Լրագրող-բլոգեր Սարգիս Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Հայոց Պատմության դասագրքի, մեր պատմական քարտեզների շուրջ բարձրացած աղմուկը ինձ ստիպեց մի բան հիշել:
Առաջին օրը, երբ մտա զորամաս ծառայության առաջին օրը ինձ մի բան էր հետաքրքիր, որ կողմում է հակառակորդը, որն է մեր թիկունքը ու ինչ շփման գիծ ունենք էդ հատվածում և՛ քարտեզի վրա և՛ գետնի վրա: Իհարկե, շատ լավ իմանալով Հադրութ քաղաքի տեղադիրքը, լավ հասկանում էի հիմնական ուղղությունները : Բայց մարտավարական իրավիճակին տիրապետելը լռիվ այլ պատմություն է: Ու երկար ուսումնասիրելուց հետո որոշեցի ծառայակիցներիս հարցեր տալ: Նաև օգտագործելով զգացմունքային պահը:
Արդյոք նրանք գիտեի՞ն նրանց մշտական տեղակայման վայրը քարտեզի վրա: Իհարկե ոչ:
Արդյոք գիտեի՞ն հակառակորդի հարձակման հիմնական ուղղությունները: Իհարկե ոչ:
Խոսքը Հադրութ քաղաքի ու նրա պաշտապանական շրջանի մասին էր, որտեղ էլ մեզ վստահված էր իրականացնել սահմանի պահպանությունն ու պաշտպանությունը:
Շատ մեծ ցավ ա ինձ համար, երբ հիմա եկել խոսում ենք ինչ-որ պատմական քարտեզների «անճշտություններից», բայց հողի վրա մեր տեղադիրքը չգիտենք, մեր պետության սահմանները չգիտենք: Իսկ հնարավոր նահանջի դեպքում նույնիսկ թիկունք գնալու ճանապարհը կարող է չիմանանք:
Լավ հեչ, շարունակեք կեղծ արցունքներ թափել հայաթափված Արցախի վրա: Էն, որ ամեն ինչ անում էիք, որ ձեր տղեն հանկարծ Արցախում չծառայի, բանակից ազատվելուց էլ մի լավ նշում: Իսկ Արցախի առաջնագիծը ձեր համար «կրակի բերան էր»:
0 Մեկնաբանություն