Հայ Rus Eng
  • Политика
    • Աշխարհ
  • Экономика
  • Общество
    • Право
    • Образования
    • Мировые
  • Регионы
  • Культура
    • Духовная
  • Спорт
  • Интервью
  • Тревога
  • Пресса
  • Программы
    • Видео
Вы можете выполнить поиск, заполнив свое ключевое слово
Разделы
Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы
Контакты
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Лента новостей

Արթուր Հարությունյանը՝ Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու (տեսանյութ)
18:17 / 07 октября 2026
Ո՞ւմ են հեռացրել կառավարող ուժի կուսակցությունից
10:17 / 07 октября 2026
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան
10:05 / 07 октября 2026
 «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն հեղինակ» անվանկարգի հաղթողը հայ է
16:49 / 05 октября 2026
Գեղարքունիքի մարզում ջուր չի լինելու
08:33 / 05 октября 2026
ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 октября 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 октября 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 октября 2026
Ադրբեջանական կողմը հայտնել էր անհետացած զինծառայողի մասին․ նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել. ԱԱԾ
18:00 / 01 октября 2026
2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ
14:32 / 30 сентября 2026
Սերգո Գալստյանը բարի ընթացք է մաղթել իրենց ու ընտրապայքարի մեջ մտած բոլոր ուժերին․ հանուն Մեղրիի խաղաղ զարգացման
14:17 / 30 сентября 2026
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել Գառնիի «Խամեր» կոչվող տարածքում․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց
19:10 / 29 сентября 2026
ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել
18:16 / 29 сентября 2026
Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքը
18:13 / 29 сентября 2026
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
18:09 / 29 сентября 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 сентября 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 сентября 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 сентября 2026
«Սյունիքի օրակարգ»-ի նոր եթերաշրջանը (տեսանյութ)
18:00 / 26 сентября 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 сентября 2026
Գեւորգ Թամամյանն առաջին հայն է, որ  առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
11:25 / 26 сентября 2026
Новости дня
Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի․news.am
Общество 13:00 / 08 апреля 2024

Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝  իր բարեգործական եւ մարդասիրական գործունեության համար: Նրա թեկնածությունն առաջադրել են մի շարք հեղինակավոր անձինք, որոնցից թվում նաեւ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր կա:

NEWS.am-ի արտերկրի աղբյուրներից ստացված այս լուրը հաստատեցին նաեւ Ռուբեն Վարդանյանի գրասենյակից: «Հեղինակավոր անձանց կողմից Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է այդ բարձր մրցանակին՝ շուրջ հինգ տասնյակի հասնող նոր եւ աննախադեպ կրթական, բարեգործական, գիտական եւ մարդասիրական կառույցների ստեղծման ու օժանդակման համար ոչ միայն Հայաստանում, այլեւ մի շարք երկրներում: Առաջադրողները տպավորիչ եւ միջազգային գնահատականի արժանի են համարել Ռուբեն Վարդանյանի՝ որպես մարդասերի եւ բարերարի կերպարը եւ նրա հետեւողական ջանքերը՝ ուղղված անգամ պատերազմների ու դրանց սպառնալիքի,  ֆինանսական եւ քաղաքական ճգնաժամերի  ընթացքում մարդասիրական, բարեգործական  ու սոցիալական ծրագրերի միջոցով երկարատեւ կայունության ու զարգացման գործիքների ներդրմանը:

Այդ համատեքստում մասնավորապես հիշատակվել է նրա գործունեությունը շրջափակված Արցախում, որտեղ Ռուբեն Վարդանյանը մեծ ջանքեր է ներդրել ՝ փորձելով ոչ միայն մեղմել մարդասիրական ծանր կարիքները, այլեւ դժվարին վիճակում հայտնված մարդկանց ու երեխաների կենսական պայմանների բարելավման հնարավորություններ ստեղծել:

Գնահատելի է համարվել այն, որ Ռուբեն Վարդանյանի բարեգործությունն ընդգրկում է ոչ միայն ազգային, այլեւ միջազգային մակարդակները եւ  գլոբալ ազդեցություն ու նշանակություն ունի: Նրա  հեղինակային խոշոր  նախագծերից մեկը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուղղված է աշխարհի բոլոր անկյուններում, բոլոր մայրցամաքներում օգնելու եւ ձեռք մեկնելու  բոլոր նրանց, ովքեր վտանգելով սեփական կյանքը բարիք են գործում: Վարդանյանին առաջադրման ներկայացված հարգարժան անձանց նամակում կարեւոր է  համարվում նաեւ այն,  որ նա հարգալից է եղել ոչ միայն իր ժողովրդի, կրոնի, այլեւ այլոց ժառանգության նկատմամբ. որպես դրա վառ օրինակ նշվում է Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ վերանորոգված Շուշիի իրանական մզկիթը»,- News.am-ին հայտնեցին Ռուբեն Վարդանյանի գրասենյակից:

Նշենք, որ Հայաստանում Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացվել են մի շարք խոշոր նախագծեր: Դրանց թվում է, օրինակ, «Տաթեւի վերածնունդ»-ը, որի շրջանակում կառուցվել է աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին՝ «ՏաԹեւեր»-ը, վերականգնվել է  Տաթեւի վանական համալիրը,  զարգացման հնարավորություններ են ստեղծվել հարակից համայնքների համար:

Խոշոր նախագծերից է նաեւ Հայաստանում UWC Դիլիջան քոլեջի հիմնումը, որը  United World Colleges՝  «Աշխարհի միացյալ քոլեջներ» ցանցի՝ աշխարհում գտնվող  18 քոլեջներից մեկն է։ Այն ցանցի առաջին քոլեջն է հետխորհրդային տարածքում:

Գրասենյակից հայտնեցին, որ Ռուբեն Վարդանյանը, իր գործընկերների հետ համատեղ, ընդհանուր առմամբ շուրջ 700 նախագիծ է իրականացրել Հայաստանում, Արցախում եւ հայկական աշխարհում` ներդրումներ անելով մարդասիրության, կրթության,  պատմամշակութային ժառանգության պահպանության, զբոսաշրջության ու ենթակառուցվածքների զարգացման եւ  մի շարք այլ ոլորտներում:

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը հայտարարեց Արցախի Հանրապետություն տեղափոխվելու մասին։ Որոշ ժամանակ անց՝ 2022թ. նոյեմբերի  4-ին նա ստանձնեց Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը:

2023թ. փետրվարի 23 -ին Ռուբեն Վարդանյանին ազատեցին պետնախարարի պաշտոնից, բայց նա շարունակեց մնալ Արցախում եւ իր հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» գործակալության միջոցով բարեգործական ու սոցիալական մի շարք ծրագրեր  իրականացնել՝  ուղղված ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող բնակչության առողջապահական ու կենսական այլ կարիքների մեղմմանը: Այդ ընթացքում մասնավորապես ձեռք է բերվել էլեկտրամոբիլ՝  դիզվառելիքի եւ բենզինի իսպառ բացակայության պայմաններում հղի կանանց հիվանդանոց տեղափոխելու համար, բացվել է երկու սոցիալական-բարեգործական ճաշարան:

Նա  շրջափակման մեջ գտնվող արցախցիների կողքին գտնվել է  մինչեւ վերջ եւ, 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններից հետո, արցախցիների հետ միասին ստիպված է եղել լքել Ստեփանակերտը՝ շարժվելով դեպի Հայաստան:  2023 թվականի սեպտեմբերի 27-ին, Հայաստանի սահմանի մոտ, Հակարի կամրջի անցակետում Վարդանյանն ապօրինաբար կալանավորվել է Ադրբեջանի կողմից եւ մինչ օրս գտնվում է Բաքվի բանտում:

Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից նրան առաջադրվել են ակնհայտ շինծու մեղադրանքներ: Նոբելյան Խաղաղության մրցանակի ներկայացված մարդասերն ու բարերարը մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ ահաբեկչության ֆինանսավորում, ապօրինի զինված խմբավորումների ստեղծում եւ սահմանի ապօրինի հատում: Նրան սպառնում է մինչեւ 14 տարվա ազատազրկում:

Marzernews-1

Теги Ռուբեն Վարդանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Комментарий

Оставить комментарий

Важно знать
Важно знать
  1. Мы не будем публиковать комментарии, содержащие ненормативную лексику, ненормативную лексику, личные оскорбления и угрозы. вы можете оспаривать содержание, но не нападайте на автора или других комментаторов:
  2. Не распространяйте спам (почтовый мусор). не пытайтесь использовать возможность публикации комментариев на нашем веб-сайте в рекламных целях. в противном случае возможность оставлять комментарии на нашем веб-сайте с Вашего адреса может быть полностью заблокирована: 
  3. Мы не будем публиковать комментарии, содержащие ненормативную лексику, ненормативную лексику, личные оскорбления и угрозы. вы можете оспаривать содержание, но не нападайте на автора или других комментаторов: 
  4. Не распространяйте спам (почтовый мусор). не пытайтесь использовать возможность публикации комментариев на нашем веб-сайте в рекламных целях. в противном случае возможность оставлять комментарии на нашем веб-сайте с Вашего адреса может быть полностью заблокирована: 
  5. Не пишите весь комментарий заглавными буквами.:

Подобные материалы

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով  (տեսանյութ)
14:28 / 04 октября 2026
ՔՊ խմբակցության պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
14:14 / 04 октября 2026
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ
18:27 / 01 октября 2026
44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրն է
10:55 / 27 сентября 2026
Նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունները անցկկացվեն մեծամասնական ու համամասնական ընտրակարգերով. հրապարակվել է ժամանակացույցը
18:32 / 26 сентября 2026
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
18:07 / 26 сентября 2026
Քվեաթերթիկների ի՞նչ համարներ են ունենալու հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում առաջադրված ուժերը
13:11 / 26 сентября 2026
Календарь
Апрель 2024
Пн
Вт
Ср
Чт
Пт
Сб
Вс
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
« Март
Май »

Адрес: Հայաստան և Սփյուռք

Эл. почта info@mnews.am

О нас
Условия использования
Правила публикации
Персонал

Политика
Экономика
Общество
Регионы
Культура
Спорт
Интервью
Тревога
Пресса
Программы

©2026 Все права защищены Marzer.am: Старый веб-сайт Old.Marzer.am