Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում քննարկվում է գումարի դիմաց բանակում կարճաժամկետ ծառայելու մասին օրենքի նախագիծը։ Այն հեղինակել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Նիստի ընթացքում դահլիճ մտան խորհրդարանում ծառայություն իրականացնող ՊՊԾ աշխատակիցներն ու հայտարարեցին, որ լրագրող Վահե Մակարյանը դուրս գա դահլիճից։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արգելել է լրագրողի մուտքն Ազգային ժողով, սակայն պատգամավորներից մեկը նրան անցաթուղթ էր տվել, որպեսզի կարողանար ներկա լիներ նիստին։
ՊՊԾ աշխատակիցները խնդրեցին, որ լրագրողը դուրս գա ԱԺ շենքից, եթե կամավոր չգնա՝ նրան դուրս կհանեն։
Մինչ լրագրողները ասում էին, որ թույլ չեն տա իրենց գործընկերոջը դուրս հրավիրել, ՊՊԾ աշխատակիցները քարշ տալով Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից։
0 Комментарий