Հայ Rus Eng
  • Политика
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Բաժիններ
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Лента новостей

Եղանակը՝ տոնական օրերին
09:44 / 31 декабря 2025
Բացի առողջություն մաղթելուց, Ձեզ ուղղված բոլոր մաղթանքները մեզ, հայրենիքին ու Սյունիքին են ուղղված․ սյունեցի երիտասարդը՝ Սյունիքի մարզպետին
21:54 / 27 декабря 2025
Սյունիքի մարզպետը նշում է ծննդյան 45-րդ տարեդարձը
20:59 / 27 декабря 2025
Հայաստանի որոշ մարզերում սաստիկ բուք է․ կան փակ ճանապարհներ
20:42 / 27 декабря 2025
Գյումրիում բուք է
20:35 / 27 декабря 2025
Քաղաքական հորիզոնում իրենց տեղը գտնել փորձող նորելուկ գործիչները կայանալու համար կիրառել են այլ «կոլեգաների» կողմից ներդրված թրենդը. Ռոբերտ Ղուկասյան
20:11 / 13 декабря 2025
Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՆԳՆ ստորաբաժանումները կաշխատեն արտակարգ ռեժիմով (տեսանյութ)
13:07 / 15 ноября 2025
Սպասվում են կարճատեւ անձրեւներ
12:56 / 15 ноября 2025
«Ոչ մի վատ բան չասեք իրեն»․ Տեր Արամը՝ հավատացյալներին (տեսանյութ)
14:29 / 26 октября 2025
«Ստեփան Ասատրյա՛ն, դու իրավունք չունես պատարագ մատուցելու» գոռացող քաղաքացու բերանը  ոստիկանները փակեցին (տեսանյութ)
11:38 / 26 октября 2025
Ի՞նչ է կատարվում Հովհաննավանքում․ տեղում աշխատում է marzer.am-ի թողարկիչ խմբագիրը
11:08 / 26 октября 2025
Մեր փրկիչը․ ինչպես են Հովհաննավանքում դիմավորել Փաշինյանին (տեսանյութ)
11:05 / 26 октября 2025
Ամենայն հայոց կաթողիկոսը պատարագ է մատուցում Էջմիածնում (տեսանյութ)
10:52 / 26 октября 2025
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է կարգալույծ եղած հոգևորականի մատուցած պատարագին. aravot.am .ՈՒՂԻՂ
10:40 / 26 октября 2025
Ո՞վ է ղեկավարելու իշխող կուսակցության նախընտրական շտաբը
10:35 / 26 октября 2025
Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը. Փաշինյան (տեսանյութ)
09:56 / 26 октября 2025
Ո՞ր ոլորտներն է համակարգելու Դավիթ Խուդաթյանի նոր խորհրդականը
22:22 / 24 октября 2025
ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ․ ԻՆՉՈ՞Ւ ՏԵՐ ԹԱԴԵՆ ԽՈՍԵՑ
20:09 / 01 октября 2025
Փաշինյանն արձագանքել է ՀՀ նախկին նախագահների մեղադրանքներին Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու մասին
11:52 / 23 сентября 2025
Հայաստանի մանկատներում 366 անչափահաս է ապրում
13:10 / 08 сентября 2025
Եվ մի՞թե կարծում եք, թե հավատացյալ ժողովուրդը ևս «Ձերդ Սրբության ձևով՝ «Ձեր ձևով»» Սուրբ Գիրքը չի ընթերցում.. բաց նամակ Գարեգին Բ-ին
12:56 / 08 сентября 2025
Новости дня
Մեկ ԳԱՀ, երկու ՄԱՐԴ. եթե սա միաբանություն է, պառակտումն ո՞րն է․ Սարգիս Յազիչյան
Общество 10:28 / 17 июня 2025

Հայ Առաքելական Եկեղեցու էջմիածնապատկան ներկայությունը Կանադայում սկսվում է 20-րդ դարի առաջին տասնամյակներից՝ որպես փոքրաթիվ, սակայն համախմբված համայնք։ 1918-ին Սենթ Քեթրինզում ստեղծվում է առաջին ազգական հոգաբարձությունը, ապա 1920-ականներին ձեւավորվում է Տորոնտոյի համայնքը, իսկ 1948-ին ստեղծվում է եկեղեցական հոգաբարձությունը ՝ վկայելով, որ Հայ Եկեղեցին, նույնիսկ սփյուռքում, երբեք չի եղել միայն ծիսական կառույց. այն եղել է ազգային դիմադրության կրող ու ինքնության զենք։

Մինչեւ սեփական տանիք ունենալը, համայնքները դիմել են օտար հյուրընկալությանը՝ պատարագներն անցկացնելով անգլիական եկեղեցիներում։ Բայց շուտով նրանք ոտքի են կանգնում։ 1930-ին Սենթ Քեթրինզում կառուցվում է Կանադայի առաջին էջմիածնապատկան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Մոնրեալի եկեղեցական կյանքը սկսվում է 1948-ին՝ ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Տիրան Ներսոյանի հովանու ներքո։ 1953-ին օծվում է Տորոնտոյի Սուրբ Երրորդություն եկեղեցին, կից մշակութային-կրթական հաստատություններով՝ Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շաբաթօրյա դպրոց (1956) եւ Սուրբ Խաչ ամենօրյա վարժարան (1978)։

Արդեն 1957-ին Կանադայի իշխանությունները պաշտոնապես ճանաչում են Հայ Առաքելական էջմիածնապատկան Եկեղեցին՝ նրան տալով իրավական մարմնի կարգավիճակ։

Կանադայի էջմիածնապատկան թեմի ինստիտուցիոնալ հաստատումը

1967-ին Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի նախաձեռնությամբ Կանադայում հիմնվում է էջմիածնապատկան Եկեղեցու փոխանորդություն՝ առաջնորդությամբ Վաչե եպիսկոպոս Հովսեփյանի։ 1970-ին օծվում է Կանադայի թեմի առաջնորդանիստ եկեղեցին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։

1984-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի կոնդակով հիմնվում է Կանադայի անկախ թեմը։

Սակայն, հակառակ այս ողջ ինստիտուցիոնալ առաջընթացի, երբ թվում էր, թե համակարգը կայունացվում է, հայտնվում է մի հակասական դեմք՝ Արամ Ա Կաթողիկոսը, եւ ոտնատակ է տալիս հենց այդ սկզբունքին։ Ոչ թե մի աշխարհիկ տարր, ոչ թե մի անճանաչելի աշխարհական խմբակ, ոչ թե մի քաղաքական հոսանք, այլ հենց մարդը, ով այսօր ամենաքաղցր բառերով կոչ է անում «միաբանության, միաբանության ու համախմբման...» եւ այսօր հրապարակին հայտարարում է թե Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, ինչպես միշտ, այս հանգրվանին եւս զորակցում է Ամենայն Հայոց Կաթողիկոսությանը՝ մերժելով նրա դեմ կատարված որեւէ ոտնձգություն։

Իրականում նա էր առաջինը, ով ոտնձգություն արեց դա Ամենայն Հայոց Կաթողիկոսության դեմ եւ միասնությունը շարունակաբար խեղդամահ է անում։ 21-րդ դարում Կանադայում իր ենթակայությամբ երկրորդ թեմի հիմնումը ոչ այլ ինչ էր, քան հին վեճերի, հակասությունների, անմիաբանության, տարանջատման եւ պառակտումների վերսկսում։

Արամ Ա-ի այս արարքը հենց այն լկտի ձեռագիրն է, որով նա շարունակում է առաջնորդվել՝ պառակտել, բաժանել, տապալել, եւ վերջում՝ մեծարանքով, բեմերից ճամարտակել ու գոռալով հերդրել «միասնակամության ու համախմբվելու»։ Իսկ ո՞ւր է միությունը, երբ հենց ինքդ էս սեպ խրողը։ Եվ դեռ չկա մեկը, որ բարձրայն մի պարզ բան ասի՝ «Նախ դու միացի՛ր, նախ դու հարգիր կանոնները, եւ ապա խոսիր միաբանությունից»։

Երկու թեմ՝ մեկ երկրում. քաղաքականությո՞ւն թե՞ պառակտում

Կանադայում նոր հայկական թեմի բացումից հետո Արամ Ա-ն բազմաթիվ այցելություններ է կատարում Կանադա, իսկ 2023-ին հանդիպում է վարչապետ Թրյուդոյի հետ։ Խոսվում է Մերձավոր Արեւելքի անկայունությունից, իբր՝ համայնքի կարիքներից։ Բայց ըստ հավաստի աղբյուրների՝ քննարկվում է Կիլիկիո Կաթողիկոսության տեղափոխումը Անթիլիսից Կանադա։

Սա արդեն ոչ թե հոգեւոր առաքելություն է, այլ մաքուր քաղաքական ցինիզմ-մանեւր՝ եկեղեցին ծառայեցնել սեփական շահի համար եւ դարձնել այն միջազգային շանտաժի գործիք։

Կիլիկիո կաթողիկոսությունն Կանադայում իր նոր Անթիլիասապատկան թեմով, վաղուց ի ցույց դրեց՝ թե որքան արժեզրկված է Գարեգին Բ-ն՝ իր հորդորներով ու սահմանումներով, այնպես որ Գարեգին Բ-ն նոր չէ՝ որ ոտնձգության ենթարկվեց ու հեղինակազրկվեց։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն ու Արամ Ա-ը, ըստ էության, «թքած ունեն» Գարեգին Բ-ի հորդորների, ընդհանրական կարգի, միաբանության գաղափարի, ինչպես նաեւ Գերագույն Հոգեւոր Խորհրդի հայտարարության վրա։ Եվ հիմա խոսել՝ իբր դատապարտել, հասարակության մեջ այլեւս անթաքույց քննարկվող մի հարց, որ տարիներ շարունակ շշուկով շրջանառվում էր թե՛ հոգեւորականների, թե՛ հավատացյալների, թե՛ հասարակության գրեթե բոլոր շրջանակներում՝ պարզ անպարկեշտություն է։

Կանադայում Անթիլիասի թեմի ստեղծումից երկու տարի անց միայն Գարեգին Բ-ն «հակականոնական» կոչեց  այդ  նախաձեռնությունը։ Բայց ուշացած խոսքը՝ պոռթկած ձայնը, երբ վարկն արդեն զրոյացած է, ո՞վ պիտի լսեր։ Գարեգին Բ-ի խոսքն առ այսօր ոչ միայն անպատասխան է, այլեւ՝ անլսելի։ Իսկ նրա Գերագույն Հոգեւոր Խորհուրդը, ինչպես միշտ, այդ անգամ եւս սահմանափակվեց դատարկ «մտահոգիչ» հայտարարությամբ։ Իսկ ով՞ լսեց։ Ո՞վ հաշվի նստեց, եւ ո՞վ պետք է ոչ լեգիտիմ խորհրդի հայտարարությունները ինչ որ բանի տեղ դնի, բնականաբար՝ ոչ ոք։ Եվ եթե նվիրապետական աթոռի գահակալ եղբայրը չի հարգում Գարեգին Բ-ի խոսքը, հորդորները, կանոնական թելադրանքները, ապա ի՞նչ ակնկալել հասարակ աշխարհականից՝ օրինակ մեր հարեւան Բաբկենից։ Նա էլ ասելու է՝ եթե ձեր Կաթողիկոսները, սրբազանները իրար մեջ իրար են բզկտում աթոռի համար՝ մեկը մյուսի ասածը չի լսում՝ արհամարհում է, ինձանից էլ ի՞նչ եք պահանջում։

 

 

Սուտ միաբանություն՝ քողարկված իշխանասիրություն

Հիմա եկե՛ք հարց տանք «միաբանություն» քարոզողներին, ովքեր այդօրինակ ինտուիզիազմով, ինքնավստահությամբ, հոխորտում են, խոսում են համախմբումից ու եղբայրությունից, միաբանությունից ու համբերությունից, մի հատ ձեր մեջ միասնություն կազմակերպեք․ նախ փշերն ձեր աչքից հանեք, ապա նոր փնտրեք «գերհոգեւոր» գերանը հասարակ ժողովրդի աչքում։ Արդյո՞ք արդար է պահանջել ժողովրդից միաբանություն՝ մինչ դուք կիսում եք հավատքը, աթոռը, գահը, սա ծաղր է ու կեղծավորություն։ 500 տարուց ավել է չեք կարող միավորվել, բայց 500 տարի պարտադրում եք ժողովրդին՝ միասնական լինել։ Միասնական ո՞ւմ հետ, պառակտված կաթողիկոսների՞։

Ի՞նչ տարբերություն կա ձեր ու այսօրվա քաղաքական ընդդիմության միջեւ։ Կարծում եմ՝ ոչ մի։ Սրանք էլ փողոցներում գոռում են՝ «ժողովուրդ, համախմբվենք», բայց իրար մեջ իրար «միս են ուտում»։ Դուք էլ՝ խոսում եք երկնային ճշմարտություններից, բայց գահի ու աթոռի համար եկեղեցին շարունակաբար բաժանում եք։

Ոչ մի «միաբանություն» չի կարող ծնվել երկու աթոռի վեճից։ Ոչ մի հավատացյալ չի կարող հարգել հոգեւոր իշխանություն, որը քողարկված է անձնական ամբիցիաներով։ Ինչպե՞ս է ստացվում, որ մեկը մյուսի հորդորների վրա «թքած ունի», բայց միասին ձեւական, ցուցադրաբար բեմ են բարձրանում՝ խոսելու եղբայրության ու միաբանության մասին։ Եթե սա միաբանություն է, ապա ի՞նչ է պառակտումը։

Սա էլ հո՞ անձնական կյանքի, կուսակրոնության, անկողնային վարքի հարց չէ, որ պատասխանը լինի՝ «Ձեզ ինչ» կամ հարցը կոռեկտ չէ կամ հարցի ձեւաչափը անընդունելի է։ Ո՛չ, հարգելիներս, սա համահայկական եկեղեցական կառույցի ապականման հարց է։ Սա ամենայն լրջությամբ վերաբերում է բոլորիս՝ ոչ միայն Կանադայում բնակվողներիս, եւ ոչ ոք այլեւս իրավունք չունի պախարակել քննադատողին՝ իբր «չի վայելում խոսել այսպես», կամ «բառապաշարը չարժանապատիվ է»։

Նախքան միաբանություն քարոզելը, կարժե որ դուք միաբանվեք։ Այս ձեւականությունների ծաղրանկարը վաղուց արդեն զզվելի է դարձել։ Ինչքան էլ հանրության մի հատված անտեղյակ լինի, այլեւս դա չի նշանակում, որ կարելի է շարունակ թունավորել մարդկանց «միաբանություն» լոզունգով ու բեմական խաբկանքով։

Կանադայի Հայ Եկեղեցու պատմությունը այսօր ընկալվում է ոչ թե որպես համայնքային նվաճում, այլ բացահայտ պառակտման խորհրդանիշ։ Սա միակ դեպքը չէ. նայեք սփյուռքի տասնյակ համայնքներ, որտեղ երկու հայ եկեղեցիներ կանգնած են իրար դիմաց՝ մեկը թշնամանքով լցված, մյուսը՝ անտարբերությամբ։

Խոսում եք Հայ Եկեղեցու մասին՝ որպես «հայ ինքնության վերջին ապաստան»։ Բայց եթե դա այսքան սուրբ ու միավորող կառույց է, ինչպե՞ս եք հանդուրժում, որ մի հերատուկ գահակալ առհամարում է մյուս վարկաբեկված գահակալի որոշումը՝ ի հեճուկս բոլոր կանոնների։

Սա այլեւս ոչ թե սովորական հոգեւոր պառակտում է, այլ՝ իշխանասիրությամբ կույրացած հոգեւոր ղեկավարների լկտի մարտահրավեր ողջ հայությանը։ Երբ աթոռը դառնում է կարեւոր հավատքից, իսկ կաթողիկոսները իրար չեն լսում, բայց ժողովրդից, առավել եւս ՀՀ անկախ պետության կառավարությունից լսել ու հնազանդվել են պահանջում, սա այլեւս հոգեւոր առաքելություն չէ․ սա հոգեւոր վախճան է։

Ոչ մի «միաբանություն» չի կարող ծնվել երկու աթոռի վեճից։ Այս վիճակում մեր եկեղեցին նման է դատարկ սրբարանի, որտեղ ամեն ինչ կա՝ խաչ, մոմ, Ավետարան… միայն թե՝ Աստծո ներկայությունը վաղուց բացակայում է։

 

Սարգիս ՅԱԶԻՉՅԱՆ

 

 

Marzernews-1

Теги Արամ Ա Գարեգին Բ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Комментарий

Оставить комментарий

Важно знать
Важно знать
  1. Мы не будем публиковать комментарии, содержащие ненормативную лексику, ненормативную лексику, личные оскорбления и угрозы. вы можете оспаривать содержание, но не нападайте на автора или других комментаторов:
  2. Не распространяйте спам (почтовый мусор). не пытайтесь использовать возможность публикации комментариев на нашем веб-сайте в рекламных целях. в противном случае возможность оставлять комментарии на нашем веб-сайте с Вашего адреса может быть полностью заблокирована: 
  3. Мы не будем публиковать комментарии, содержащие ненормативную лексику, ненормативную лексику, личные оскорбления и угрозы. вы можете оспаривать содержание, но не нападайте на автора или других комментаторов: 
  4. Не распространяйте спам (почтовый мусор). не пытайтесь использовать возможность публикации комментариев на нашем веб-сайте в рекламных целях. в противном случае возможность оставлять комментарии на нашем веб-сайте с Вашего адреса может быть полностью заблокирована: 
  5. Не пишите весь комментарий заглавными буквами.:

Подобные материалы

Եղանակը՝ տոնական օրերին
09:44 / 31 декабря 2025
Բացի առողջություն մաղթելուց, Ձեզ ուղղված բոլոր մաղթանքները մեզ, հայրենիքին ու Սյունիքին են ուղղված․ սյունեցի երիտասարդը՝ Սյունիքի մարզպետին
21:54 / 27 декабря 2025
Սյունիքի մարզպետը նշում է ծննդյան 45-րդ տարեդարձը
20:59 / 27 декабря 2025
Սպասվում են կարճատեւ անձրեւներ
12:56 / 15 ноября 2025
«Ոչ մի վատ բան չասեք իրեն»․ Տեր Արամը՝ հավատացյալներին (տեսանյութ)
14:29 / 26 октября 2025
«Ստեփան Ասատրյա՛ն, դու իրավունք չունես պատարագ մատուցելու» գոռացող քաղաքացու բերանը  ոստիկանները փակեցին (տեսանյութ)
11:38 / 26 октября 2025
Ի՞նչ է կատարվում Հովհաննավանքում․ տեղում աշխատում է marzer.am-ի թողարկիչ խմբագիրը
11:08 / 26 октября 2025

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

Телефон

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

© 2024 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am