Այսօր՝ ավանդույթի համաձայն, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հերթական անակնկալն էր պատրաստել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը գտնվող հղի կանանց համար։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը , ծննդատուն էին այցելել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, ովքեր դեռ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատաելու ժամանակվանից ձեռք են բերել չորս հրացանակիրներ՝ «Աթոս, Պորտոս, Արամիս եւ Դարտանյան» անունները։
Հրացանակիրների հետ էին նաեւ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանն ու ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը։
Արդեն տեղում պարզվեց, որ փրկարարները ժամանել էին ծննդատուն եւ տանիքից հատուկ ճոպաններով իջան ու ծեծելով հիվանդասենյակների պատուհանները շնորհավորեցին ապագա մայրերի «Մարտի 8»-ը եւ նրանց փոխանցեցին վարդեր։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանիի հետ զրույցում մայրերն ասում էին․ «Իսկական անակնկալ։ Պարզվում է՝ մեր փրկարարները ոչ միայն մարդ են փրկում, ինչին բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, այլ նաեւ կարողանում են նման անկակնալ մատուցել»։
Կայքը հիշեցնում է, որ այս գեղեցիկ ավանդույթի կնքահայրը Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-մայոր, երջանկահիշատակ, իսկական հայ, լեգենդ դարձած Արմեն Երիցյանն էր, որից հետո այն շարունակեց Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, մեծատառով հայ մարդ, իրավապահ համակարգում եւ ժողովրդի մոտ մեծ հեղինակություն վայելող, գեներալ-մայոր Ֆելիքս Ցոլակյանը ու հիմա այդ ավանդույթը շարունակում են ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։
0 Մեկնաբանություն