Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը մի քանի խոշոր հարվածներ են հասցրել Իրանի արեւմուտքում գտնվող իրանական ռազմական թիրախներին: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի ծառայությունը:
Ըստ այդ տեղեկատվության՝ «այդ ընթացքում հարվածներ են հասցվել «երկիր–երկիր» դասի հրթիռների տասնյակ կայանքների եւ պահեստների»: «Բացի այդ, հարվածներ են հասցվել Իրանի արեւմուտքում գտնվող զենիթային հրթիռային կայանքների եւ անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերին», - հավելել է մամուլի ծառայությունը:
Իսկ ըստ BBC-ի գիշերվա եւ առավոտյան ընթացքում Թեհրանից ստացվել են պայթյունների մասին տեղեկություններ, սակայն դրանց հետեւանքների մասին մանրամասներ չկան։
Իրանն իր հերթին պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին։ Այստեղ երկու անգամ հայտարարվել է օդային տագնապ, բայց հետեւանքների մասին տեղեկություններ գրեթե չկան։
0 Comments