Տավուշում Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Ադրբեջանն ուզում է մի հատված, որը ՀՀ-ի մաս չի, կոնկրետ ո՞ր քարտեզով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվել են, ասել են՝ այ էս քարտեզով համաձայն ենք, որ այս հատվածը Ադրբեջանին է անցնում, այս հատվածը մնում է Հայաստանին: Մարտի 20-ին, կառավարության հետ հարց ուպատասխանի ժամանակ վարչապետին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Քարտեզների վերաբերյալ այս պահին որեւէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չկա: Կա համաձայնություն, որ ՀՀ-ն եւ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Կա ըմբռնում, որ երկու երկրների միջեւ պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց: Դրա համար եւս քաղաքական հիմքը պետք է լինի Ալմա-Աթայի հռաչակագիրը:
Ալմա-Աթայի հռաչակագրի հիման վրա զահմանազատում իրականացնելը նշանակում է ոչ թե նոր սահման ստեղծել, այլ Խորհրդային Միության ամենավերջին դե յուր նշանակություն ունեցող սահմանները վերաարտահայտել գետնի վրա»,-պատասխանեց ՀՀ վարչապետը
Ինչ վերաբերում է Ոսկեպարի եւ Կիրանցի բնակիչների հետ հանդիպմանը, անդրադառնալով Ադրբեջանի դիրքորոշումներին, ապա ըստ վարչապետի՝ ինքը խոսել է Ադրբեջանի հրապարակային արտահայտած դիրքորոշումների մասին, որը հասանելի է բոլորին:
0 Մեկնաբանություն