ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից։ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանին։
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Ռոմանոս Պետրոսյանը հնարավոր է նշանակվի ՀԷՑ-ի տնօրեն։
0 Մեկնաբանություն