Գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ մարտի 8–ին, Կապանի մշակույթի կենտրոնի մեծ համերգասրահում տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Կանանց միջազգային օրվան։
Հանդիսությունը՝ դահլիճում ներկա կանանց ուղղված իր շնորհավորանքի եւ գնահատանքի խոսքով բացել է համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, որից հետո պատվոգրով, շնորհակալագրով եւ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամով պարգեւատրվել են Սյունիքի մարզի «Կապան» նոտարական տարածքի նախկին նոտար Վիեննա Հայրապետյանը, երկարամյան մանկավարժ Մարո Փարսադանյանը, Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Նունե Գեւորգյանը, «Կապանի մանկական կենտրոն» ՀՈԱԿ–ի տնօրեն Մայա Միրզոյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Տաթեւ» մասնաճյուղի համակարգչային բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանը, «Կապանի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ–ի գեղարվեստական ղեկավար Աստղիկ Գրիգորյանը, «Ձորք» թաղամասի համատիրության նախագահ Սեդա Ավետիսյանը եւ ՀՀ ՊՆ Կապանի զորամասի զինծառայող, մայոր Սիլվա Հովհաննիսյանը՝ իրենց ոլորտում ունեցած ավանդի, բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար։
Միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո հանդիսատեսը հաճույքով վայելել է Կապանի ժողնվագարանների, «Զանգեզուր» ժողովրդական պարային անսամբլների, էստրադային նվագախմբի մենակատարների գեղեցիկ կատարումներով։
0 Մեկնաբանություն