Հայ Rus Eng
  • Քաղաքական
    • Աշխարհ
  • Տնտեսական
  • Հասարակություն
    • Իրավական
    • Կրթական
    • Աշխարհ
  • Մարզեր
  • Մշակույթ
    • Հոգևոր
  • Սպորտ
  • Հարցազրույց
  • Ահազանգ
  • Մամուլ
  • Հաղորդաշարեր
    • Տեսանյութեր
Կարող եք որոնել լրացնելով Ձեր հիմնաբառը
Բաժիններ
Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր
Հետադարձ կապ
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Լրահոս

«Սա ինձ համար զուտ պաշտոն չէ, այլ անմնացորդ նվիրում ու ծառայություն ի նպաստ Մեղրի համայնքի զարգացման»․ Սերգո Գալստյան (ֆոտոշարք)
22:46 / 10 նոյեմբերի 2026
Սյունիքի բնակավայրերի տարբերվող պայմաններն ու կարիքները պահանջում են  տեղական առանձնահատկությունները հաշվի առնող որոշումներ․ Ռոբերտ Ղուկասյան
13:57 / 10 նոյեմբերի 2026
Կալանավորված անձին ցուցաբերել է առաջին բուժօգնությունը, արձանագրվել է նրա կենսաբանական մահը
12:36 / 10 նոյեմբերի 2026
Թաղման նպաստի կարգը չի փոխվի
12:12 / 10 նոյեմբերի 2026
Կայուն եւ զարգացած համայնքների հիմքում պատասխանատու, թափանցիկ ու մասնակցային կառավարումն է. Դավիթ Խուդաթյան
12:06 / 10 նոյեմբերի 2026
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի թիմերի եռակողմ բանակցությունները
12:00 / 10 նոյեմբերի 2026
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
11:53 / 10 նոյեմբերի 2026
Նիկոլ Փաշինյանը չի հասցնում
11:13 / 07 նոյեմբերի 2026
Հայաստանը, ԱՄՆ-ը եւ Ադրբեջանը տեխնիկական խմբեր են ստեղծել TRIPP-ի գործարկման համար
11:04 / 07 նոյեմբերի 2026
Առաջին աշխատանքային հանդիպումը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ
19:04 / 02 նոյեմբերի 2026
Ի՞նչ եղանակ է սպասվում նոյեմբերին
17:00 / 02 նոյեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի երթուղին հայտնի է
14:03 / 02 նոյեմբերի 2026
Կառավարությունը նախատեսում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը
13:53 / 02 նոյեմբերի 2026
Մինչեւ 200 հազար դրամ ստացող 350 հազար աշխատողներ 2027 թ.-ից կներառվեն առողջության ապահովագրության համակարգում
16:50 / 29 հոկտեմբերի 2026
Կոտայքի մարզը նոր մարզպետ ունի
16:41 / 29 հոկտեմբերի 2026
Սահմանադրության ընդունման հետ կապված քաղաքական սցենարները՝ ըստ Նիկոլ Փաշինյանի
16:19 / 29 հոկտեմբերի 2026
Կոմունալ տնտեսության շենքից՝ հյուրանոց․ «Հրապարակ»
09:17 / 13 հոկտեմբերի 2026
Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 հոկտեմբերի 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 հոկտեմբերի 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 հոկտեմբերի 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 հոկտեմբերի 2026
Օրվա լրահոսը
Հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները. ՀՀ եւ Իրանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցությունների հայտարարությունը
Քաղաքական 12:20 / 10 մարտի 2024

 Թեհրանում մարտի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի եւ ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ հերթական քաղաքական խորհրդակցությունները:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաեւ բազմակողմ հարթակներում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Ըստ աղբյուրի՝ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Նշվում է, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդունել են ստորեւ ներկայացված համատեղ հայտարարությունը.

«2024 մարտի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Թեհրան՝ ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերիի հրավերով՝ երկու նախարարի տեղակալների մակարդակով հերթական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարաբերություններին վերաբերող ամենակարեւոր հարցերը։ 

Գոհունակությամբ արձանագրելով երկկողմ զարգացող հարաբերությունները՝ կողմերն ընդգծել են հարաբերությունների խորացման կարեւորությունը եւ փոխգործակցության մակարդակի խթանումը։ 

Վկայակոչելով փետրվարի 14-15 Թեհրանում կայացած Համատեղ տնտեսական համագործակցության հանձնաժողովի 18-րդ նիստը՝ կողմերն ընդգծել են դրա արդյունքներով ստորագրված արձանագրությունում հիշատակվող պայմանավորվածությունների իրագործումը խթանելու անհրաժեշտությունը։ 

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության բանակցություններին՝ կողմերն ընդգծել են բացառապես խաղաղ միջոցներով առկա հարցերի լուծման կարեւորությունը՝ կայուն խաղաղության հասնելու եւ տարածաշրջանային կապակցվածությունն ու Հարավային Կովկասում համագործակցությունն ամրապնդելու համար։ 

Այս առնչությամբ երկուստեք կարեւորվել է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության, փոխադարձության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների հարգման անհրաժեշտությունը։ 

Կողմերն ընդգծել են երկու նախարարությունների միջեւ տարբեր ոլորտներին եւ տարբեր մակարդակներում կանոնավոր խորհրդակցություններ անցկացնելու կարեւորությունն ու պայմանավորվել են նախարարի տեղակալների մակարդակով հաջորդ խորհրդակցություններն անցկացնել Հայաստանում առաջիկա վեց ամիսների ընթացքում»։

 

 

 

Marzernews-1

Թեգեր` ԱԳՆ Իրան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Կարևոր է իմանալ
Կարևոր է իմանալ
  1. Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա:
  2. Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը: 
  3. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը: Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա: 
  4.  Սպամ (փոստաղբ) մի տարածեք: Մի փորձեք մեր կայքում մեկնաբանություններ հրապարակելու հնարավորությունն օգտագործել գովազդային նպատակներով: Այլապես հնարավոր է, որ ընդհանրապես արգելվափակվի Ձեր հասցեից մեր կայքում մեկնաբանություն անելու հնարավորությունը:
  5. Մի գրեք ամբողջ մեկնաբանությունը մեծատառերով: Չօգտագործեք տրանսլիտը՝ լատինատառ հայերենը:

Նման նյութեր

Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի թիմերի եռակողմ բանակցությունները
12:00 / 10 նոյեմբերի 2026
Հայաստանը, ԱՄՆ-ը եւ Ադրբեջանը տեխնիկական խմբեր են ստեղծել TRIPP-ի գործարկման համար
11:04 / 07 նոյեմբերի 2026
Կառավարությունը նախատեսում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը
13:53 / 02 նոյեմբերի 2026
Սահմանադրության ընդունման հետ կապված քաղաքական սցենարները՝ ըստ Նիկոլ Փաշինյանի
16:19 / 29 հոկտեմբերի 2026
Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 հոկտեմբերի 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 հոկտեմբերի 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 հոկտեմբերի 2026
Օրացույց
Մարտ 2024
Երկ
Երք
Չոր
Հնգ
Ուրբ
Շաբ
Կիր
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« Փետրվար
Ապրիլ »

Հասցե՝ Հայաստան և Սփյուռք

Էլ. փոստ` info@mnews.am

Մեր մասին
Օգտագործման պայմաններ
Հրապարակման կանոններ
Աշխատակազմ

Քաղաքական
Տնտեսական
Հասարակություն
Մարզեր
Մշակույթ
Սպորտ
Հարցազրույց
Ահազանգ
Մամուլ
Հաղորդաշարեր

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են Marzer.am: Հին կայք Old.Marzer.am