Պարզվում են Դիլիջան քաղաքում կատարված սպանության եւ ինքնասպանության դեպքի հանգամանքները
Ոստիկանությունը 2024 թվականի ապրիլի 3-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, 32-ամյա տղամարդը Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի փողոցում գործող բջջային հեռախոսների խանութ-սրահում, ատրճանակից կրակոց է արձակել աշխատակցուհու ուղղությամբ, որից հետո նույն ատրճանակով կրակել է ինքն իր գլխին, ինչի պատճառով վերջինս տեղում մահացել է: Դեպքից անմիջապես հետո նշված խանութ-սրահի աշխատակցուհին, ով պարզվել է, որ հիշյալ տղամարդու կնոջ քույրն է՝ ծնված 1987թ., «գլխի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը՝ ժամը 12:51-ին, գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենք, զինամթերքի ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ՝ հատակին, հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դին՝ գլխի աջակողմյան շրջանում հրազենային վնասվածքով, ինչպես նաեւ՝ «Մակարով» տեսակի ատրճանակ, կրակված պարկուճներ, գնդակ։ Սեղանին հայտնաբերվել է թղթապանակ, որում առկա է եղել 32-ամյա տղամարդու անվամբ թողնված ձեռագիր գրառում՝ կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ:
Կառավարությունը ներում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ գրավի դիմաց վերցրած վարկերը եւ վերադարձնում գրավադրված զարդերը (տեսանյութ)
Կառավարությունը որոշում ընդունեց ներել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ գրավի դիմաց վերցրած վարկերը եւ վերադարձնել գրավի առարկա հանդիսացող ոսկյա զարդերը։ Խոսքը գնում է այն վարկերի մասին, որոնք չեն գերազանցում 5 միլիոն դրամը։ 5 միլիոն դրամը գերազանցող վարկերը, որոնք վերցվել են գրավի դիմաց, 5-ն են։ Դրանց վերաբերյալ Կառավարությունը նախատեսում է աձանձին քննարկում կազմակերպել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին որոշման նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը հիշեցրեց, որ ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի համապատասխան որոշման հիման վրա Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ նրա ստեղծած հիմնադրամների, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության առեւտրային բանկերի, վարկային եւ ապահովագրական կազմակերպությունների դրամական պահանջները զիջվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որոնց դիմաց վերջիններիս օգտին թողարկվել են գանձապետական պարտատոմսեր։ Դրա կազմում ներառված են նաեւ ֆինանսական կազմակերպությունների ֆիզիկական անձանց ոսկյա իրերի գրավադրման վարկային պարտավորությունները։
Թխկուտում հրդեհի պատճառով մարդ է մահացել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 4-ին, ժամը 00:06-ին ահազանգ է ստացվել, որ Թխկուտ գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է Փրկարար ծառայությունը՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում (երկհարկանի, մոտ 150 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:30-ին, մարվել՝ 02:54-ին: Այրվել է տունը:
Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են Կ. Ե.-ի դին (ծնված 1986 թ.):
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 4-ին, ժամը 00:06-ին ահազանգ է ստացվել, որ Թխկուտ գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է Փրկարար ծառայությունը՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում (երկհարկանի, մոտ 150 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:30-ին, մարվել՝ 02:54-ին: Այրվել է տունը:
Հրշեջ-փրկարարները տանը հայտնաբերել են Կ. Ե.-ի դին (ծնված 1986 թ.):