Երեւան քաղաքում տեղի ունեցող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման են ենթարկել 88 քաղաքացու։
«88 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանների օրինական պահանջը չկատարելը)»,– NEWS.am-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Հիշեցնենք՝ որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները ժամը 08։00-ից մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Քաղաքացիներն անհնազանդության եւ իրազեկման ակցիաներ են իրականացրել։
0 Մեկնաբանություն