Դատարանը մերժել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։
Այս մասին տեղեկացրել է Մամիկոն Ասլանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ըստ փաստաբանի՝ դատարանը մերժել է միջնորդությունը, հետեւաբար Մամիկոն Ասլանյանը, որն արդեն 2 տարի 4 ամիս գտնվում է անազատության մեջ, կշարունակի մնալ կալանավորված։
Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է 2021 թվականի դեկտեմբերից։
Վանաձորի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել պաշտոնավարման ընթացքում իր լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, հանրորեն վտանգավոր արարքներ գործելու հոդվածներով։
Մամիկոն Ասլանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
0 Комментарий