Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for March 3, 2024

Calendar
March 2024
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« February
April »

Հայ առաքելական եկեղեցին նշում է Տնտեսի կիրակին

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Մեծ Պահքի 4-րդ հիշարժան օրը՝ Տնտեսի կիրակին:

Այն կոչվում է Տնտեսի՝ անիրավ տնտեսի մասին ավետարանական առակի խորհրդով։

Ըստ առակի՝ մի մեծահարուստ մարդ իր տնտեսության բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին: Մի օր լսում է, որ նա հավատարիմ չէ իրեն: Տանտերը կանչում է տնտեսին եւ ասում, որ գործից ազատված է։ Նա էլ մտածում է՝ ինչ անի, որպեսզի աշխատանքից հեռացվելուց հետո մարդիկ իրեն բարի հիշեն, եւ, կանչելով իր տիրոջ պարտապաններին, մասնակիորեն թեթեւացնում է նրանց պարտքերը:

Թեեւ տնտեսը սխալ էր գործել, սակայն իր ունեցվածքից բաշխելով՝ բարեկամներ շահեց: Իսկ մեծահարուստը, զայրանալու փոխարեն, գովեց նրան:

Բոլորը, այդ թվում՝ մեծահարուստը, գիտեին, որ տնտեսի կատարածը հանցանք է: Եվ սա է պատճառը, որ տարօրինակ էր թվում գովելը՝ հանցանքի համար: Սակայն նա գովեց ոչ թե տնտեսի սխալ քայլը, այլ նրա պահվածքը՝ սխալ թույլ տալուց հետո:

Առակի խորհուրդն այն է, որ մենք այս աշխարհում Աստծո կողմից տնտես ենք նշանակված եւ պետք է տնօրինենք մեր հնարավորությունները՝ անիրավ տնտեսից տարբերվելով նրանով, որ մեր հնարավորությունները կարողանանք օգտագործել՝ նաեւ ի շահ մյուսների։

  • 12:19 / 03 March 2024

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am