Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Newsfeed

Պուտինը Չինաստան է մեկնելու
12:35 / 16 May 2026
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
12:24 / 16 May 2026
Ուսանողի օրը Հայաստանում պարզապես երիտասարդության տոն չէ. Ժաննա Անդրեասյանի շնորհավորանքը
10:38 / 16 May 2026
«Օրենքով գող» Արտեմը հրահանգել է չընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
10:24 / 16 May 2026
Սպասվում է անձրեւ ու թաց ձյուն
10:12 / 16 May 2026
Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորած տղամարդը ձերբակալվել է
12:19 / 12 May 2026
Վրաստանը նոր կաթողիկոս-պատրիարք ունի
11:40 / 12 May 2026
«Մի՛ դարձիր ընտրական հանցագործ»՝ կառավարությունը աջակցելու է  իրազեկման արշավին
11:13 / 12 May 2026
«Գնա ղուրբան եղի Առուշին»․ Իրավունք
10:00 / 12 May 2026
Մի քանի երկիր չեն մասնակցի Եվրատեսիլ-2026-ին
09:30 / 12 May 2026
Ով չի հասկացել՝ կհասկացնենք․Ժաննա Անդրեասյան
08:55 / 12 May 2026
Թալինի համայնքապետը սոցաջակցյունը  հանրությունից գաղտնի ու  քողարկված եղանակներով չի արել
07:55 / 12 May 2026
ԿԸՀ ո՞ր քաղաքական ուժերը չեն ներկայացրել նախընտրական ծրագրերը
16:56 / 11 May 2026
Հանրաքվե կանցկացնենք, երբ լինի դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը. Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին
15:43 / 11 May 2026
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը (տեսանյութ)
15:24 / 11 May 2026
Ինչքա՞ն է ՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն
15:10 / 11 May 2026
Հայաստանում՝ նույնականացման քարտը պարտադիր կդառնա 16 տարեկանից
14:33 / 11 May 2026
Երեւանը պետք է «հնարավորինս շուտ որոշում կայացնի». Վլադիմիր Պուտին․ Հանրային ռադիո
09:00 / 10 May 2026
aaa
08:30 / 10 May 2026
Ի՞նչ է նախընտրական քարոզչությունը․ ԿԸՀ-ի պարզաբանումները (տեսանյութ)
17:09 / 09 May 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
14:17 / 09 May 2026
Day newsfeed
Քաղաքական ինտրիգ եկեղեցու շղարշի տակ ․ Սարգիս Յազիչյան
Social 09:24 / 13 June 2025

Լեւոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ 1903 թվականի ռուսական բռնագրավման համեմատությամբ այսօր Հայաստանի Հանրապետության հետ, առաջին հայացքից կարող է թվալ՝ որպես դասական պատմական անալոգիայի փորձ։ Սակայն իրականում այն ոչ միայն պատմականորեն անտեղի համեմատություն է, այլեւ քաղաքականապես վտանգավոր մանիպուլյացիա՝ իր թաքնագրերով։

1903թ.-ը ≠ 2025թ.-ին

1903 թվականին Հայաստանը որպես պետական միավոր գոյություն չուներ։ Այն մաս էր կազմում Ռուսական կայսրությանը, չուներ ինքնիշխանություն, չուներ միջազգային սուբյեկտայնություն։ Հայ ժողովրդի քաղաքական ինքնագիտակցությունն արտահայտվում էր հիմնականում ազգային կուսակցությունների՝ Դաշնակցության, Հնչակյանների, Ռամկավարների եւ եկեղեցու միջոցով, իսկ պետական ինքնիշխանություն գոյություն չուներ։ Այդ ժամանակվա ընդվզումը՝ ներառյալ եկեղեցու գույքի բռնագրավման դեմ, եղել է ազգապահպան, ոչ թե իշխանափոխական պայքար։ Իսկ այսօր՝ 2025 թվականին, Հայաստանը՝ Ինքնիշխան, Անկախ, միաժամանակ, Խոցելի Պետություն է՝ միջազգային ճանաչված սահմաններով, ընտրովի իշխանությամբ եւ բաց հանրային դիսկուրսով։

Սահմանադրությունը հստակ տարանջատում է պետությունը եւ եկեղեցին, եւ ամենաքիչը անպատասխանատու է փորձել պատմական բռնագրավման օրինակը գործածել ընդդեմ օրինական իշխանության՝ միայն քաղաքական նպատակներով։ Խոսելով Ռուսաստանի մասին՝ Տեր-Պետրոսյանն ակնարկում է ցարին հաղթահարելու պատմական օրինակը, սակայն մոռանում է մի պարզ եւ ճակատագրական փաստ․ այս անգամ նույն ռուսական պետությունը՝ Պուտին առաջինի ղեկավարությամբ, հոխորտում էր, թե 5 օրում կհասնեն Կիեւ, եւ իրենց «հաղթանակը» կտոնեն ռեստորաններում։ Փաստը, սակայն այն է, որ այդ հայտարարությունից անցել է ավելի քան երեք տարի, եւ ոչ միայն Ռուսաստանը չի կարողացել հասնել Կիեւ, այլ հակառակը՝ Կիեւի անօդաչու սարքերն արդեն բազմիցս հասել են Մոսկվա եւ ապացուցել, որ նոր ժամանակները պահանջում են նոր մտածողություն, ոչ թե նավթալինոտ պատմական ռոմանտիզմ։ Տեր-Պետրոսյանը խուսափում է վեր հանել այն պարզ հարցը, որն իրականում քննարկվում է այսօր․

« ․․․ ի՞նչ պետք է անի եկեղեցին, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգեւորականը խախտել է իր ուխտը, զավակ է ունեցել, եւ միաժամանակ շարունակում է պաշտոնավարել»։

Սա է թեման. ո՛չ  եկեղեցու գույքի բռնագրավում, ո՛չ էլ ազգի ջարդ։ Բայց նա դարձյալ վարպետորեն շեղում է ուշադրությունը եւ հող է նախապատրաստում արհեստական լարվածության՝ մոռանալով, որ հենց եկեղեցու հեղինակության փլուզումը սկսվում է ներքին կոռուպցիայից եւ կեղծ բարեպաշտությունից, ոչ թե քննադատությունից։ Սակայն նրա գրառման տողատակում, ինչպես միշտ, կա վտանգ, որին նա մշտապես փափագել է՝ պատմական խռովությունների վերակենդանացում՝ իբր ժողովրդական ճնշմամբ։ Նրա գրեթե բոլոր հրապարակային հայտարարություններն ու ուղերձները հղի են այրունարբու հռետորաբանությամբ։ Այստեղ վտանգն այն է, որ նա հույզերի վրա խաղալով, փորձում է քաղաքական նպատակներով թեժացնել հասարակական մթնոլորտը՝ ակամայ կամ միտումնավոր հրահրելով քաղաքացիական պատերազմ։

Հետաքրքրական է, որ քաղաքացիական պատերազմի մասին բացահայտ կերպով խոսվեց նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում, երբ ԱՄԷ-ից վերադարձող Կաթողիկոսին դիմավորելու էին եկել ընդդիմադիր քաղաքական ուժեր։ Հատկանշական է, որ այս վտանգավոր խոսույթը, չգիտես ինչու,  հնչում է միայն այդ շրջանակների կողմից։  Շատերը Տեր-Պետրոսյանի վերջին քայլը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությունը դիտարկեցին որպես աջակցություն Կաթողիկոսին։ Սակայն ժողովրդի շրջանում լավ հայտնի արտահայտությամբ՝ սա ոչ թե աջակցություն էր, այլ «պոստավկա» Կաթողիկոսին։ Աչքի զարնող է  նաեւ փաստը, որ 2008 թ. մարտի 2-ին, հենց նույն Կաթողիկոսը գնաց Տեր-Պետրոսյանի առանձնատուն՝ հանդիպում խնդրելու։

Իսկ ի՞նչ եղավ։ Տեր-Պետրոսյանը Կաթողիկոսին, ում նա նախօրեին այցելում է իբր ի աջակցություն, ստիպեց սպասել մեկ ժամ դռան մոտ, ապա մերժեց հանդիպումը եւ նույնիսկ չբացեց դուռը։ Զավեշտ է, որ նա այսօր այցելում է իր կողմից մերժված Կաթողիկոսին՝ ի աջակցություն, բայց իրականում քաղաքական ինտիմ «էսկորտ» տրամաբանությամբ՝ մի՞գուցե նախընտրական հաշվարկով։ Պատմական հիշողությունը կարեւոր է, բայց այն չպետք է ծառայի որպես հուզական շանտաժ՝ հասարակության մի շերտի նկատմամբ իշխանափոխական մանիպուլյացիայի միջոց դառնալու համար։ Այսօրվա ինքնագիտակցությունը պահանջում է հստակ սահմանազատում՝ պետության, եկեղեցու, իրավունքի եւ հասարակության միջեւ, ոչ թե նոսր հռետորաբանությամբ պատված քաղաքական թակարդված ախորժակներով։

Եվ եթե իսկապես ցանկություն կա ազգային միասնության ու արդարության, ապա այն սկսվում է ոչ թե քարոզչական ռազմավանդակում,կամ համառ լռությամբ, կամ հստակ պատասխաններից խուսափելով ու շրջանցելով, այլ իրավական պատասխանատվությամբ՝ բոլոր մակարդակներում, ներառյալ ու առավել եւս եկեղեցու ներսում։

 

Սարգիս Յազիչյան

Խմբ․ կողմից- Հիշեցնենք, որ վերջերս կարգալույծ արված Զավեն վարդապետ Յազիչյանը պարբերաբար  հրապարակումներով հանդես է գալու Marzer.am լրատվական կայքում։

Marzernews-1

Tags Լեւոն Տեր-Պետրոսյան Գարեբին Բ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

0 Comments

Leave a comment

It is important to know
It is important to know
  1. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.:
  2. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  3. We will not post comments containing profanity, profanity, personal insults and threats. You can challenge the content, but don't attack the author or other commenters.: 
  4. Do not spread spam (mail garbage). do not try to use the opportunity to post comments on our website for promotional purposes. otherwise, the ability to leave comments on our website from your address may be completely blocked: 
  5. Do not write the entire comment in capital letters.:

Related news

Պուտինը Չինաստան է մեկնելու
12:35 / 16 May 2026
Ուսանողի օրը Հայաստանում պարզապես երիտասարդության տոն չէ. Ժաննա Անդրեասյանի շնորհավորանքը
10:38 / 16 May 2026
«Օրենքով գող» Արտեմը հրահանգել է չընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
10:24 / 16 May 2026
Սպասվում է անձրեւ ու թաց ձյուն
10:12 / 16 May 2026
Վրաստանը նոր կաթողիկոս-պատրիարք ունի
11:40 / 12 May 2026
«Մի՛ դարձիր ընտրական հանցագործ»՝ կառավարությունը աջակցելու է  իրազեկման արշավին
11:13 / 12 May 2026
Ով չի հասկացել՝ կհասկացնենք․Ժաննա Անդրեասյան
08:55 / 12 May 2026
Calendar
June 2025
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
 
« May
July »

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am