Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Лента новостей

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 октября 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 октября 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 октября 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 октября 2026
Գեղարքունիքի մարզում ջուր չի լինելու
08:33 / 05 октября 2026
ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 октября 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 октября 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 октября 2026
Ադրբեջանական կողմը հայտնել էր անհետացած զինծառայողի մասին․ նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել. ԱԱԾ
18:00 / 01 октября 2026
2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 сентября 2026
Սերգո Գալստյանը բարի ընթացք է մաղթել իրենց ու ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերին․ հանուն Մեղրիի խաղաղ զարգացման
14:17 / 30 сентября 2026
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
19:10 / 29 сентября 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 сентября 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը
18:13 / 29 сентября 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 сентября 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 сентября 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 сентября 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 сентября 2026
«Սյունիքի օրակարգ»-ի նոր եթերաշրջանը (տեսանյութ)
18:00 / 26 сентября 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 сентября 2026
Գեւորգ Թամամյանն առաջին հայն է, որ  առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
11:25 / 26 сентября 2026
Новости дня
Խոսքի ազատությո՞ւն, թե՝ իշխանության զավթման քարոզ․ ո՞րտեղ է գծվում սահմանը․ Սարգիս Յազիչյան
Общество 16:51 / 20 июня 2025

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը նախօրեին բավարարեց Հայաստանի Քննչական կոմիտեի միջնորդությունը եւ որոշեց երկամսյա կալանք կիրառել Սամվել Կարապետյանի նկատմամբ։

Սույն որոշման հրապարակումից անմիջապես հետո հասարակության տարբեր շերտերից՝ ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ անհատներ, կուսակցություններ, քաղաքացիական խմբակներ ու նույնիկս Հայ Եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ, շտապեցին ու հրապարակայնորեն հանդես եկան Կարապետյանի օգտին իրենց աջակցության հայտարարություններով՝ տեսագրություններով, սոցցանցային գրառումներով, պաշտոնական հաղորդագրություններով։ Աջակցության ալիքը տարածվեց ոչ միայն Հայաստանի տարածքում, այլեւ ՌԴ-ից որաշ հայտնի ու անհայտ անձինք միացան Սամվել Կարապետյանի աջակցությանը։

Միեւնույն ժամանակ, հարյուրավոր քաղաքացիներ, հոգեւոր դասի բասրցրաստիճան ներկայացուցիչներ՝ «սառեցված» ու «ապա սեռեցված», հավաքվեցին նախ Կարապետյանի առանձնատան դիմաց, ապա՝ Երեւանի դատարանի բակում՝ ի աջակցություն նրա։ Լուրեր են շրջանառվում, որ նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության աշխատակիցներին ուղղորդել են մասնակցել այս հավաքին։

Խոսքի ազատության սահմանները (ՀՀ Սահմանադրություն, հոդ. 42)

  • Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի ունի խոսքի ազատության եւ կարծիքի արտահայտման իրավունք. աջակցություն հայտնել սոցցանցերում, տեսագրությունների տեսքով եւ կամ հայտարարություններով, որեւէ անձի, այդ թվում՝ կալանավորվածի։

Հատկանշական է հիշել որ աջակցության հայտարարությունները՝ չեն կարող իրավական հետեւանք առաջացնել, եթե, անշո՛ւշտ, չեն պարունակում՝ բռնության կոչեր, ատելություն, իշխանության բռնի տապալման, դատական իշխանության դեմ ուղղված գործողությունների կոչեր կամ նմանատիպ գաղափարախոսություններ։

Հուսկ, հրապարակային աջակցությունն ինքնին չի պատժվում, եթե որեւէ հանրային կամ պարզ դեմք եւ կամ կուսակցություն ու հոգեւորական բարձրաձայնի, օրինակ.

  • «Մենք աջակցում ենք Սամվել Կարապետյանին, նա արժանի չէ նման վերաբերմունքի»,
  • «Կարծում ենք՝ նրա նկատմամբ ճնշում է իրականացվում»,
  • կամ «Մեզ համար նա ազգային գործիչ, բարերար է» —

սա ազատ արտահայտվելու սահմաններում է, եւ որեւէ իրավական պատասխանատվություն չի կարող լինել, քանի դեռ չկան վերոնշյալ բռնության կոչերը, իշխանության բռնազավթման քաջալերում, պետական անվտանգության սպառնալիքի խթանում կամ նմանատիպ առաջարկ- գաղափար ու հրապարակային հայտարարություն։

Այնուամենայնիվ, այս զարգացումները իրավական առումով մտահոգիչ են մի քանի տեսանկյունից, քանզի հավաքների ընթացքում բազմիցս լսվեց տարբեր անձանց, անհատների, խմբերի, նույնիսկ եկեղեցկանների ու այլոց կողմից հրապարակային հնչեցված բռնության կոչեր, իշխանության բռնազավթման քաջալերում, պետական անվտանգության սպառնալիքի խթանում։

Այստեղ արդեն կան Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման ռիսկեր, որը վերաբերում է․ «Պետական իշխանությունը բռնությամբ զավթելու հրապարակային կոչերին»

Օրինակ լսվեց, որ

  • «պետք է դուրս գանք հրապարակ ու տապալենք այս իշխանությանը․․․»
  • «ժողովուրդն իրավունք ունի վերցնելու իշխանությունը հենց հիմա, սա սկիզբն է․․․»
  • ու նմանատիպ այլ արտահայտություններ։

Այսպիսի կոչերը կարող են դիտվել որպես քրեորեն հետապնդելի, եւ անձը/անձիք, հնարավոր է եւ կարող է մեղադրվել՝ հասարակական կարգ խաթարելու կամ իշխանության զավթման քարոզչության մեջ։ Օրինակ. իրավապահները կարող են՝ կանչել բացատրության, առաջադրել մեղադրանք, կիրառել նախազգուշական միջոցներ (ստորագրությամբ չհեռանալու մասին)։

Իսկ եթե որեւէ կուսակցությունն կամ գրանցված կրոնական կազմակերպություն հայտաարում է «հեղաշրջման» հանրահավաք ու տարածում է ծրագիր՝ ուղղված կառավարության տապալմանը ոչ ընտրական ճանապարհով դա կարող է բերել կուսակցության կամ կրոնական կազմակերպություն գրանցման դադարեցման, նրա անդամների նկատմամբ քրեական գործի հարուցման։ Սակայն, չմոռանանք, որ այս ամենը պետք է հստակ կապ ունենա ապօրինի գործողության հետ։

Հիշենք, որ քաղաքական քննադատությունն ինքը քրեորեն պատժելի չէ։

Ինչպես նաեւ համաձայն անօրինական հավաքների կազմակերպում եւ մասնակցություն (ՀՀ Վարչական իրավախախտումների օրենսգիրք, հոդ. 180.1, 182, եւ ՀՀ ՔՕ հոդ. 322), եթե հավաքը չի լինում պատշաճ ձեւով հայտարարված եւ համաձայնեցված, այն կարող է որակվել որպես անօրինական հավաք։ Բացի այդ, եթե հավաքի ընթացքում տեղի են ունեցում՝ հասարակական կարգի խախտումներ, ճանապարհների արգելափակում, դիմադրություն ոստիկանությանը, փորձ կամ ճնշում դատարանի ընթացիկ աշխատանքի խաթարման, ապա այդ գործողությունները կարող են հիմք հանդիսանալ վարչական կամ քրեական պատասխանատվության՝ վարչական տույժի տեսքով, կարճաժամկետ ազատազրկում կամ կալանք տեսքով, եւ եթե լինեն խմբակային, դիտավորությամբ արված խախտումներ՝ հնարավոր է եւ նույնիսկ կարող է քրեական գործ հարուցվել։

Միեւնույն ժամանակ աշխատանքի միջոցով հավաքին ուղղորդելու կամ պարտադրելու փորձերը (ՀՀ ՔՕ հոդ. 149.1 – Ընտրական եւ ազատ կամարտահայտման իրավունքի խախտում), վերոնշյալ շրջանարվող լուրերի համաձայն, եթե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցներին պարտադրել են կամ ուղղորդել մասնակցել աջակցման ակցիաներին՝ աշխատանքից չազատվելու, աշխատավարձ չկորցնելու կամ վերադասից վախենալու եւ կամ նմանատիպ սպառնալիքի ներքո, ապա այդ գործողությունները կարող են դիտվել որպես անօրինական պարտադրանք կամ ազատ կամարտահայտման խախտում։ Դա կարող է պարունակել՝ վարչական տույժեր՝ ղեկավար կազմի նկատմամբ, ինչպես նաեւ քրեական գործեր՝ ազատության իրավունքի խախտման հատկանիշներով։

Հաշվի պետք է առնել նաեւ, որ քննության ընթացքի փուլը դեռ նախնական է։ Պայմանական կալանքի չափորոշիչները կարող են վերանայվել։

Չպետք է շփոթել քրեական պատասխանատվությունը քաղաքական աջակցության հետ։

Որեւէ մեկին սանկցիաների ենթարկել բացառապես փողոցային «հեղաշրջման» կոչերի համար հնարավոր է, բայց պարզապես անպայման չէ։

Այս պարագին, քննության պետք է առել մի քանի փաստարկներ, օրինակ, եթե աջակիցները ինչ‑որ կերպ մասնակցել են  Կարապետյանի հրապարակային կոչերին (ֆինանսավորել, ֆինասավորվել, աջակցել խմբային կարգով, ասպարեզ հանել հրապարակային ելույթներ կամ ծրագրեր), նրանց նկատմամբ կարող է հարուցվել քրեական գործ՝ նույն՝ 422-րդ հոդվածով։

Հիշեցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ՝ մինչեւ նրա մեղավորությունը դատական կարգով ապացուցվի։

Հ.Գ. Այս հոդվածը պատրաստվել է բացառապես վերլուծական եւ իրավազեկման նպատակով։ Այն չի պարունակում որեւէ անձի կամ կառույցի հասցեին ուղղված իրավական կամ քաղաքական մեղադրանք, այլ հիմնված է ՀՀ Սահմանադրության, օրենսդրության եւ գործող իրավական նորմերի վրա։ Վերլուծության միակ նպատակը ընթացիկ իրավական գործընթացների լուսաբանումն է՝ հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով՝ զերծ մնալով անհատական կամ ինստիտուցիոնալ գնահատականներից։


Սարգիս ՅԱԶԻՉՅԱՆ

Marzernews-1

Теги Սամվել Կարապետյան ՀՀ Սահամանդրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Комментарий

Оставить комментарий

Важно знать
Важно знать
  1. Мы не будем публиковать комментарии, содержащие ненормативную лексику, ненормативную лексику, личные оскорбления и угрозы. вы можете оспаривать содержание, но не нападайте на автора или других комментаторов:
  2. Не распространяйте спам (почтовый мусор). не пытайтесь использовать возможность публикации комментариев на нашем веб-сайте в рекламных целях. в противном случае возможность оставлять комментарии на нашем веб-сайте с Вашего адреса может быть полностью заблокирована: 
  3. Мы не будем публиковать комментарии, содержащие ненормативную лексику, ненормативную лексику, личные оскорбления и угрозы. вы можете оспаривать содержание, но не нападайте на автора или других комментаторов: 
  4. Не распространяйте спам (почтовый мусор). не пытайтесь использовать возможность публикации комментариев на нашем веб-сайте в рекламных целях. в противном случае возможность оставлять комментарии на нашем веб-сайте с Вашего адреса может быть полностью заблокирована: 
  5. Не пишите весь комментарий заглавными буквами.:

Подобные материалы

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 октября 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 октября 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 октября 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 сентября 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 сентября 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 сентября 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 сентября 2026
Календарь
Июнь 2025
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
 
« Май
Июль »

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am