Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների
Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով եւ հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգեւոր ծառայությունը։
Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում եւ որոշվել վերջինիս ընթացք տալ մինչ նոր տնօրինություն։ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական եւ վարչական ծառայությունը։
Մնացյալի առնչությամբ Սրբազանը պարզաբանումներ արդեն ներկայացրել է։
ՄԱՅՐ ԱԹՈՌ
0 Комментарий