Հայ Rus Eng
  • Politics
    • Աշխարհ
  • Economy
  • Social
    • Legal
    • Educational
    • World
  • Regions
  • Culture
    • Spiritual
  • Sport
  • Interview
  • Anxiety
  • Press
  • Programs
    • Video
You can perform a search by filling in your keyword
Sections
Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs
Contact Us
  • Հայաստան և Սփյուռք
  • info@mnews.am

Archive for March 28, 2024

Calendar
March 2024
Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
« February
April »

Հայկ Մարությանի «Նոր ուժ»-ը

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։

«Հաստատում եմ»,- ասաց Երիցյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ է լրատվամիջոցներում տարածվող այն տեղեկությունը, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը առաջիկայում կուսակցություն կհիմնի։

Նշվում է, որ կուսակցությունը կկոչվի «Նոր ուժ» եւ առաջին համագումարը տեղի կունենա մայիսի 1-ին։

  • 17:13 / 28 March 2024

ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ անվտանգության համար․ Նիկոլ Փաշինյան

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ եւ քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների եւ այլնի մասին»՝  այսօր՝ մարտի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում  կա մի կառավարություն եւ այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Եվ ես ուզում եմ, որ մենք բոլորս, այս ուղերձը շատ հստակ արձանագրենք, եւ անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր եւ ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաեւ արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու համար չօգտագործեն:

Սա հարց է, որը պետք է պատասխան ստանա, ես այսօր չեմ ուզում եզրակացություններ անեմ այդ թեմայով, բայց ուզում եմ հստակ հայտարարել, որ Հայաստանում,  բացի ՀՀ կառավարությունից, այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող:

Եթե որեւէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է, որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է, եւ հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմինները իրենց աշխատանքում թերացել են:

Նրանք, ովքեր այդ ուղերձներով հանդես են գալիս, նրանք այդ պատասխանատվության հանդես գալու հնարավորությունն ունեցել են եւ տեսել ենք, թե ինչ են արել այդ հնարավորության հետ:

Ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք: Կներեք, բայց պետության նկատմամբ նման գործողությունները, որոնք արդեն հարգալից-անհարգալիցի գիծն անցնում են եւ այլ տրամաբանություն են ստանում, չեն կարող անարձագանք մնալ ՀՀ կողմից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

  • 12:16 / 28 March 2024

Արդյո՞ք Սուրբ Զատիկը «կտրում է» սուգը

Հանգուցյալի մահից հետո 40 օրերը հանգուցյալի հարազատների համար սգո շրջան են: Զատիկը մեր Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:

Տոնի հոգեւոր ուրախությունը ավելի կարեւորելով՝ մարդիկ դուրս են գալիս սգից, իսկ ննջեցյալի շիրիմին այցելում են Ս․ Հարության տոնի հաջորդող օրը՝ մեռելոցին։

Հետեւաբար, ինչպես Qahana.am-ն է գրում, Ս. Զատիկը «կտրում է» սուգը, ոչ թե քառասունքը։ Ուստի, քառասունքի օրը հարկ է, թեկուզ ընտանիքի անդամներով, այցելել ննջեցյալի շիրիմին։

  • 12:01 / 28 March 2024

Կառավարությունը ԼՂ-ց բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչեւ տարվա վերջ

Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչեւ տարվա վերջ։

Մարտի 28-ին կայացած կառավարության հերթական նիստում  համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Վճարումները կիրականացվեն նույն տրամաբանությամբ՝ աջակցելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի։ Նախագծով պահպանվում են 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիմնական պայմանները։  Ընդլայնում ենք նաեւ շահառուների շրջանակը։ Մասնավորապես, որպես շահառու ենք դիտարկում արդեն 2020 թվականից հետո տեղահանված ընտանիքների անդամներին, նաեւ շահառու կդառնան բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված եւ ծնվող երեխաները կամ մինչեւ 18 բոլոր տարեկան երեխաները, որոնց դրամական աջակցությունը նշանակելու դիմումը ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն հանդիսանում են միջոցառման շահառու»,- ասաց Մկրտչյանը։

Նախարարը հայտնեց, որ նախատեսում են ծրագիրը իրականացնել մինչեւ ընթացիկ տարվա վերջ, որից հետո ուսումնասիրություն կիրականացնեն եւ կդիտարկեն այն շարունակելու նպատակահարմարությունը։

  • 11:54 / 28 March 2024

ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» անցակետերում ծառայության անցնելու համար (тտեսանյութ)

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» եւ ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում ենթասպայական պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար։

ԱԱԾ-ից  հայտնում են, որ ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչեւ 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ, հայերենի եւ օտար լեզվի (անգլերենի կամ ռուսերենի) իմացությամբ իգական սեռի եւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ։

Տեղեկությունների համար դիմել ք․ Երեւան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով կամ զանգահարել 015 57–97–74 հեռախոսահամարով։

  • 11:43 / 28 March 2024

Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում քարտուղարության աշխատանքներին, այդուհանդերձ կազմակերպության անդամակցության կասեցման վերաբերյալ Հայաստանի կողմից պաշտոնական որեւէ ծանուցում կազմակերպությունը չի ստացել։

Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովն ասել է «Նացիոնալնայա օբորոնա» ամսագրին տված հարցազրույցում։

«Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, եւ մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ կանոնադրական դաշտին ամբողջությամբ համապատասխան։

 Ընդունվող եւ ընդունված որոշումների մասին քարտուղարությունն աշխատանքային ընթացակարգով տեղեկացնում է Երեւանի համապատասխան կառույցներին»,- ընդգծել է Թասմաղամբետովն՝ ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է կազմակերպությունը տեսնում հետագա համագործակցությունը Հայաստանի հետ։

  • 11:37 / 28 March 2024

Մեծ Պահք․ ավագ հինգշաբթի

Փետրվարի 12-ից մեկնարկել է  Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տեւում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ եւ ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարեւորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը եւ ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը, որն այս տարի նշվելու է մարտի 31-ին։

Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Այս օրը հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան եւ ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք 12, 14, 16, 17):

Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը, նրանց հաղորդ դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ այսպիսով հաստատելով Ս. Հաղորդության խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռ, Իր աստվածային գլուխը գետին խոնարհելով՝ աղոթում Հորը եւ ապա ձերբակալվում (Մատթ. 26:17-46): Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր Մարմինն ու Արյունը՝ կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից եւ հետո տալ Ս. Հաղորդության խորհուրդը:

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է Իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը եւ օծում օրհնված յուղով:

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:Ավագ հինգշաբթի օրը, երբ Տերը Վերնատանը նստեց Իր աշակերտների հետ, խորհրդանշում է Քրիստոսի՝ Իր փառքի աթոռին նստելն Իր տասներկու աշակերտների հետ:

  • 11:18 / 28 March 2024

Address: Հայաստան և Սփյուռք

Email info@mnews.am

About us
Terms of use
Publication rules
Staff

Politics
Economy
Social
Regions
Culture
Sport
Interview
Anxiety
Press
Programs

©2026 All Rights Reserved by Marzer.am: Old website Old.Marzer.am