Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for March 20, 2024

Calendar
March 2024
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« February
April »

Սյունիքի մարզի սոցիալական ծառայությունների բարելավման նպատակով քաղհասարակության 5 կազմակերպություն ստացել է դրամաշնորհ

Սյունիքի մարզում նախաձեռնելով «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը՝ նպատակ ունենք հզորացնել տեղական հասարակական կազմակերպություններին՝ նպաստելով նրանց եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ արդյունավետ համագործակցությանը, ինչպես նաեւ համատեղ մշակել համայնքահեն սոցիալական ծառայությունների մասնակցային պլանավորման եւ մատուցման կայուն մեխանիզմներ։ Բարելավումների արդյունքում համայնքի բնակիչներին մատուցվող ծառայությունները կլինեն ավելի համակարգված ու թիրախավորված։ Այս մասին տեղեկացնում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության ֆեյսբուքյան էջը

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում բացի կարողությունների զարգացման դասընթացներից, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն հայտարարել է նաեւ դրամաշնորհային մրցույթ Սյունիքի մարզում սոցիալական ծառայություն մատուցող կազմակերպությունների համար։ Մրցույթի 8 մասնակիցներից հաղթող են ճանաչվել «Առաքելություն Հայաստան», «Գործընկերություն եւ ուսուցում», «Համագործակցության կամար», «Հանուն ազատության» եւ «Միասին հանուն համայնքների զարգացմանը» հասարակական կազմակերպությունները՝ ստանալով 45,000 եվրոյին համարժեք դրամ՝ համայնքի սոցիալական ծառայությունների բարելավման նպատակով։

 

 «Հանուն ազատության» իրավական ՀԿ-ն Կապան, Քաջարան, Գորիս խոշորացված համայնքներում սոցիալ-հոգեբանական, սոցիալ-աշխատանքային եւ սոցիալ-իրավական ծառայություններ է տրամադրում ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում հաշվառված անձանց եւ նախկին դատապարտյալներին։ Ծրագրի արդյունքում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող 40 անհատ հնարավորություն կունենա հաղթահարել անազատության մեջ գտնվելու հետ կապված սոցիալ-հոգեբանական խնդիրները, ինչպես նաեւ վերասոցիալականացվել ու վերամասնագիտանալ։ Ծրագիրը նպաստում է նաեւ կրկնհանցագործություն կատարելու հավանականության նվազեցմանը եւ զբաղվածության հնարավորությունների ստեղծմանը։

 

 

  • 21:29 / 20 March 2024

Ազգային ժողովի ամբիոնից երբեւէ հնչած ամենալավ ելույթը (տեսանյութ)

Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել եւ տեղադրել տեսանյութ։

«Ազգային ժողովի ամբիոնից երբեւէ հնչած ամենալավ ելույթը։ Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղի Գարեգին Սեւունցի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի ՍՅՈՒՆԵ ՋԻՎԱՆԻ ԳԵՒՈՐԳՅԱՆ»,-գրել է նա։

  • 17:55 / 20 March 2024

Գարեգին Բ-ի նոր նշանակումները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Մայր Աթոռից հայտնում են, որ Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ազատվելով Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրենի եւ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի վարիչի պարտականություններից, նշանակվել է Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն։

Հոգեշնորհ  Տ. Հովհաննես աբեղա Թորգոմյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում, իսկ Արժանապատիվ Տ. Ղեւոնդ քահանա Հայրապետյանը՝ ՀՀ Զինված Ուժերում։

  • 17:24 / 20 March 2024

Այս պահի դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկա որեւէ համաձայնություն քարտեզների վերաբերյալ․ վարչապետ

Տավուշում Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Ադրբեջանն ուզում է մի հատված, որը ՀՀ-ի մաս չի, կոնկրետ ո՞ր քարտեզով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվել են, ասել են՝ այ էս քարտեզով համաձայն ենք, որ այս հատվածը Ադրբեջանին է անցնում, այս հատվածը մնում է Հայաստանին: Մարտի 20-ին, կառավարության հետ հարց ուպատասխանի ժամանակ վարչապետին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

 «Քարտեզների վերաբերյալ այս պահին որեւէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի  միջեւ չկա: Կա համաձայնություն, որ ՀՀ-ն եւ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Կա ըմբռնում, որ  երկու երկրների միջեւ պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց: Դրա համար եւս քաղաքական հիմքը պետք է լինի Ալմա-Աթայի հռաչակագիրը:

Ալմա-Աթայի հռաչակագրի հիման վրա զահմանազատում իրականացնելը նշանակում է ոչ թե նոր սահման ստեղծել, այլ Խորհրդային Միության ամենավերջին  դե յուր նշանակություն ունեցող սահմանները վերաարտահայտել գետնի վրա»,-պատասխանեց ՀՀ վարչապետը

Ինչ վերաբերում է  Ոսկեպարի եւ Կիրանցի բնակիչների հետ հանդիպմանը, անդրադառնալով  Ադրբեջանի դիրքորոշումներին, ապա ըստ վարչապետի՝  ինքը խոսել է Ադրբեջանի հրապարակային արտահայտած դիրքորոշումների մասին, որը հասանելի է բոլորին:

  • 17:17 / 20 March 2024

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am