«Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում»․Ռոման Խուդոլի
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը` Աշխատա նքի միջազգային օրվա կապակցությամբ:
«Հարգելի գործընկերներ,
Շնորհավորում եմ ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցներին, գործընկերներին եւ ոլորտի բոլոր ներկայացուցիչներին Աշխատանքի օրվա կապակցությամբ:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին եւս մեկ արդյունավետ աշխատանքային տարվա, բարդությունների համատեղ հաղթահարման, համագործակցության եւ ձեռքբերումների համար։
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է, մարդկանց, ովքեր կերտել են եւ շարունակում են միասին կերտել հայկական արդյունաբերության հսկայի պատմությունը, աշխատանքի արժեքը գիտակցող եւ ձեռքբերումներով հպարտացող տղամարդկանց եւ կանանց պատմություն է:
Այսօր ԶՊՄԿ-ում աշխատում է ավելի քան 4600 մարդ:
Մեր ոլորտից դուրս քչերը գիտեն, որ յուրաքանչյուր ուղղակի աշխատատեղը հանքարդյունաբերությունում ստեղծում է 3-5 անուղղակի աշխատատեղ տարածաշրջանում: Հատկապես հպարտ ենք, որ Սյունիքի մարզը հանրապետությունում առաջատարն է աշխատավարձերի ցուցանիշով։ Դրանում մեծ դեր ունեն ոչ միայն ուղղակի, այլեւ մեր ընկերության շնորհիվ ստեղծված անուղղակի աշխատատեղերը։ Հենց անուղղակի աշխատատեղերն են կարեւոր բաղադրիչ հանդիսանում տնտեսական զարգացման, փոքր բիզնեսի բարգավաճման եւ այլ ոլորտների զարգացման համար:
«Աշխատանքն ու աշխատողը միշտ եղել են ու այսօր էլ են գնահատված, հարգված օրինակելի»․ Ռոբերտ Ղուկասյան
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը
«Սիրելի՛ հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիս այսօր նշվող Աշխատանքի օրվա կապակցությամբ։
Մայիսի 1-ի առիթով շնորհակալություն եմ հայտնում մեր երկրի աշխատող, արարող, կառուցող, թե՛ իր օջախը, թե՛ հայրենիքը շենացնող մարդկանց։
Տոնը միավորում է մեր տարբեր սերունդների ու շատերի համար այն նաեւ խաղաղության, աշխատող մարդկանց նկատմամբ հարգանքի, համերաշխության, միասնության եւ համախմբվածության խորհրդանիշ է։ Եթե ավագ սերնդի համար Մայիսի 1-ն ասոցացվում է երիտասարդության հիշողությունների ու այլ հասարակարգի գաղափարախոսության հետ, այսօրվա երիտասարդների համար այն պետք է նոր գաղափարներ իրականացնելու ու համարձակ որոշումների խորհրդանիշ դառնա։
Այս օրը նաեւ միավորում է բոլոր նրանց, ովքեր սիրում են հայրենիքը եւ իրենց բեղմնավոր աշխատանքով փորձում են այն՝ առավել զարգացած ու պաշտպանված, իսկ մարդկանց կյանքն առավել բարեկեցիկ դարձնել։
Աշխատանքն ու աշխատողը միշտ եղել են ու այսօր էլ են գնահատված, հարգված օրինակելի, քանզի աշխատանքով է կերտվում ամեն ինչ։ Մեզանից յուրաքանչյուրից է կախված, թե ինչպիսին կլինի մեր երկիրը, մարզը, քաղաքն ու գյուղը։
Ցանկանում եմ, որ զբաղվածությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար առաջնային խնդիրներից չլինի, ու բոլորդ կարողանաք ոչ միայն աշխատել, այեւ զբաղվել սիրելի ու սրտամոտ աշխատանքով։
Բոլորիս խաղաղություն, հաջողություն եւ բարեկեցություն եմ մաղթում»։
«Մենք բոլոր ջանքերը ներդնում ենք մեր ծննդավայրում` արժանապատիվ աշխատանքի եւ վաստակի հնարավորությունները մեծացնելու համար»․ Գարիկ Ղազարյան
«Աժդանակ» ՍՊ ընկերության համահիմնադիր Գարիկ Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի տոնի կապակցությամբ։
«Շնորհավոր մայիսի 1` աշխատանքի եւ աշխատավորի օր։
Սիրելի հայրենակիցներ, «ԱԺԴԱՆԱԿ» ՍՊ ընկերության եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ: Մեր բոլորիս անդադար աշխատանքի արդյունքում մենք պետք է շենացնենք եւ զարգացնենք մեր ծննդավայրն ու բնօրրանը։ Եվ այդ սկզբունքով է միշտ առաջնորդվել ու առաջնորդվում «ԱԺԴԱՆԱԿ» ՍՊ ըներությունը։
ԵՎ այսօր էլ մենք մեր բոլոր ջանքերը ներդնում ենք մեր ծննդավայրում` արժանապատիվ աշխատանքի եւ վաստակի հնարավորությունները մեծացնելու համար։
Կայուն զարգացում եւ նորանոր աշխատատեղեր ստեղծելու՝ «ԱԺԴԱՆԱԿ» ՍՊ ընկերության թիվ մեկ նպատակն այն է, որ մեր հայրենակիցները աշխատեն, արարեն ծննդավայրում եւ հայրենիքում ու աշխատանքի փնտրտուքով չլքեն երկիրը՝ ավելի ամուր կապվելով մայր հողին ու ջրին ։ Եվ այդ սկզբունքով է մեր ընկերությունը արագ կյանքի կոչում շարունակական եւ նորանոր գաղափարներ, ընդլայնում իր աշխատանքի աշխարհագրությունը, ապահովում կայուն եւ նորանոր աշխատատեղեր՝ նոր ճանապարհներ բացելով ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդկանց համար։ Եվ մայիսի 1-ի ավանդական խորհուրդը պետք է լինի այն, որ հայ աշխատավորը այդ տոնական օրը նշի իր ծննդավայրում եւ իր ընտանիքի հետ։
Օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր աշխատանքային ընկերություններին եւ ընտանիքներին ` սկսած "ԱԺԴԱՆԱԿ" ՍՊ ընկերությունից՝ մաղթելով ուժ, եռանդ ու առաջընթաց՝ շարունակելով մեր ծննդավայրի, համայնքի, մարզի եւ երկրի շենացման վերընթաց ուղին մեր բոլորիս միասնական ջանքերով»,-ասված է Գարիկ Ղազարյանի շնորհավորական ուղերձում։
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Տավուշում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացին անդրադառնալով՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել։ Հիմա եկել է ժամանակը, եւ ՀՀ իշխանությունները գնալու են այդ ուղղությամբ։
Վահագն Խաչատուրյանը լրագրողների հետ ճեպազրույցում նաեւ նշել է. «Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր գյուղերի միջեւ, միտված են առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ սահմանները ճշտելուն։ Ի վերջո, մենք պետք է գիտակցենք, որ եթե կա պետություն, պետությունը պետք է ունենա սահմաններ, եւ այդ պետության ապագան կախված է լինելու նրանից, թե հարեւանների հետ սահմաններն ինչքանով են ճշգրտված։ Հակառակ դեպքում միշտ վտանգ կա, այդ վտանգը պետք է չեզոքացնել։ Ոչ թե պետք է սպասել եւ այդ վտանգը չեզոքացնել այն ժամանակ, երբ այն իրականում արդեն կա, այլ այն ժամանակ, երբ դա չկա, պասիվ վիճակում է»։
Նախագահը հավելել է, որ շատ դեպքերում իշխանությունը չի կարող բանակցային գործընթացից մանրամասներ ներկայացնել սահմանազատման հատվածում գտնվող գյուղերի բնակիչներին, քանի որ դա կարող է խանգարել վերջնական լուծմանը։
«Բայց վստահեցնում եւ հավատացնում եմ, որ մենք շատ ավելի շահագրգռված ենք եւ պատասխանատվություն ենք կրում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Եվ մեզ համար ամենակարեւորն այն մարդկանց անվտանգությունն ապահովելն է, որոնք ապրում են այդ գյուղերում»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։
ԶՊՄԿ-ն քաջարանցի ամենատարբեր սերունդների անբասիր աշխատանքի արդյունքում հասել է մեր օրեր․Մանվել Փարամազյան
Քաջարան համայնքի ղեկավար Մանել Փարամազյանի ուղերձը Աշխատանքի տոնի առթիվ։
«Սիրելի հայրենակիցներ,
ի սրտե շնորհավորում եմ ձեզ, Մայիսի 1-ի` Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ:
Աշխատանքի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը հայ ժողովրդին ուղեկցել է դարեր շարունակ, օգնել է նրան դիմակայել ճակատագրի հարվածներին, հաղթահարել դժվարություններն ու փորձությունները: Ազնիվ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում հայերը կարողացել են ստեղծել իրենց օջախն ու մշակույթը:
Աշխատավորի եւ փառքի կոչմանն արժանի սիրելի քաջարանցիներ, առանձնահատուկ շնորհավորում եմ ձեզ օրվա կապակցությամբ։ Այսօր քաջարանցին շարունակում է սեփական ձեռքերով կառուցել հայրենի բնօրրանը, շենացնել այն եւ կերտել իր սերունդների ապագան:
Աշխատավոր քաջարանցին յոթ տասնամյակներ շարունակ՝ իր աշխատանքով եւ աշխատասիրությամբ արարել, կառուցել եւ թողել է հարուստ ժառանգություն իր սերունդներին, եւ իր աշխատանքով այսօր ճանաչելի ու հայտնի դարձել աշխարհին։ Եվ այսօր էլ համայնքում նույն կերպ շարունակվում է այդ արարումն ու շենացումը։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ հանքարդյունաբերական հսկա գործարանը յոթ տասնամյակներ շարունակ՝ քաջարանցի ամենատարբեր սերունդների անբասիր եւ քրտնաջան աշխատանքի արդյունքում հասել է մեր օրեր եւ մեր բոլորիս աշխատանքի շնորհիվ այսօր դարձել մեր երկրի թիվ մեկ հարկատուն եւ վաստակել աշխատանքային փառքի քաղաք անվանումը։
Եվ այսօր էլ մենք մեր բոլոր ջանքերը պետք է ներդնենք մեր քաղաքում եւ համայնքում այդ հնարավորությունները մեծացնելու եւ մեր ժողովրդի բարօրությունն ապահովելու համար։
Եվ միայն արդար ու ստեղծագործ աշխատանքով մարդը կարող է դառնալ հասարակության լիիրավ անդամ, նպաստել երկրի հզորացմանն ու բարգավաճմանը:
Կրկին շնորհավորում եմ ամենատարբեր ոլորտների բոլոր աշխատավորներին՝ մաղթելով խաղաղ ու ստեղծագործ աշխատանք, հավատ վաղվա օրվա հանդեպ՝ հանուն մեր երկրի ու համայնքի շենացման եւ մեր ընտանիքների բարօրության։
Աստված պահապան բոլորիս»։