Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երկու ամսով կալանավորվել է։ Որոշումը կայացրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանի փոխանցմամբ՝ որոշումը կբողոքարկվի։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է հունիսի 25-ին «ՀՀ-ում աhաբեկչшկան եւ իշխանությnւնը զավթելnւն ուղղված գործողություններ իրականացնելու» գործի շրջանակում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։
Երկու ամսով կալանավորվել է նաեւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի օգնական Մովսես Շարբաթյանը։ Տիգրան Գալստյանի նկատմամբ կալանք կիրառելու՝ քննիչի միջնորդության քննությունը ավարտվել է։ Որոշումը կհրապարակվի այսօր։
Դատարանը բավարարել է բլոգեր Արմեն Ալեքսանյանին երկու ամսով կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը եւ ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվել են երկու ամսով։
ՀՀ քննչական կոմիտեն 16 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների եւ մասնակիցների տանն իրականացվել էին խուզարկություններ։
0 Comments