Պայմանագիրս ավարտվեց. գնում եմ հաջորդ 5 տարին այստեղ աշխատելու համար հայտարարվելիք մրցույթին պատրաստվելու. Խումարյան
Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Պայմանագիրս ավարտվեց: Գնում եմ հաջորդ հինգ տարին այստեղ աշխատելու համար հայտարարվելիք մրցույթին պատրաստվելու:
Միջանկյալ, հակիրճ ամփոփում.
Ընդունել եմ փաստացի 1 ռադիոալիք: Սեղանին եմ դնում 3*-ը (չհաշված առցանցները)
Ընկերությունն ընդունել եմ առանց վիդեոարտադրության: Հանձնում եմ ի պահ լիարժեք հոսքագիծ եւ վիդեոպրոդուկտների մրցունակ փաթեթ:
Ի պահ եմ տալիս նաեւ
լրատվական խմբագրությունը՝ վերակառուցված, վերանորոգված եւ վերազինված՝ արտադրության կրկնապատկված ծավալներով:
Առhասարակ արտադրողականության, թերեւս, ամենաբարձր ցուցանիշները հայկական մեդիայում՝ շուրջ 130 անուն հաղորդաշար՝ օրական 170 ժամ հեռարձակմամբ
Ընկերության թվային հարթակների օպերացիոն լեզուները՝ քառապատկված
Թրաֆիկը ՝ հնգապատկված
Սոցցանցային ծածկույթը՝ տասնհինգապատկված
Երաժշտական կոլեկտիվների համերգային գործունեությունը՝ տասնապատկված
Արխիվի հայկական երաժշտության բաժնի թվայնացումն՝ ավարտված
Նոր երաժշտության արտադրության ծավալները՝ թերեւս հարյուրապատկված
Կապան համայնքի էներգամատակարարումը վերականգնվել է
Կապան համայնքի էներգամատակարարումը վերականգնվել է ։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում էլեկտրաենթակայան է այրվում:
Ըստ shamshyan.com-ի, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի և Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում Դ․ Հովհաննիսյանի հանձնարարականով՝ լրացուցիչ ևս 1 մարտական հաշվարկ է ժամանել դեպքի վայր:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կապան քաղաքը սնուցող էլեկտրաենթակայանում (110 կվտ․):
Պարեկները սահմանազատել են տարածքը: Այս պահին հրշեջ-փրկարարները պայքարում են կրակի տարածման դեմ:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պազվում է:
Հրդեհի մասին տեղեկանալով՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով՝ ժամանել են մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները:
Տեղում աշխատում են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Սյունիքի ներկայացուցիչները:
Ֆոտոլրագրող հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից:
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնում են 4 մարտական հաշվարկ։
Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի․news.am
Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ իր բարեգործական եւ մարդասիրական գործունեության համար: Նրա թեկնածությունն առաջադրել են մի շարք հեղինակավոր անձինք, որոնցից թվում նաեւ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր կա:
NEWS.am-ի արտերկրի աղբյուրներից ստացված այս լուրը հաստատեցին նաեւ Ռուբեն Վարդանյանի գրասենյակից: «Հեղինակավոր անձանց կողմից Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է այդ բարձր մրցանակին՝ շուրջ հինգ տասնյակի հասնող նոր եւ աննախադեպ կրթական, բարեգործական, գիտական եւ մարդասիրական կառույցների ստեղծման ու օժանդակման համար ոչ միայն Հայաստանում, այլեւ մի շարք երկրներում: Առաջադրողները տպավորիչ եւ միջազգային գնահատականի արժանի են համարել Ռուբեն Վարդանյանի՝ որպես մարդասերի եւ բարերարի կերպարը եւ նրա հետեւողական ջանքերը՝ ուղղված անգամ պատերազմների ու դրանց սպառնալիքի, ֆինանսական եւ քաղաքական ճգնաժամերի ընթացքում մարդասիրական, բարեգործական ու սոցիալական ծրագրերի միջոցով երկարատեւ կայունության ու զարգացման գործիքների ներդրմանը:
Այդ համատեքստում մասնավորապես հիշատակվել է նրա գործունեությունը շրջափակված Արցախում, որտեղ Ռուբեն Վարդանյանը մեծ ջանքեր է ներդրել ՝ փորձելով ոչ միայն մեղմել մարդասիրական ծանր կարիքները, այլեւ դժվարին վիճակում հայտնված մարդկանց ու երեխաների կենսական պայմանների բարելավման հնարավորություններ ստեղծել:
Ազատազրկված անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (ֆոտոշարք)
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ հիմնարկի սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ցուցահանդես-միջոցառում, որի թեման Մովսես Խորենացու հայտնի տողերն էին՝ «Ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում»:
Այս մասին տեղեկացնում է քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։
Միջոցառման կազմակերպմանը մասնակցել են քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող 5 դատապարտյալ, այդ թվում նաեւ՝ ցմահ ազատազրկվածներ, որոնց օժանդակել են նրանց դասավանդող ուսուցիչները: Միջոցառումը տարբերվում էր մինչ այդ կազմակերպված ցերեկույթներից նրանով, որ միասին ելույթ են ունեցել եւ՛ ազատազրկված անձինք, եւ՛ դասավանդողները:
Միջոցառման թեման եւ գործողությունների առանցքը հայրենիքն էր, Հայաստանի երեկվա ու վաղվա օրը: Թեմայի ընտրությամբ մեկ անգամ եւս ընդգծվել է քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող անձանց նվիրումն ու սերը հայրենիքի, նրա ապագայի նկատմամբ՝ անկախ գտնվելու վայրից:
Ցերեկույթն ավարտվել է ցուցահանդեսի բացմամբ, որտեղ ներկայացվել են դատապարտյալների ձեռքի աշխատանքները՝ ստեղծված տերբեր նյութերից եւ տարբեր ոճերով, որոնք խորհրդանշում են հիմնականում հայրենասիրություն, խաղաղություն, հոգու ներդաշնակություն եւ ազատության տենչ։
Լարված վիճակ ԱԳՆ շենքի մոտ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների
Հայաստանի ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Այս մասին տեղեկացնում է news.am-ը։ Այստեղ է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգմավոր Տարոն Մարգարյանը, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
Ըստ աղբյուրի՝ Հայաստանում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ եւ մտադրություն ունեն Բուրիչից պահանջել՝ ԵԽՎ-ում կազմակերպվի քննարկում ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ եւ բանաձեւ ընդունվի, որով ՀՀ իշխանությունների առաջ պահանջ կդրվի ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին։
Նշենք, որ նրանք քաղբանտարկյալ են համարում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանին, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին եւ «Իմնեմնինի» փոդքաստի վարողներ՝ Վազգեն Սաղաթելյանին եւ Նարեկ Սամսոնյանին եւ Բաքվում պահվող Արցախի ղեկավարությանը։
Ջերմուկից Սարավան-«Զանգեր» եւ Կապանից Տաթեւ տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ինչպես տեղեկացնում է Փրկարար ծառայությունը, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Ջերմուկից Սարավան-«Զանգեր» եւ Կապան քաղաքից Տաթեւ տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: