։

Եվ Աստծո կամոք` Ձեր ծննդյան օրը այս տարի համընկավ Քրիստոնեկան տաղավար տոներից`  Հիսուսի հրաշափառ հարության` սուրբ Զատկի տոնին, ուստի մարտի 31-ը մեր համար երկուստեք տոնական կարելի է համարել, եւ միաժամանակ շնորհավորում եմ սուրբ Զատկի տոնի կապակցությամբ։

Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»,-գրել է Դավիթ Համբարձումյանը։

Marzer.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին, Մանվել Փարամազյանին՝ մաղթելով առողջություն, արդյունավետ աշխատանք՝ ի  բարօրություն Քաջարան համայնքի եւ Հայաստան աշխարհի։

  • 19:32 / 31 մարտի 2024

Սահմանապահ Խաչիկ գյուղի դպրոցի մաթեմատիկոս-երաժիշտը (տեսանյութ)

26-ամյա Ռուբիկ Քարամյանը «Դասավանդիր Հայաստան» ծրագրով արդեն երկու տարի է, ինչ մաթեմատիկա է դասավանդում Վայոց ձորի մարզի Խաչիկ սահմանապահ գյուղում։ Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն է ավարտել, իսկ մագիստրատուրան՝ ԵՊՀ մանկավարժության եւ կրթության զարգացման կենտրոնում։  Ռուբիկը ծննդյան օրը՝ մարտի 31-ին թողարկել է իր նոր երգը «Ծովն ու գիշերը»։

Խոսքերի ու երաժշտության հեղինակը ինքն է, ասում է՝ 11-րդ երգն է, բայց «սա կատարելություն է»։ «Անկեղծ ոչ մեկին երգը նվիրված չի, ուղղակի բառերը որ գալիս են մտքիս՝ գրառում եմ»,-ասում է Ռուբիկ Քարամյանը։

 Իսկ մաթեմատիկան ճշգրիտ գիտություն է, հետեւաբար մաթեմատիկոսները չոր ու խիստ բնավորություն են ունենում։ Հարցնում եմ՝ մասնագիտությունը չի խանգարում արվեստով զբաղվելուն, ստեղծագործելուն։ «Մինչեւ մաթեմատիկ դառնալս՝ կիթառս միշտ հետս է եղել։ 15 տարեկանից ստեղծագործում եմ»,-ասում է  մաթեմատիկոս Քարամյանը։

Իսկ  տարիներ անց՝ մաթեմատիկոս-գիտնական Ռուբիկ Քարամյանը կհաղթի՞ թե՞ ստեղծագործող-երաժիշտ Ռուբիկ Քարամյանը՝ դժվարանում է պատասխանել։ Ասում է՝ ժամանակը ցույց կտա։

Հարցազրույցներ չի սիրում տալ, պարզապես առաջարկում է լսել նոր երգն ու խիստ չդատել։

 Երազում է մի օր երգի տեսահոլովակը նկարահանել։

  • 18:22 / 31 մարտի 2024

Քրիստոս իր Հարությամբ մարդկությանը ազատել է չարի իշխանությունից, ցույց տվել ներման եւ սիրո ճանապարհը. Գարեգին Բ

Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Հարության տոնի առթիվ։

«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։

«Զսուրբ եւ զհրաշալի եւ զյաղթող զյարութիւնդ Քո օրհնեմք եւ փառաւորեմք» (Ժամագիրք):

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսն է հնչում այսօր մեր եկեղեցիների սուրբ խորաններից։ Սքանչելախորհուրդ ավետիսը հույսով ու հոգենորոգ զգացումներով է պարուրում հայրենիքի ու ազգային կյանքի ցավերով ու կորուստներով դառնացած մեր սրտերը։ Կյանքը հաղթանակել է, մահը պարտվել ու խորտակվել։ Հավատքով ու առ Աստված ապավինությամբ միասնաբար օրհնաբանենք Տիրոջը ժամասացի խոսքերով. «Սուրբ եւ հրաշալի եւ հաղթող Քո Հարությունը օրհնում ենք եւ փառավորում»։

Քրիստոս Իր Հարությամբ մարդկությանը ազատել է չարի իշխանությունից, ցույց տվել ներման եւ սիրո ճանապարհը, հաշտություն հաստատել մարդու եւ Աստծո միջեւ եւ ընծայել հավիտենական կյանքի հույսն ու շնորհը։ Աստվածորդու ողորմածությամբ կյանքի արշալույսն է տարածվել մահվան խավարի վրա։ Կենարար խաչը, որի վրա հեղվեց Տիրոջ Սուրբ Արյունը, մահվան հանդեպ հաղթության նշան է դարձել, Հարության հավատը՝ չարին պարտության մատնելու երկնապարգեւ ուժ։

Այո, սիրելիներ, հաղթող է, սուրբ եւ հրաշալի Քրիստոսի Հարությունը։ Աշխարհի հարափոփոխ իրադարձությունների եւ հատկապես բարդ ու դժվարին իրավիճակների մեջ Հարության շնորհներով հավատացյալները զորանում են՝ վեր հառնելու փորձություններից, մերժելու կորստաբեր երեւույթներն ու կործանարար մտածումներն ու գործերը, հաղթահարելու աղետաբեր պատերազմների արհավիրքները, նորոգվելու Տիրոջով, ինչպես որ Սուրբ Գիրքն է վկայում. «Եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է» (Բ Կորնթ. 5.17)։

  • 13:05 / 31 մարտի 2024

Երեւանը հերքում է Բաքվի մեղադրանքները սահմանի տարբեր ուղղություններում հայկական զինված ուժերի տեղաշարժերի վերաբերյալ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային եւ կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաեւ հայտնում է, որ երեկ՝ մարտի 30-ին, տելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել են ՀՀ ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկ վարորդների՝ ուսումնական գործընթացի շրջանակում կատարած ավտոերթի լուսանկարներ՝ փորձելով դրանք ներկայացնել որպես դեպի սահմաններն ուղղված զորաշարժ, ինչն իրականությանը չի համապատասխանում:

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատւմ է կայուն եւ սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • 12:55 / 31 մարտի 2024

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am