Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for April 24, 2024

Calendar
April 2024
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
« March
May »

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ, իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված եւ մտացածին մեղադրանքով անազատության մեջ պահվող Սուրենին եւ մյուս հայրենասեր քաղաքացիներին: Այս մասին նշված է Սուրեն Պետրոսյանի Facebook-ի էջում:

Նշենք, որ նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ գյուղերի բնակիչները փակել էին՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած սահմանազատման գործընթացին եւ պահանջելով Հայաստանի իշխանություններից միակողմանի զիջներ չանել Ադրբեջանին։ Նրանց թվում են եղել  քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, ով այնուհետեւ տեղափոխվել էր հիվանդանոց,  Վահագն Մախսուդյանը, Միքայել  Մարտիրոսյանը, Էդմոն Ղուլիջանյանը, Եղիշե Մախսուդյանը եւ ուրիշներ։

Բերման ենթարկվելուց որոշ ժամանակ անց նրանց մի մասն ազատ էր արձակվել, իսկ «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երեւան։

Երեկ գիշեր Նոյեմբերյանի ոստիկանության մոտ հավաքված մարդկանց ասել են, որ Ս. Պետրոսյանը ձերբակալվել է առերեւույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով։

«Բերման ենթարկելու ժամանակահատվածում նա ոստիկաններին ընդամենը խնդրում էր, որ ժողովրդին բերման ենթարկել գոնե առանց ծեծելու։ Ասացին՝ խանգարում է, տարեք դրան»,- պատմել է բերման ենթարկելու ժամանակ Ս. Պետրոսյանի կողքը գտնված քաղաքացին։

  • 17:37 / 24 April 2024

«Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկարներ)

«Լադանիվա» խմբի անդամները Ծիծեռնակաբերդում  հարգանքի տուրք են մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։

Այս մասին հայտնել է Եվրատեսիլի պաշտոնական էջն ու լուսանկարներ հրապարակել։

  • 16:31 / 24 April 2024

Զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. երթ դեպի Ծիծեռնակաբերդ

Այս տարի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին  Ծիծեռնակաբերդի բարձունքում կարելի էր տեսնել պաստառներ՝ «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ գերիներին», «Չի կարող լինել Խաղաղության համաձայնագիր՝ առանց հայ գերիների ազատ արձակման», «Ո՛չ մի COP29 Ադրբեջանում՝ առանց հայ գերիների ազատ արձակման», «Գլոբալ լռություն, Գլոբալ ամոթ. Ո՛չ՝ ցեղասպանությանը» գրություններով և Բաքվի բանտում ապօրինի պահվող երկու տասնյակից ավելի հայ գերիների լուսանկարներով:

Այս պաստառները կրում էին Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ընկերների նախաձեռնությամբ կազմակերպված բազմամարդ երթի մասնակիցները: Ցեղասպանության տարելիցի օրը  նրանք ոչ միայն հարգանքի տուրք  էին մատուցում միլիոնավոր անմեղ նահատակների հիշատակին, այլև իրենց զորակցությունը հայտնում հայ գերիներին և ապրիլի 5-ից բոլոր հայ բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պահանջով հացադուլ  հայտարարած Ռուբեն Վարդանյանին:

  • 16:05 / 24 April 2024

Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ 5 անձ ձերբակալվել է. ՔԿ

Նոյեմբերյան քաղաքում ապրիլի 23-ին տեղի ունեցած խուլիգանության, դրանց ընթացքում ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ու 5 անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից,

«2024 թվականի ապրիլի 23-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. ապրիլի 23-ին ժամը 11:00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում` «Հովնար» կոչվող խանութի առջեւ, մի խումբ անձանց կողմից փակվել է ճանապարհը:

Ըստ հաղորդման՝ 54-ամյա եւ 31-ամյա երկու տղամարդիկ ցանկացել են անցնել ճանապարհի այդ հատվածով, սակայն ճանապարհը փակած, ինքնությունը պարզված եւ դեռեւս չպարզված մի խումբ անձինք խոչընդոտել են նրանց ընթացքը։ Այդ պատճառով վիճաբանություն է ծագել, որի ընթացքում ճանապարհը փակած անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսեւորելով հասարակության եւ իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել վերոնշյալ երկու անձանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Նույն օրը ժամը 12:10-ի սահմաններում եւս մեկ անձ իր կողմից վարվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով  փորձել է անցնել այդ ճանապարհահատվածով,  սակայն ճանապարհը փակած անձինք խոչընդոտել են ավտոմեքենայի ընթացքը, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել, եւ դեռեւս ինքնությունը չպարզված մի խումբ անձինք ձեռքերով եւ փայտերով հարվածներ են հասցրել վերոնշյալ տղամարդու կողմից վարած ավտոմեքենային:

  • 15:22 / 24 April 2024

Սյունիքի մարզպետն ու Կապանի համայնքապետը ծաղիկներ են դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին (լուսանկարներ)

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետի աշխատակազմի անդամների, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի, ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի, Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսի, մարզի ուժային կառույցների ու պետական գերատեսչությունների ղեկավարների հետ մարզկենտրոնի Բաղաբուրջի հուշահամալիրում ծաղիկներ է դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված հուշակոթողին ու հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։

Պաշտոնյաները ծաղկադրում են կատարել նաեւ հանուն հայրենիքի հերոսացած հայորդիների շիրիմներին ու Վազգեն Սարգսյանի կիսանդրուն։

Սյունիքի մարզի համայնքներում այսօր՝ Մեծ եղեռնի 109-րդ տարելիցի օրը, առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի հուշահամալիրներ, հուշարձաններ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին...

 

Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը։

  • 15:16 / 24 April 2024

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բեւեռի» անդամները սանձարձակ վարք են դրսեւորել․ ԶԼՄ-ներ

«Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։ «Ո՛չ օրվա խորհուրդն են հարգում, ո՛չ էլ Ծիծեռնակաբերդը։  Իսկ մանկահասակ երեխային թիրախավորելը ամենավերջին սրիկայությունն է»,-գրել է Չախոյանը։

Ըստ «Հայկական ժամանակ»-ի՝  վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ «Ազգային ժողովրդական բեւռի» անդամները սանձարձակ վարք են դրսեւորել:

Հաշվի չառնելով օրվա խորհուրդը եւ վարչապետի դստեր տարիքը՝ նրանք հուշահամալիրի տարածքում սկսել են վիրավորող արտահայտություններ հնչեցնել:  

Տեղի ունեցածը բացասաբար է ազդել երեխայի վրա, որը հուզվել է կատարվածից:

Ըստ news.am-ի՝ անմար կրակի մոտ, քաղաքացիները տեսնելով Աննա Հակոբյանին, սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու, «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք»:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կային պաստառներ, որտեղ Մեծ Հայքի քարտեզն էր:

Աննա Հակոբյանը ծաղիկները ձեռքին, թիկնապահներով եւ ոստիկաններով շրջապատված, լուռ կանգնած ժպտում էր: Տեւական ժամանակ նրան չէր հաջողվում մոտենալ եւ ծաղիկներ դնել անմար կրակի մոտ։ Ի վերջո թիկնապահները կարողացան մի քանի վայրկյանով միջանցք բացել, Աննա Հակոբյանը արագ հուշահամալիրի մոտ դրեց ծաղիկներն ու հեռացավ՝ թիկնապահներով շրջապատված։

Լրագրողների հարցերին նա չպատասխանեց։

  • 15:02 / 24 April 2024

Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին

Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի մեկնաբան Քրիստան Ամանպուրի հարցերին, որոնք վերաբերել են Ռուբեն Վարդանյանի վիճակին, որը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝  պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ստորև թարգմանաբար ներկայացվում է Դավիթ Վարդանյանի հարցազրույցը.

— Դավիթ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար…նախ, ե՞րբ եք վերջին անգամ որևէ լուր ստացել, ի՞նչ վիճակում է Ձեր հայրը, մասնավորապես՝ հացադուլ սկսելուց հետո։ 

— Նախ, շնորհակալություն Քրիստիան այս հնարավորության համար, սա կարևոր է  և՛ մեր՝ ընտանիքի, և՛ ընդհանրապես հայերի համար, որոնց բռնարարները տառապանքներ են պատճառել 109 տարի առաջ, ինչը, ցավոք, նորից տեղի է ունենում արդեն մեր օրերում՝ 21-րդ դարում: Այնպես որ,  բարձր ենք գնահատում այս հարթակի տրամադրումը մեր ձայնը լսելի դարձնելու համար։

Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան  9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։ Բայց դրանից առաջ նա ամեն երեքշաբթի կարողանում էր զանգել, խոսել մորս հետ։

Ապրիլի 2-ից մենք նրա ձայնը չենք լսել, ու շատ մտահոգված ենք նրա վիճակով` հաշվի առնելով, որ հայրս հայտնի հայ բարերար է և ունի շատ հստակ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի իրավունքների վերաբերյալ։ Մենք միայն անցած շաբաթվա վերջին ենք իմացել, որ նա ապրիլի 5-ից հացադուլի մեջ է։ Մենք կարծում ենք, որ հորս կապն արտաքին աշխարհի հետ կտրել են բողոքի իր ձայնը լռեցնելու համար, որի պատճառով էլ նա հացադուլ է սկսել։ Շաբաթ օրը հորաքույրս հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, ինչը անսովոր էր, քանի որ հանգստյան օրերին զանգ չէինք սպասում։ Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ նա հայտնել է որ իրեն տեղափոխել են լիակատար մեկուսացված խուց, ինչը նշանակում է, որ նրա պահման պայմաններն ավելի են վատացել հացադուլից առաջ, երկրորդը՝ նա հայտնել է, որ առողջությանը հետևելու առումով միայն արյան ճնշումն են չափում՝ օրը մեկ անգամ։ Ու սա արդեն մոտ 20 օր հացադուլի մեջ գտնվող մարդու դեպքում, ինչը նշանակում է, որ չկա բժշկական որևէ հսկողություն։ Եվ հեռախոսազրույցի վերջում նա մի արտահայտություն է արել, որից մենք շատ ենք մտահոգվել․ նա ասել է, որ հիմա շատ ավելի լավ է հասկացել իր համահիմնադրած «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին, բոլոր նրանց, ովքեր ռիսկի տակ են դնում իրենց կյանքը՝ մյուսներին փրկելու համար, և հավելել է․ «Հիմա ես հասկանում եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան կյանքը»։

  • 13:43 / 24 April 2024

Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է եւ ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր է այցելել դստեր հետ, ում ծննդյան օրն է այսօր:

«Արդեն 109-րդ տարին է, որ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելեցի դստերս՝ Սոֆիի հետ, ում ծննդյան տարեդարձն է:

Նրա ծնունդը խորհրդանշական է եւ ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել, ցավից չկոտրվել եւ համախմբվել մեկ նպատակի շուրջ։

Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ եւ բացառենք նման արհավիրքը հանուն մեր երեխաների երջանիկ ապագայի»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ավինյանը:

 

  • 12:07 / 24 April 2024

«Ավրորա»-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց երկրորդ ցեղասպանությունը կանխելու կոչ է արել

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել համաշխարհային կոչով՝ կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը: Նուբար Աֆեյանի՝ քայլեր ձեռնարկելու համաշխարհային կոչը հրապարակվել է The New York Times, The Washington Post եւ The London Times պարբերականներում, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում:

Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ եւ կրկնվում են այսօր.

«Նույնիսկ երբ մենք սգում ենք անցյալը, պատմությունը կրկնվում է: Հայերը կրկին էթնիկ զտումների թիրախ են, քաղաքական առաջնորդներն ապօրինի պատանդ են պահվում, իսկ Հայաստանը կանգնած է իր ինքնիշխանությանն ու ինքնորոշմանն ուղղված գոյութենաբանական սպառնալիքների առաջ:

Զբաղված աշխարհն այլ կողմ է նայում: Այսպիսով, ընդհանուր առմամբ հասկանալի չէ, որ անցած սեպտեմբերից ի վեր Ադրբեջանը 120 հազար հայերի` Արցախի՝ հայկական անկլավի, որը նաեւ հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ, ողջ բնակչությանը բռնի տեղահանել է իրենց նախնիների հայրենիքից»:

Նա նաեւ կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում եւ արդարադատություն իրականացնել իր կողմից ապօրինի գերեվարված բանտարկյալների հանդեպ.

«Ադրբեջանը շարունակում է նաեւ ապօրինի պատանդ պահել հայերին, այդ թվում՝ իմ ընկեր եւ գործընկեր Ռուբեն Վարդանյանին՝ գործարար եւ բարերար, որը կարճ ժամանակ զբաղեցրել է Արցախի պետնախարարի պաշտոնը։ Միեւնույն ժամանակ, Հայաստանի սահմանին սրացող իրավիճակը խորացնում է մտավախությունը Ադրբեջանի հնարավոր ներխուժման վերաբերյալ:

Ադրբեջանն այսօր չպետք է հիմքեր գտնի Հայաստանի հետ հակամարտության համար: Անցյալ տարվա ներխուժումից հետո Հայաստանը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղում ինքնակառավարման ջանքերից։ Այժմ Ադրբեջանի այն պնդումը, թե  խաղաղություն կարող է հաստատվել, երբ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված սահմանի նկատմամբ  ներխուժմամբ Ադրբեջանին միջանցք կտրամադրի դեպի Նախիջեւան ու Թուրքիա, ե՛ւ անօրինական է, ե՛ւ անարդար»:

Մեկնաբանելով հայերի նկատմամբ տեղի ունեցող անարդարությունների եւ երկրորդ ցեղասպանության մտավախության մասին իրազեկմանն ուղղված իր ջանքերը՝ Նուբար Աֆեյանը նշել է. «Այսօր 109-րդ տարելիցն է, երբ 1.5 միլիոն հայեր բռնի տեղահանվեցին իրենց տներից եւ սպանվեցին օսմանյան թուրքերի ձեռքով, եւ այժմ դա նորից է կրկնվում։ Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերի ցավը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը»։

  • 12:00 / 24 April 2024

Որպես ցեղասպանություն վերապրած եւ վերածնված ժողովուրդ՝ պարտավոր ենք համախմբվել, միասին առաջ շարժվել․ Մանվել Փարամազյան

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը ուղերձը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ․

«Սիրելի հայրենակիցներ,

այսօր ապրիլի 24-ն է՝ Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված եւ իրականացված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը։ Իրենց պատմական բնօրրանում բռնությունների ենթարկված եւ հայրենի հողից տեղահանված մեր բազմաթիվ հայրենակիցների ողբերգությունը վերստին հիշելու, մեր կորցրած հոգեւոր, նյութական ու մշակութային արժեքների մասին հիշեցնելու, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության մասին աշխարհին եւս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության եւ ժխտողականության դեմ պայքարի կոչելու օրը։ Աշխարհասփյուռ հայությունը եւ առաջադեմ մարդկությունը հիշում ու դատապարտում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Մենք ոգեկոչում ենք մեր՝ 1,5 միլիոն անմեղ զոհերին, վերհիշում նրանց տառապանքի ուղին ու խոնարհվում նրանց անմար հիշատակի առջեւ։ Սգում ենք այն մարդկանց համար, ովքեր դարձան անասելի եւ աննկարագրելի ոճրի զոհ: Այսօր չենք կարող չհիշել նաեւ նրանց, ովքեր վերապրեցին Մեծ Եղեռնը: Նրանց, ովքեր անցնելով պարտադրված արտագաղթը եւ արհավիրքներն` իրենց մեջ ուժ գտան վերահաստատվելու մայր Հայաստանում կամ սփյուռքում: Նրանց, ովքեր իրենց աննկուն կամքով պայքարեցին հանուն կյանքի: Նրանց, ովքեր վառ պահեցին իրենց հայ ինքնությունն ու անունը: Նրանց, ովքեր ծնեցին զավակներ, թոռներ, ծոռներ: Նրանց, ովքեր դաստիարակեցին իրենց ժառանգներին մարդ եւ հայ:

Հարյուր ինը տարի է անցել, սակայն ոչինչ չի մոռացվել: Մենք երախտապարտ ենք բոլոր այն երկրներին, որոնց խորհրդարանները պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Մենք շարունակելու ենք արթնացնել մարդկության խիղճը, որպեսզի նման ոճիրներ չիրականացվեն աշխարհի եւ որեւէ ժողովրդի հանդեպ: Չպետք է թույլ տանք, որպեսզի միայն հայ լինելու համար սպանված մարդկանց հիշատակն անարգվի Մեծ Եղեռնի ոճրի մերժմամբ: Դա է Հայոց ցեղասպանության հանդեպ մեր առաջնահերթ հանձնառությունը:

Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին, որպես ցեղասպանություն վերապրած եւ վերածնված ժողովուրդ՝ պարտավոր ենք համախմբվել, միասին առաջ շարժվել, զարգացնել ու հզորացնել մեր հայրենիքը»:

  • 10:25 / 24 April 2024

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտոշարք, տեսանյութ)

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նախարարներ, պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք։

ՀՀ վարչապետը, նախագահն ու ԱԺ նախագահը ծաղկեպսակ դրեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ։

Տեսանյութը՝ «Արմենպրեսս» լրատվական գործակալության։

  • 10:18 / 24 April 2024

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որոնք սրի քաշվեցին հայ լինելու համար․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակը, ովքեր 1915 թվականից Օսմանյան կայսրությունում սրի քաշվեցին հայ լինելու համար:

Այս մասշտաբային ողբերգությունը տեղի ունեցավ առաջին աշխարհամարտի տարիներին, եւ պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից

Մեծ եղեռնը համազգային ողբերգություն եւ հոգեցնցում դարձավ մեզ համար, եւ առանց չափազանցության մեր սոցիալ-հոգեբանությունը կանխորոշող գործոն է: Մենք այսօր էլ աշխարհը, մեր միջավայրը, ինքներս մեզ ընկալում ենք Մեծ եղեռնի հոգեցնցման տիրապետող ազդեցության ներքո եւ չենք հաղթահարել այդ հոգեցնցումը:

Սա նշանակում է, որ լինելով միջազգայնորեն ճանաչված պետություն՝ մենք հաճախ այլ երկրների, միջազգային հանրության հետ հարաբերվում ու մրցակցում ենք հոգեցնցման վիճակում, եւ այս պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողություններն ու գործոնները, պատմական ընթացքներն ու կանխատեսվող հորիզոնները:

Գուցե նաեւ սա է պատճառը, որ մենք ստանում ենք նորանոր ցնցումներ՝ Հայոց ցեղասպանության հոգեցնցումը վերապրելով արդեն որպես ժառանգություն եւ որպես ավանդույթ:

Այս իմաստով, չափազանց կարեւոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:

  • 09:37 / 24 April 2024
  • 1
  • 2

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am