Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for March 5, 2024

Calendar
March 2024
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« February
April »

«Պիտի հառնես, Հայաստան»․ ճանաչված երգիչ Սամսոն Պանյանի կոչը

Ճանաչված ժողովրդական երգիչ, Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցի տնօրեն, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի դասախոս Սամսոն Պանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

 «Հարգելի էջակիցներ, մտերիմներ, ընկերներ, խնդրանքս է․ կիսվում ենք հոլովակով, տարածում, որպեսզի այն հասանելի լինի հասարակության ավելի լայն շերտի։

Շնորհակալ եմ։

Պիտի հառնես Հայաստան...

Լեյլա Սարիբեկյան

Նարեկ Պողոսյան

Սամսոն Պանյան

Հեղինակ՝ Գրիգոր Բանանց»։

 

Marzer.am-ը միանում է սիրելի երգչի կոչին ու տարածում «Պիտի հառնես Հայաստան» հոլովակը։

  • 22:45 / 05 March 2024

«Կշարունակեմ ամրացնել երկու երկրների բարեկամական հարաբերությունները». Աոկի Յուտակա

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն մարտի 5-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աոկի Յուտակային։

Ռ․Ղուկասյանը շնորհավորեց դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, ողջունեց նրա առաջին այցը Սյունիքի մարզ՝ կարեւորելով հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունները։

Մարզպետը նշեց, որ Ճապոնիայի դեսպանատան հետ համատեղ արդյունավետ աշխատանք կա, ու շնորհակալություն հայտնեց մարզում իրականացված ծրագրերի եւ ներդրումների համար։

Դեսպանն ասաց, որ Սյունիքը աշխարհաքաղաքական առումով շատ կարեւոր մարզ է։ Բարձրաստիճան դիվանագետը փոխանցեց նաեւ, որ իր առաքելությունն է շարունակել ամրացնել երկու երկրների բարեկամական հարաբերությունները, եւ ինքը շատ է ուզում, որ ճապոնացիներն ավելի լավ ճանաչեն Հայաստանն ու հայերին։

Նշվեց, որ դրա իրագործման համար լավ սկիզբ կարող է լինել երկկողմ զբոսաշրջության զարգացումը։

Կողմերը սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեցին ու քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելուն ուղղված ծրագրերի (որոնցում դեսպանատունը ներդրում ունի), տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման կարեւորության մասին։

 Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից։

 

  • 22:29 / 05 March 2024

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am