Մայիսի 4-ին, ժամը 00:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով հենապատը փլուզվել է, ինչի հետեւանքով ջրալցվել են հարակից տները։ Հայտնում են ՀՀ նԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Նոր Արեշ 50-րդ փողոցի մոտակայքում փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը, ինչի հետեւանքով հեղեղվել են մոտակա տները եւ փողոցները։
Փրկարարները, քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկայի (տրակտոր) օգնությամբ, իրականացնում են ջրանցքի հունի մաքրման աշխատանքներ։
Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, փ/ծ տնօրենի տեղակալներ՝ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Դ․ Սարգսյանը, Փրկարար ծառայության եւ Երեւան քաղաքի այլ պաշտոնատար անձինք։
0 Մեկնաբանություն