«Կամք» նախաձեռնության ղեկավար եւ ակտիվիստ Վահագն Չախալյանը երկու ամսով կալանավորվել է, ֆեյսբուքի իր էջում գրել է նրա որդին՝ Ռուբեն Չախալյանը։
Վահագն Չախալյանը ձերբակալվել է «Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։ Քննչական մարմնի միջնորդությամբ եւ դատախազի որոշմամբ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) եւ 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու փորձի նախապատրաստություն)։
0 Մեկնաբանություն