Հունիսի 17-ին, առաջին անգամ Հայաստանում, պաշտոնապես նշվում է Հայրերի օրը։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է «Հայրի՛կ, սիրում եմ քեզ» խորագրով արշավը։
«Հունիսի 17-ին հրապարակեք լուսանկար, տեսանյութ կամ հուշ Ձեր հայրիկի մասին՝ պատմելով, թե ի՞նչն է դարձնում Ձեր եւ նրա կապը յուրահատուկ ու անփոխարինելի։ Կարող եք կիսվել հին ընտանեկան կադրով, սիրելի պատմությամբ կամ պարզապես ասել մի պարզ, բայց խորիմաստ «Սիրում եմ քեզ, հայրի՛կ»,- արշավի մասին ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
0 Comments