Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարմազյանը շնորհավորական ուղերձ է հղել մայրության ու գեղեցկության տոնի առթիվ։
«Սիրելի կանայք, սիրելի մայրեր,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման օրվա` Ապրիլի 7-ի կապակցությամբ, որը մենք նշում ենք նաեւ որպես Մայրության եւ գեղեցկության տոն:
Մարիամի մայրությունն աստվածային հրաշք էր, եւ այս տոների խորհուրդը մարդկայինի ու աստվածայինի միաձուլումն է:
Հայ կինը միշտ եղել է օջախի պահապան, հենարան եւ սյուն, իսկ ամուսնու համար՝ թեւ ու թիկունք: Այսօր էլ նա պատվով է կատարում դարերից եկած այդ վեհ առաքելությունը՝ անմնացորդ ու անձնվիրաբար ծառայելով ընտանիքին ու հայրենիքին` իր շուրջը սփռելով անսահման սեր ու ջերմություն, բարություն ու հոգատարություն:
Մեր ազգային նկարագիրը ձեւավորող անկյունաքարերից մեկը եղել եւ միշտ կլինի հայ ընտանիքներում մոր հանդեպ տածած անսահման սերն ու նվիրվածությունը: Հայ կինն իր առաքինի իմաստությամբ մշտապես անգնահատելի դեր է ունեցել ընտանիքներում եւ ընդհանրապես հասարակության կյանքում` դարերով ձեւավորված ավանդույթների եւ ազգային արժեքների պահպանման առաքելությամբ: Միայն ամուր ընտանիքն ու այդ ընտանիքից ներս սերն ու հավատն են, որ կարող են երաշխավորել մեր ժողովրդի լուսավոր ապագան եւ սերունդների հայեցի դաստիարակությունը:
Սիրելի կանայք, գնահատանքի եւ մեծարման այս գարնանային հիասքանչ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն: Թող գարուններն ու ժպիտները ձեր կյանքում լինեն անսպառ ու անհաշվելի, իսկ ձեր հոգատարությունը, սերը, ողջախոհությունն ու նվիրումը լինեն մեր մշտական ուղեկիցը:
Մաղթում եմ խաղաղություն, երկարակեցություն եւ ամենայն բարիք ձեզ ու ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»։
0 Комментарий