Սեպտեմբերին Մայր տաճարը կբացվի
Մայր Տաճարի վերաօծման եւՄյուռոնօրհնության արարողությունները կկազմակերպվեն 2024 թվականի սեպտեմբերի 28-29-ին:
Որոշման մասին հայտարարվել է փետրվարի 20-24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովի շրջանակում:
ժողովը նախագահել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւԱմենայն Հայոց Կաթողիկոսը, ժողովի ատենապետն է եղել Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:
Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի եւվերաօծման, ինչպես նաեւ Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը եւլուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Ժողովականներն այցելել են Մայր Տաճար եւծանոթացել հիմնանորոգության ընթացքին։ Ողջունելով կատարված աշխատանքները՝ ԳՀԽ անդամներն արձանագրել են, որ Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքները ավարտական փուլում են։ Որոշվել է Մայր Տաճարի վերաօծման եւՄյուռոնօրհնության արարողությունները կազմակերպել սեպտեմբերի 28-29-ին՝ Ս. Գևորգ զորավարի եւ Վարագա Ս. Խաչի տոներին։
ԳՀԽ անդամներն արձանագրեցին, որ Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքներն ավարտական փուլում են։ Նրանք թելադրեցին Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության եւհարակից միջոցառումների համակարգող հանձնախմբին իրականացնել Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպչական աշխատանքները։
0 Մեկնաբանություն