Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթեւոսյանի ս/թ հուլիսի 17-ի որոշմամբ փոխվեց Լիանա Հարությունյանի խափանման միջոցը։
Վերջինս մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար։ Դատարանը նրա նկատմամբ սահմանեց վարչական հսկողություն եւ եւ երկրից չբացակայելու արգելք։ Դատարանը որոշման համար հիմք է ընդունել Լիանա Հարությունյանի դատական նիստում արված հայտարարությունը որ նախորդ անգամ հնարավորություն չի ունեցել ներկայանալ նիստին: Դատարանը չի քննարկել ո՛չ պատգամավորների երաշխավորագրերը, ո՛չ էլ փաստաբանի միջնորդությունը: Գործող ընթացակարգով՝ անձնական երաշխավորություն ներկայացրած պատգամավորները պետք է պարտադիր մասնակցեին դատական նիստին:
Լիանա Հարությունյանը երեք անչափահաս երեխա ունի, ու հուլիսի 11-ին կալանավորվել էր, 8 ամսական երեխայի հետ տեղափոխվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։
0 Մեկնաբանություն