Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Лента новостей

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 октября 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 октября 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 октября 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 октября 2026
Գեղարքունիքի մարզում ջուր չի լինելու
08:33 / 05 октября 2026
ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 октября 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 октября 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 октября 2026
Ադրբեջանական կողմը հայտնել էր անհետացած զինծառայողի մասին․ նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել. ԱԱԾ
18:00 / 01 октября 2026
2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 сентября 2026
Սերգո Գալստյանը բարի ընթացք է մաղթել իրենց ու ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերին․ հանուն Մեղրիի խաղաղ զարգացման
14:17 / 30 сентября 2026
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
19:10 / 29 сентября 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 сентября 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը
18:13 / 29 сентября 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 сентября 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 сентября 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 сентября 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 сентября 2026
«Սյունիքի օրակարգ»-ի նոր եթերաշրջանը (տեսանյութ)
18:00 / 26 сентября 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 сентября 2026
Գեւորգ Թամամյանն առաջին հայն է, որ  առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
11:25 / 26 сентября 2026
Новости дня
Իրավապահ մարմինները տեւական անգործությո՞ւն են ցուցաբերել․Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի պաշտպանական խմբի հայտարարությունը
Общество 12:52 / 23 июня 2025

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի Տաթեւ բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի նկատմամբ իրականացվող հանրային քրեական հետապնդման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով կատարված հրապարակումներում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, միակողմանի ներկայացված եւ խեղաթյուրված տեղեկություններ,  նրա պաշտպանական խումբը տարածել է հայտարարություն՝ դեպքի եւ դրան նախորդող իրադարձությունների վերաբերյալ։ Այն հրապարակում ենք ամողջությամբ․

«2023 թվականի հոկտեմբեր ամսից սկսած Գոռ Մինասյանի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, նրան ճանաչող եւ չճանաչող բազմաթիվ մարդկանց «Telegram» եւ «WhatsApp» հավելվածներով ուղարկվել են վերափոխված ձայնագրություններ եւ կեղծ հաղորդագրություններ, որոնցով դեռեւս այդ ժամանակ անհայտ անձինք նպատակ են հետապնդել արատավորել Գոռ Մինասյանի բարի համբավը, նվաստացնել նրա պատիվն ու արժանապատվությունը, սերմանել թշնամանք, հրահրել բախումներ եւ պատճառել հոգեկան ուժեղ տառապանք: Մասնավորապես, վերը նշված վերափոխված ձայնագրություններում եւ կեղծ հաղորդագրություններում առկա են եղել Գոռ Մինասյանի անձի, անձնական (ինտիմ) եւ ընտանեկան կյանքի վերաբերյալ ստահոդ տեղեկություններ, թե իբր վերջինս ունի սեռական շեղված կողմնորոշում, իբր վերջինս արտամուսնական կապի մեջ է գտնվում բազմաթիվ կանանց հետ (այդ հաղորդագրություններն ուղարկվել են նաեւ այդ կանանց ամուսիններին), իբր վերջինս սեռական բնույթի հայհոյանքներ է տալիս գյուղի երիտասարդների հասցեին եւ այլ նույնաբնույթ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն: Բացի այդ, պարբերաբար նույնանման տեղեկատվություն պարունակող թռուցիկներ են հայտնաբերվել Տաթեւ բնակավայրի տարբեր հատվածներում, իսկ հետագայում պարզվել է նաեւ, որ նշված` դեռեւս այդ ժամանակ անհայտ անձանց կազմակերպմամբ, ուղղորդմամբ եւ նախաձեռնությամբ գաղտնալսող սարք է տեղադրված եղել Գոռ Մինասյանի ավտոմեքենայում: Նշվածին զուգահեռ, վախի եւ տագնապի զգացում առաջացնելու միտումով, Գոռ Մինասյանի շրջապատի մարդիկ ստացել են սպառնալիքներ եւ հետապնդումների են ենթարկվել անհայտ տրանսպորտային միջոցների կողմից:

Վերը նշված դեպքերի առթիվ ներկայացված հանցագործության մասին հաղորդումների հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ (որոնցից առաջինը` 2023 թվականի հոկտեմբերի 24-ին), վարույթները միացվել են, սակայն իրավապահ մարմինների դրսեւորած անգործության կամ գործելու անկարողության պատճառով դեռեւս այդ ժամանակ անհայտ անձինք չեն բացահայտվել եւ շարունակել են իրենց չարամիտ, անբարոյական եւ անօրինական գործելակերպը ընդհուպ մինչեւ 2025 թվականի մայիսի վերջ: Ընդ որում, իրավապահ մարմինները տեւական անգործություն են ցուցաբերել այն պայմաններում, երբ նշված հանցագործությունից տուժած անձինք իրենց ցուցմունքներով հայտնել են հիմնավոր կասկածներ առ այն, թե ովքեր են կանգնած այդ ամենի հետեւում:

2025 թվականի հունիսի 16-ին Մ. Մ.-ն Գոռ Մինասյանին եւ նկարագրված հանցագործությունից տուժած այլ անձանց տեղեկացրել եւ համապատասխան ապացույցներ է ներկայացրել այն մասին, որ վերոնշյալ գործողությունները կատարել են իր բարեկամներ Մարո Մարտիրոսյանը եւ նրա եղբայրը` Կարո Մարտիրոսյանը: 2025 թվականի հունիսի 17-ի առավոտյան Մ.Մ.-ն եւ հանցագործությունից տուժած անձանցից Մ․ Թ-ն, Մ. Ծ.-ն եւ նրա ամուսինը ուղեւորվել են ՀՈԳՎ Գորիսի բաժին, որպիսի նշված տեղեկությունը հայտնեն իրավապահ մարմիններին: Մարո Մարտիրոսյանը, իմանալով այդ մասին եւ գիտակցելով, որ իր ու իր եղբոր հանցավոր գործունեությունը բացահայտվել է, ցանկանալով ամեն կերպ խոչընդոտել նշված անձանց` ոստիկանության բաժին հասնելը, իր կողմից վարվող ավտոմեքենայով շարժվել է նրանց հետեւից: Ճանապարհին նշված անձինք հանդիպել են Գոռ Մինասյանի ընկերոջը` Գեւորգ Հարությունյանին, եւ հայտնել նրան Մարո Մարտիրոսյանի եւ նրա եղբոր գործողությունները բացահայտված լինելու եւ դրանով պայմանավորված Մարո Մարտիրոսյանի կողմից իրենց հետապնդելու մասին: Դրանից որոշ ժամանակ անց, ըստ Գեւորգ Հարությունյանի կողմից հայտնած տեղեկությունների, նրա եւ Մարո Մարտիրոսյանի վարած ավտոմեքենաների միջեւ տեղի է ունեցել բախում, որից հետո Մարո Մարտիրոսյանի կողմից Գեւորգ Հարությունյանին հարվածելու եւ նրա ու նրա կնոջ հասցեին սեռական բնույթի հայհոյանք հասցնելու պատճառով Գեւորգ Հարությունյանն ապտակել է Մարո Մարտիրոսյանին:

Դեպքից 1 օր անց ձերբակալվել է նաեւ Տաթեւ բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը, որի նկատմամբ 2025 թվականի հունիսի 20-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել եւ նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանական դրդումներով ուրիշի գույքը վնասելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշի առողջությանը թեթեւ վնաս պատճառելը): Գոռ Մինասյանը չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը:

2025 թվականի հունիսի 21-ին միջնորդություն է ներկայացվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Գոռ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը երկու ամիս ժամկետով ընտրելու վերաբերյալ: Դատարանը, թեեւ արձանագրել է Գոռ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը, որոշում է կայացրել ներկայացված միջնորդությունն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ (այդ որոշման դեմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ներկայացվել հատուկ վերանայման բողոք):

Ամփոփելով վերոգրյալը` արձանագրենք, որ շարունակվող հանցագործության պայմաններում իրավապահ մարմինների` շուրջ 1 տարի 8 ամիս դրսեւորած անգործության պատճառով Մարո Մարտիրոսյանը եւ Կարո Մարտիրոսյանը (նաեւ նրանց հետ հնարավոր համագործակցող անձինք (ըստ գյուղում շրջանառվող խոսակցությունների` վերջիններիս հովանավորում են ՀՀ ազգային ժողովի 2 պատգամավորներ)) չեն ենթարկվել քրեական պատասխանատվության: Դրա փոխարեն Մարո Մարտիրոսյանի գույքը ենթադրաբար վնասելու եւ նրա առողջությանը ենթադրաբար թեթեւ վնաս պատճառելու համար հանրային քրեական հետապնդման է ենթարկվել ու կալանավորվել Գոռ Մինասյանը:

Հորդորում ենք լրատվամիջոցներին այսուհետ զերծ մնալ միակողմանի կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց, իսկ իրավապահ մարմիններին կոչ ենք անում վերջապես գործել եւ պատասխանատվության ենթարկել Գոռ Մինասյանի եւ նրա բարեկամների, ընկերների, Տաթեւի համայնքի այլ բնակիչների նկատմամբ անբարոյական եւ անօրինական գործողություններ կատարած վերոնշյալ անձանց։

Գոռ Մինասյանի պաշտպաններ`

Արտակ Նավասարդյան

Սլավիկ Պողոսյան»:

Marzernews-1

Теги Տաթեւ Գոռ Մինասյան ԱԺ պատգամավորներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Комментарий

Оставить комментарий

Важно знать
Важно знать
  1. Мы не будем публиковать комментарии, содержащие ненормативную лексику, ненормативную лексику, личные оскорбления и угрозы. вы можете оспаривать содержание, но не нападайте на автора или других комментаторов:
  2. Не распространяйте спам (почтовый мусор). не пытайтесь использовать возможность публикации комментариев на нашем веб-сайте в рекламных целях. в противном случае возможность оставлять комментарии на нашем веб-сайте с Вашего адреса может быть полностью заблокирована: 
  3. Мы не будем публиковать комментарии, содержащие ненормативную лексику, ненормативную лексику, личные оскорбления и угрозы. вы можете оспаривать содержание, но не нападайте на автора или других комментаторов: 
  4. Не распространяйте спам (почтовый мусор). не пытайтесь использовать возможность публикации комментариев на нашем веб-сайте в рекламных целях. в противном случае возможность оставлять комментарии на нашем веб-сайте с Вашего адреса может быть полностью заблокирована: 
  5. Не пишите весь комментарий заглавными буквами.:

Подобные материалы

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 октября 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 октября 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 октября 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 сентября 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 сентября 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 сентября 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 сентября 2026
Календарь
Июнь 2025
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
 
« Май
Июль »

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am