Ինչո՞ւ են ձերբակալվել «Մարտական եղբայրության» անդամները
Մարտի 24-ի վաղ առավոտյան ձերբակալվել է «Մարտական Եղբայրության» անդամ Ավետիս Ավետիսյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարտական եղբայրությունը: Կորել է կապը նաեւ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ։
«Մարտական եղբայրության» անդամները այսօր՝ մարտի 24-ին նախատեսսել էին այցելել սահմանամերձ Ոսկեպար, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում գործունեություն էր ծավալում՝ բարձրացնելով տեղի բնակչության ինքնապաշտպանության ունակությունները: Նրանց ոստիկանությունից հորդորել էին չգնալ անվտանգության նկատառումներից ելնելով, ինչին ի պատասխան «Եղբայրության» ներկայացուցիչները առաջարկել էին փոխզիջումային լուծում՝ գնալ Բաղանիս, որը նույնպես մերժվել էր:
«Ինչպես հասկանում ենք, այս ձերբակալությամբ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը չի սահմանափակվի։
Մարտական «Եղբայրության» նկատմամբ ռեպրեսիաները եւ քաղաքական հետապնդումները կշարունակվեն։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ հայ ժողովրդի ինքնապաշտպանության բարձրացման համար պայքարի ճանապարհին զրկանքներն անխուսափելի են։
Հայաստանի նախագահը տաքսի է կանչում (տեսանյութ)
Ֆեյսբուքում շրջանառվում է «Սպուտնիկ Արմենիա»-ի նկարահանած տեսանյութը, որում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը տաքսի է կանչում զբոսաշրջիկների համար։
Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը
Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):
Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: