Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Ապրիլ 27, 2024 օրվա արխիվը

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
« Մարտ
Մայիս »

Զինծառայության առանձին պարտականություններից հրաժարվելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)

Մի խումբ զինծառայողների կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերեւույթ հրաժարվելու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս մասին հաղորդագրություն եւ տեսանյութ է տարածել Զինվորական քննչական գլխավոր վարչությունը։

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի խումբ զինծառայողներ միացել են Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին քաղաքական դրդապատճառներով խմբված ցուցարարներին՝ հայտարարելով, որ վայր են դրել զենքերը՝ ի նկատի ունենալով, որ հրաժարվում են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները եւ տվյալ պահից, փաստացի դադարեցնելով դրանց կատարումը, միացել են ցուցարարներին:

  • 10:59 / 27 ապրիլի 2024

2018 թվականին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետեւանքների մասին. Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով, որում մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր մենք նշում ենք Քաղաքացու օրը, որը մեր տոնացույցում հայտնվեց 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, նշանավորելու դե ֆակտո հաստատումը վաղուց ի վեր հայտարարված այն բանաձեւի, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Այդ բանաձեւն այլեւս անշրջելի իրողություն է Հայաստանում, եւ ապացուցվում է նաեւ վերջին տարիների իրադարձություններով, երբ երբեմնի էլիտաները, որ ի զորու էին փոքր հավաքներում որոշել ո՞վ լինի իշխանություն եւ ո՞վ ընդդիմություն, այլեւս ի վիճակի չեն դա անելու, որովհետեւ նման որոշումներ կայացնելու իրավունք եւ հնարավորություն արդեն ունի միայն մեկ սուբյեկտ, եւ այդ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության Քաղաքացին է, եւ քաղաքացիների հավաքականություն Ժողովուրդը:

Հենց Քաղաքացու՝ որպես իշխանության բարձրագույն կրողի, օծումը տեղի ունեցավ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ եւ օծված Քաղաքացին է, որ մեզ հնարավորություն է տալիս դիմակայել վերջին տարիներին մեզ բաժին հասած դժվարագույն փորձություններին:

Այդ փորձությունների առանցքային թիրախը մեր անկախությունն է, ինքնիշխանությունն ու պետականությունը, եւ քաղաքացու օծումը ոչ թե մեզ համակած այդ փորձությունների, այլ այդ փորձությունները հաղթահարելուն ի վիճակի լինելու առանցքային պատճառն է:

Օծված Քաղաքացին, իշխանավոր Ժողովուրդն ի ցույց է դրել ինքնիշխան պետություն ունենալու իր կամքը եւ արտահայտված այդ կամքը պետք է ունենա կոնկրետ դրսեւորումներ:

  • 10:48 / 27 ապրիլի 2024

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am