Քիչ առաջ |Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի պաշտպանական խումբը հայտարարեց, որ դատարանի որոշմամբ Սրբազանը երկու ամսով կալանավորվեց։ Դատարանի որոշմամբ սահմանափակվել են նրա տեսակցությունները․ Սրբազանին հանդիպելու իրավունք ունեն մերձավոր ազգականներն ու պաշտպանները։
Ըստ պաշտպան Արա Զահորաբյանի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխելու են Նուբարաշեն ՔԿՀ։
Դատարանի որոշումը կբողոքարկվի վերաքննիչ քրեական դատարան։
0 Комментарий