Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for April 1, 2024

Calendar
April 2024
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
« March
May »

Համայնքային մասհանումներ Սյունիքի, Լոռու, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին

Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր, համայնքային մասհանումներ իրականացնել, այն է՝ ռոյալթիների 2 տոկոսի մասով:

Հարցը քննարկվել է մարտի 28-ին կայացած  կառավարության նիստում։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հիշեցրել է, որ նախկինում իրավական կարգավորումներ էին իրականացրել, որի արդյունքում 2023 թ. գործընթացը բյուջետավորվել է, արվել են հաշվարկներ,  ներկայացվել են համապատասխան ծրագրերն, եւ այժմ հատկացումների փուլն է: «Հատկացումը տեղի է ունենում հետեւյալ կերպ. նախ հաշվարկվում է ամբողջ գումարը, որն այս տարվա համար կազմում է 1 միլիարդ 51 միլիոն դրամ, որի 50 տոկոսը բաշխվում է բոլոր ազդակիր բնակավայրերին, իսկ մյուս 50 տոկոսը՝ բոլոր այդ 6 համայնքներին: Այս որոշմամբ փորձում ենք այդ բաշխումն իրականացնել, որի արդյունքում Մեղրի համայնքը կստանա 93 միլիոն դրամ, Քաջարան համայնքը՝ 190 միլիոն դրամ, Կապանը՝ 251 միլիոն դրամ, Վարդենիսը՝ 185 միլիոն, Ալավերդին՝ 246 միլիոն, Ծաղկաձորը՝ 85 միլիոն դրամ: Սահմանված են առաջնահերթություններ, թե այս գումարներով ինչ ծրագրեր կարող են իրականացվել»,-ասել է ՏԿԵ նախարարը:

Հատկացումները նախատեսված են տարբեր ոլորտների համար՝ գյուղատնտեսություն, կրթություն, գիտություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, մշակույթ, սպորտ, երիտասարդության զբաղվածություն, քաղաքաշինություն, ջրամատակարարում, ջրահեռացում, տրանսպորտ եւ ճանապարհաշինություն, զբոսաշրջություն: Ըստ նախարարի՝ առավելությունը տրվելու է ազդակիր համայնքներին:

  • 11:49 / 01 April 2024

Հայ Առաքելական եկեղեցում բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է

Հայ Առաքելական եկեղեցում բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց:

Ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներին, Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները՝ տոնի ավետիսը տանելով հանգուցյալներին, խնկարկում նրանց գերեզմանները եւ աղոթում նրանց հոգիների համար:

Եկեղեցին հստակ զատորոշել է՝ ուրախության եւ նաեւ հիշատակի ու տխրության օրերը մեկը մյուսից: Այս օերին եկեղեցու քահանաները ավելի շատ են կրկնում, որ տաղավար տոնին գերեզման չի կարելի այցելել։ Տաղավար տոները ուրախության համար են, իսկ մեռելոց օրերը՝ ննջեցյալների հոգու փրկության, նրանց հոգիների խաղաղության համար աղոթելու։

 

Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից

  • 10:36 / 01 April 2024

Հավատում ենք, որ հնարավոր է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը․ Արարատ Միրզոյան

Արգենտինյան "Todos Noticias” հեռուստատեսության եթերում եւ առցանց հրապարակվել է Հայաստանի արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Այրեսում նկարահանված հարցազրույցը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ համագործակցության ընդլայնման հեռանկարներին, պաշտոնական այցի ընթացքում այդ ուղղությամբ կայացած քննարկումներին, ինչպես նաեւ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին: Վերջինիս համատեքստում նշվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների, առկա մարտահրավերների եւ դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերի մասին:

«Բարդություններ կան, մարտահրավերներ կան, իհարկե, բայց մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը: Մեր կողմից մենք կառուցողական ջանքեր ենք գործադրում՝ լուծումներ գտնելու համար։ Երբ մենք խոսում ենք պայմանագրի ստորագրման մասին, ապա կան կարեւոր կետեր, որոնց շուրջ պետք է լինի փոխհամաձայնություն: Դրանցից է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն ու սահմանների սահմանազատումը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա»։

  • 09:41 / 01 April 2024

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am