«Ֆեյսբուք» սոցիալական հարթակում ֆլեշ-մոբ է սկսվել ի պաշտպանություն Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի։
Օգտատերերը տարածում են Գոռ Մինասյանի լուսանկարը՝ «Ազատություն Գոռին» գրառմամբ։
Հիշեցնենք, վերջինիս նկատմամբ, 2025 թվականի հունիսի 20-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել եւ նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանական դրդումներով ուրիշի գույքը վնասելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշի առողջությանը թեթեւ վնաս պատճառելը):
Գոռ Մինասյանը դատարանի որոշմամբ 2 ամիս ժամկետով կալանավորվել է։ Նա չի ընդունում ներկայացված մեղադրանքը:
Իսկ օգտատեր Անգելինա Գալստյանը տեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն ու գրել․
«Այսօր անձամբ խոսեցի Գոռի անօրինական կալանքի մասին մանրամասն, նկարագրեցի անձնական հովանավորչությունը եվ խնդրեցի անձամբ հետամուտ լինի այս գործին։ Պատասխանը եղավ՝ դրական , որի համար շնորհակալ եմ, ասեց՝ որ ճանաչում է Գոռին, տպավորված է դրական, խոստացավ անաչառ քննություն։
Աստված Առաջ
Գոռի հարցը ամենաբարձր տրիբունայով է լուծվելու»։
0 Comments