Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Ապրիլ 18, 2024 օրվա արխիվը

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
« Մարտ
Մայիս »

Վարդենիսում՝ 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել․ aysor.am

Aysor.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 11-ին Վարդենիսում մի քանի տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ։

«Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ աղջիկը բնակվում է Սոթքում։ Վարդենիսում հաճախում է երաժշտական դպրոց՝ տաքսիով։ Տաքսու վարորդը եւ նրա հետ եւս մեկ տղամարդ բռնաբարել են աղջկան։

«Աղջկա մայրն աշխատում է զորամասում։ Այս պահին աղջկա վիճակը շատ ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,-նշեց մեր աղբյուրը։

Սոթքի համայնքապետ Սեւակ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը, սակայն այլ մանրամասներ չհայտնեց։

ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն Aysor.am-ին տեղեկացրեց.

«Ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոթք եւ Ակունք գյուղերի բնակիչ 2 տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 2011թ ծնված մի աղջկա նկատմամբ: Կատարված ստուգողական գործողությունների եւ ձեռնարկված միջոցառումների ընթացքում՝ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տղամարդիկ ձերբակալվել եւ տեղափոխվել են բաժին, որտեղ վերջիններս խոստովանել են կատարվածը եւ կից փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին»:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ հայտնեց. «Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Երկու անձի մեղադրանք է ներկայացվել եւ նրանք կալանավորված են»»։

  • 15:39 / 18 ապրիլի 2024

Սիսիանցի ուսուցչի անօրինական բիզնեսը․ aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցում աշխատող ուսուցիչներից մեկը՝ Վ․Մ․-ն առանց համապատասխան փաստաթղթերի, դպրոցի հաշվեկշռում գտնվող սենյակներից մեկում աշակերտների շրջանում իրականացնում է սննդի վաճառք:

Ըստ նույն աղբյուրի, դպրոցի տնօրենի կողմից անհատույց իրեն հատկացված սենյակում, սննդի վաճառքը Վ․Մ․-ն սկսել է 2023թ․ սեպտեմբերի 1-ից։ 

Վերջինիս խոսքով՝ սննդի վաճառքի օրական միջին շրջանառությունը կազմել է 20.000 դրամ։ Պատճառված վնասի չափը ճշտվում է: Փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե:

Ըստ նույն կայքի՝ դպրոցը ընդգրկված է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում։

  • 11:51 / 18 ապրիլի 2024

Տնային կալանք եւ վարչական հսկողություն կիրառելու համար նախատեսված էլեկտրոնային հսկողության սարքերը վերջացել են

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդի 140 մլն 146 հազար դրամ հատկացնել արդարադատության նախարարությանը՝  այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն ապահովելու նպատակով էլեկտրոնային հսկողության սարքեր ձեռք բերելու համար:

Բանն այն է, որ Պրոբացիայի ծառայությանը վերապահված խափանման միջոցների կիրառումն ապահովելու նպատակով 2023 թվականին ձեռք բերված էլեկտրոնային հսկողության սարքերը (661 հատ՝ 445-ը տնային կալանք եւ 216-ը վարչական հսկողություն) ամբողջությամբ կիրառվել են:

Անհրաժեշտությունից ելնելով՝  2024-ի գնման պլանում կատարվել են որոշակի փոփոխություններ եւ նախատեսված 179 էլեկտրոնային հսկողության սարքերի փոխարեն ձեռք բերված  184 էլեկտրոնային հսկողության սարքերը (63 տնային կալանք եւ 121 վարչական հսկողություն) կապահովեն ընդամենը ժամանակավոր լուծում, քանի որ հունվարի 1-ից մինչ օրս  արդեն ստացվել է այլընտրանքային խափանման միջոց կիրառելու 115 դատական ակտ (82-ը տնային կալանք եւ 33-ը վարչական հսկողություն), ինչի պարագայում ձեռքբերվող 184 էլեկտրոնային հսկողության սարքերը դատական ակտերի կատարումը կապահովեն առավելագույնը երեք ամիս։

Հաշվի առնելով այլընտրանքային խափանման միջոց կիրառելու (տնային կալանք, վարչական հսկողություն) դատական ակտերի օրեցօր աճող դինամիկան, նախատեսվում է  էլեկտրոնային հսկողության սարքերի լրացուցիչ խմբաքանակ (127 տնային կալանքի եւ 94 վարչական հսկողության) ձեռք բերելու համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել  140 146 հազ․ դրամ:

  • 11:43 / 18 ապրիլի 2024

Տնային կալանք եւ գրավ՝ Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշել է կիրառել տնային կալանք օրերս ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ  քաղաքացու նկատմամբ դատարանը կիրառել է նաեւ 7 միլիոն դրամ գրավ։

Մյուս պաշտպան Վարազդատ Հարությունյանն էլ  հրապարակել է Սամվել Վարդանյանի լուսանկարը, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը: Կից պաշտպանը գրել է.

«Սամվել Վարդանյանի տաբատին` ծնկների հատվածը կանաչ խոտի հետքերն են, որոնք մինչեւ ՁՊՎ ուղեւորվելը չեն եղել: Դրանք` խոշտանգծան ժամանակ Սամվելին չոքացնելու արդյունքում են առաջացել։ Լուսանկարը ներկայացվել է նաեւ դատարանին»:

Հիշեցնենք, ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝քրեական վարույթով մեղադրյալ Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է Քննչական կոմիտեում։

  • 10:48 / 18 ապրիլի 2024

«Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի՝ պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ». ՀՀ վարչապետ (տեսանյութ)

«Իշխանության խնդիրը սեփական ժողովրդին ադապտացնելն է փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք, որովհետեւ դա է ապրելու եւ զարգանալու պայմանը: Մեր նախընտրական ծրագրում չկա կետ, որի հետեւից մենք չենք գնացել»:

Այս մասին Երեկ՝ Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով բնակիչներից մեկի նկատառմանը, թե վարչապետի եւ կառավարության «վարկանիշը բավական ընկել է, կա անվստահություն»:

ՀՀ վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը եթե կարողանա իրականացնել այն, ինչ մտածում է, շատ մեծ գործ կարվի.

«Մենք ստանալու ենք պետականության իրականության ինքնիշխանոթյուն, անկախություն: Գիտեք, 2026 թվականին լինելու են ընտրություններ, անցել են ժամանակները, երբ ասում էին սրան ընտրեք, նրան ընտրեք. կորոշեք, որ փոխում եք կառավարությունը, կփոխեք: Ես այսօր այդ ամենը հասկանալով, ինչ-որ իմաստով իմ անձը զոհասեղանին եմ դնում հանուն Հայաստանի Հանրապետության: Ես գիտեմ, որ էս ամենը պոպուլյար չի, եթե դա չհասկանայի՝ ի՞նչ գործ ունեի վարչապետի աթոռին: Մենք 2 աննախադեպ բան ենք արել՝ ոչ մեկը չէր հավատում ոչ մեր արած հեղափոխությանը, չէր հավատում նրան, որ 2021 թվին մենք կընտրվեինք»:

  • 10:38 / 18 ապրիլի 2024

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am