Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Архив за 25 Март 2024

Календарь
Март 2024
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« Февраль
Апрель »

29-ամյա հարսը տատիկի տուն գնալու պատրվակով տանից գողացել է խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր, վերցրել երեխաներին ու հեռացել․shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գավառի բաժին է դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչ 57-ամյա Արմինե Գ․-ն եւ հայտնել, որ իր հարսը՝ 29-ամյա Վարդինե Կ․-ն, նույն օրը ժամը 15։15-ի սահմաններում իր տատիկի տուն գնալու նպատակով իր երեխաների՝ 10-ամյա Ս․ Պ․-ի եւ 7-ամյա Վ․ Պ․-ի հետ միասին հեռացել է տանից եւ նրանց գտնվելու վայրը իրեն հայտնի չէ:

Հաջորդ օրը՝ մարտի 22-ին, ժամը 10։10-ին Արմինե Գ․-ն կրկին հաղորդում է տվել, որ իր հարսը իրենց տան ննջասենյակում գտնվող մահճակալի ներքնակի տակից գողացել է 300 հազար դրամ, իսկ իր ննջասենյակի զգեստապահարանից հափշտակել 1 հատ ոսկյա շղթա եւ 3 հատ ոսկյա մատանիներ:

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գավառի բաժնում նյութեր են նախապատրաստվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ՝ Վարդինե Կ․-ին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

  • 22:49 / 25 марта 2024

Դավիթ Հայրոյանի շերամյան անզուգական կատարումը (տեսանյութ)

Դավիթ Հայրոյանը Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց․ նոր ձայներ» ծրագրի մրցանակակիրներից է։ Նա լավագույն տասնյակում էր եւ այժմ էլ շարունակում է ներկայացնել հայ ժողովրդական երգերը՝ յուրովի մեկնությամբ։

Marzer.am-ը Դավիթ Հայրոյանի հետ առաջիկայում նախատեսում է հարցազրույց, որում կբացահայտենք երիտասրադ երգչի հետաքրքրությունները, ապագա ծրագրերը․․․

Իսկ մինչ այդ՝ առաջարկում ենք վայելել Շերամի «Գալիս եմ դուռդ» երգը՝ Դավիթ Հայրոյանի կատարմամբ։

  • 22:24 / 25 марта 2024

Մոսկվայում ահաբեկչության հետեւանքով զոհերի թվում ՀՀ 1 քաղաքացի կա

Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում կա Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացի։ Այս մասին տեղեկացրել  է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Ի շարունակություն ավելի վաղ տարածված մեր հաղորդագրության՝ հայտնում ենք, որ համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի»,- ասված է Անի Բադալյանի գրառման մեջ:

Ավելի վաղ Բադալյանն անդրադառնալով  շրջանառվող ոչ պաշտոնական լուրերին այն մասին, որ ահաբեկչության զոհերի թվում հայ կա՝ նշել էր՝ որ այդ տեղեկությունները ճշտվում են։

Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 133 մարդ, վիրավորվել ավելի քան 150 մարդ։

  • 11:30 / 25 марта 2024

Հայաստանում տեղումները կշարունակվեն՝ նաեւ ձյան տեսքով

Արեւմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 26-ին կեսօրից հետո եւ երեկոյան ժամերին Հայաստանի ամբողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը:

«Մարտի 25-ին կեսօրից հետո դեպի երեկո տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կդադարեն։

Մարտի 26-ին արեւմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո եւ երեկոյան ժամերին հանրապետության ամբողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում այդ տեղումները կլինեն ձյան տեսքով։

Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։

Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

  • 11:24 / 25 марта 2024

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am